Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Ինչո՞ւ են Ադրբեջանի հանցագործություններն անպատիժ մնում. «Փաստ» 12/09/2021   09:01  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե նայում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի սանձազերծումից հետո տեղի ունեցած իրադարձությունների շղթային, ապա բավական հետաքրքիր պատկեր է բացահայտվում։ Չնայած միջազգային հանրության բոլոր հավաստիացումներին, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, Ադրբեջանը գնաց ուժային տարբերակով լուծման ուղղությամբ։ Եվ քանի որ ռազմական գործողությունները սկսելուց հետո Բաքուն տեսանելի ճնշում չզգաց իր մաշկի վրա, ավելի սանձարձակ դարձավ իր քայլերում։

Եվ արդյունքում, չբավարարվելով իր ունեցած հնարավորություններով, Թուրքիայի օգնությամբ ռազմական գործողություններում ներգրավեց նաև Սիրիայից ու Լիբանանից բերված վարձկան ահաբեկիչներին։ Ուշագրավ է, որ պատերազմի ողջ ընթացքում թշնամական ուժերն ահաբեկիչների հետ միասին հատուկ թիրախավորեցին Արցախի քաղաքացիական բնակչությանը ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ստիպելով, որ մարդիկ հեռանան Արցախից, ու էթնիկ զտում տեղի ունենա։

Իսկ պատերազմի ավարտից ու հրադադարի հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք՝ զավթելով հայկական դիրքերը և նոր գերիներ վերցնելով։ Ու այսքանից հետո Ադրբեջանի գործողությունները որևէ լուրջ հակազդեցության ու միջազգային հանրության կողմից դատապարտումի չարժանացան։ Արդյունքում Բաքուն քիչ-քիչ համոզվում է, որ ցանկացած հարց կարելի է լուծել միայն իրեն հարմար ձևով՝ ուժային մեթոդով, ու անպատիժ մնալ, դրա համար էլ ավելի ագրեսիվ կեցվածքի է անցնում։ Այս համատեքստում պատահական չէ, որ Ալիևն արդեն հայտարարում է, որ Հայաստանից կոնկրետ ժամկետներ է պահանջում նշել, թե երբ է բացվելու միջանցքը, հակառակ դեպքում սպառնում, որ այն իրենք կարող են բացել ուժային մեթոդներով։ Ուշադրություն դարձնենք, որ սրանով արդեն Ալիևը թելադրում է, թե ՀՀ-ն ինչպես պետք է վարվի իր ինքնիշխան տարածքի հետ։

Թերևս հակառակորդը փորձում է առիթից օգտվել, քանի դեռ Հայաստանն ընդունակ չէ իր տարածքից դուրս շպրտել ապօրինի ներխուժած ադրբեջանական զորքերին։ Բայց հարցն այն է, որ երբ մայիսին ադրբեջանական ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք, ինչո՞ւ հենց այդ ժամանակ միջանցք բացելու անվան տակ ավելի չխորացան։ Թերևս նրանք մտավախություններ ունեին հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով, սակայն արդյունքները նրանց մտավախությունները ցրեցին։ Ու հիմա, երբ Հայաստանում վերարտադրվել են պարտված ու բարոյալքված իշխանությունները, Բաքուն փորձում է բաց չթողնել իր համար բարեպատեհ առիթն ու առաջ մղել սեփական օրակարգը։ Դրա համար էլ պետք չէ բացառել հակառակորդի նոր սադրանքները։ Ընդհանրապես, պատերազմից հետո պետք էր բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի անվտանգության համակարգը վերակառուցելու ուղղությամբ, սակայն ժամանակն անցել է, և գրեթե ոչինչ չի արվել այս ուղղությամբ։

Ու փոխանակ իշխանությունները պայմաններ ստեղծեն հայ հասարակության իմունիտետի բարձրացման համար, այն ավելի են բթացնում և թուլացնում։ Ամենաառանցքային խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն, հանրության ուշադրությունն այսօր կենտրոնացած է ասֆալտապատման, ՏԻՄ ընտրությունների ու նմանատիպ այլ երկրորդական խնդիրների վրա։ Հետո էլ քաղաքացիների շրջանում հույսեր են ներշնչում ապաշրջափակման օգուտների վերաբերյալ։ Մի՞թե արդեն պարզ չէ, որ ոչ մի ապաշրջափակում էլ տեղի չի ունենալու, հենց այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանը միջանցք է պահանջում Հայաստանից։ Իրականում ճանապարհների ապաշրջափակման թեման հերթական միֆն է, ու դրա տակ թաքնված է Հայաստանի ավելի խոր շրջափակումը և ինքնիշխանության կորուստը։ Իսկ ի՞նչ պետք է առաջին հերթին անի հայկական կողմը Ադրբեջանի մեծացած ախորժակը զսպելու նպատակով։

Հայաստանը պետք է փորձի Ադրբեջանի վրա ավելացնել միջազգային ճնշումը, որը ոչ թե միայն ձևական հայտարարությունների տեսքով կլինի, այլ առարկայական. այս ընթացքում Ալիևն իր վրա որևէ շոշափելի ճնշում չի զգացել, դրա համար էլ հայտարարում է, թե աշխարհը չկարողացավ կանգնեցնել իրենց, ապա ակնարկում, որ այս անգամ ևս նույնն է լինելու։ Այս առումով կարևոր քայլ է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցնում է բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր գերիներին, կանխել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը և պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի համար։

Ճիշտ է՝ դատարանի որոշումը մեծ միջազգային արձագանք կարող է ապահովել, սակայն բավարար չէ, քանի որ Ադրբեջանն Ալիևի գլխավորությամբ հանցագործ պետություն է, որը ցեղասպանական հանցագործություններ է իրականացրել Արցախում և ընդհանրապես թքած ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների ու միջազգային նորմերի վրա, ու բոլոր հիմքերը կան այդ երկրին պատժելու ու սանկցիաների ենթարկելու համար։ Ուստի Ադրբեջանի դեմ պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր միջազգային հարթակներն ու լծակները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նոր թափ հաղորդի իր դիվանագիտությանը, օգտագործի իր ունեցած կապերը։

Այստեղ կարևորվում է նաև սփյուռքի հետ միասին օրուգիշեր աշխատանքն ու խորհրդարանական դիվանագիտության դերը։ Իսկ թե դրա փոխարեն ինչով են զբաղված այսօր մեր իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանականները, տեսնում ենք ամեն օր...

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.12.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:49 09/12/2021  |  ՄամուլՔաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել. «Փաստ»
08:42 09/12/2021  |  ՄամուլԻշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից․ «Հրապարակ»
21:40 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍԹույլ տվեք ես ներկայացնեմ իմ արձագանքն այս հնչեցրած հերթական ապուշությանը․ Արա Վարդանյանն անդրադարձել է Փաշինյանի՝ ԱԺ-ում այսօրվա հարցադրմանը
20:20 08/12/2021  |  Դատական ռեպորտաժներԲագրատ Եսայանը համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է
19:31 08/12/2021  |  ՔաղաքականԴեկտեմբերի 10-ին 3+3 ֆորմատի նման հանդիպում է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ փոխնախարարի տեղակալի մակարդակով. Փաշինյան
19:26 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀարցեր կան, որոնք խաղարկվում են դրսից և ներսից, պետք է զգոն լինենք ու չտրվենք սադրանքնրի. Փաշինյան
19:21 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՊատրաստ եք վարչապետի պաշտոնը զիջել Պապիկյանին, Միրզոյանին կամ Ալեն Սիմոնյանին.հարցը բարկացրեց Փաշինյանին
19:19 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍատանան իհարկե ստի հայրն է, բայց եթե իմանար, որ աշխարհում Նիկոլ է լինելու, անպայման կպատենտավորեր սուտը. Զաքարյան
18:56 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ չի հրապարակվել ամենաբարձր մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին
18:49 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի անոնսն այս ամբիոնից արվել է ինձնից առաջ. Բանակցությունների փակուղում լինելն արվել է ինձնից առաջ. Փաշինյան

Արխիվ

[]