ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի էջը փակել են, հիմա էլ ուզում են հանրությանը ապացուցել, որ Հայաստանը պարտադիր չէ անվտանգային համակարգ ունենա.Աննա Մկրտչյան 12/09/2021 13:05 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում երեկ արված որևէ հայտարարություն չունի քաղաքական, իրավական կամ դիվանագիտական հենք: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը.
«Ինքն էր ասում, որ բանավոր պայմանավորածություններ կան, ասում էր, թե դա հաջողություն է, քանի որ մշտապես Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների միջոցով է շփում ապահովել ադրբեջանական կողմի հետ, իսկ ինքն ունի օպերատիվ կապ նրանց հետո, նշումներ է անում իր նոթատետրում Ալիևի հետ խոսակցությունից, իսկ երեկ բոլոր հնարավոր ձևերով հերքեց այդ ամենը»,-ասաց Մկրտչյանը:
Անդրադառնալով «3+3» ձևաչափով առաջիկայում կայանալիք նախնական նիստին, Մկրտչյանն ասաց, որ գործող իշխանության օրոք բանակցային գործընթացում Հայաստանի շահը երբևէ պաշտպանված չի լինելու.
«Ցանկացած ֆորմատում, դա կլինի 3+3 կամ նույնիսկ Մինսկի խումբ, Հայաստանի ներկայացուցիչ չունի այդ բանակցություններում: Ես համարում եմ, որ այնտեղ կան Հայաստանի բարեկամներ, դաշնակիցներ դրսից և կան Հայաստանի թշնամիներ: Որևէ կերպ հնարավոր չէ հավանական համարել, որ Հայաստանի շահն այլևս բանակցություններով, բանակի հզորացմամբ կարելի է կարգավորել, Նիկոլ Փաշինյանի օրոք, ես բացառում եմ»,-ասաց նա:
Պատգամավորի արձանագրմամբ՝ մինչ այս եղած հանդիպումների ժամանակ իշխանությունները չեն խոսել Արցախի ինքնիշխանության, Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի ապահովման մասին.
«Սա նշանակում է, Արցախի էջը փակել են, հիմա այլ խնդիր ունի Նիկոլը՝ հայ հանրությանը ապացուցել, որ Հայաստանը պարտադիր չի անվտանգային համակարգ ունենա, նորմալ է, որ ՀՀ քաղաքացին կարող է առևանգվել, Նիկոլը կասի՝ գերի է, հետո իր փոքր խմբակի միջոցով կսկսի համոզել հանրությանը՝ որ մենք գերու հետևից չենք գնալու»,-ասաց նա:
Ըստ նրա՝ իշխանությունը ֆեյքային իրականություն է ստեղծում՝ պետության անվտանգության պատասխանատվությունը վերագրելով ընդդիմությանը։
«Այդ ֆեյքային իրականությունը միտված է պետության անվտանգության պատասխանատվությունը ընդդիմության վրա դնելուն։ Ինչ հարցից խոսում են՝ անվտանգային, մեր քաղաքացիներին առևանգելու և խոշտանգելու մասին, ասում են՝ ընդդիմությունն ինչ է անում։ Երկրագնդի վրա չեք գտնի մի պետություն, որն ունի անվտանգային խնդիրներ, և այդ անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է ընդդիմության կամ արտախորհրդարանական ուժերի մեջ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ