Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից. Բաբայան 12/09/2021   12:42  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի պաշտպանության առաջին նախարար, Հայաստանի «Ազատական» և Արցախի «Միասնականան հայրենիք» կուսակցությունների հիմնադիր-նախագահ՝ Սամվել Բաբայանն ուղերձ է հղել։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից, կախված է այս երեք հարցերում մեր և ձեր ընտրությունից և մեր ընտրությունը պաշտպանելու պատրաստակամությունից։

Այսօր իրական օրակարգում 3 հարց կա, որոնք իսկապես կկանխորոշեն Հայաստանի և Արցախի ճակատագիրը.

1. ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումը Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Մինչև ԼՂՀ միջազգային ճանաչումը, որպես անկախ հանրապետություն, ԼՂՀ-ն պետք է լինի մանդատային տարածք՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի ներկայությամբ, նրանց հստակ ամրագրված լիազորություններով, պարտավորություններով և վերահսկողության մեխանիզմներով (ներառյալ հակամարտության սրում հրահրող կողմի պատասխանատվության ենթարկելը):

2. Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:
Այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե «միջանցքային» ձևաչափով՝ արտատարածքային օգտագործման իրավունքով, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը, այլ բացառապես «ճանապարհային» ձևաչափով։ Մեր տարածքով մենք բացում ենք "ճանապարհներ"՝ բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրման նկատմամբ, հայկական կողմի բացարձակ վերահսկողությամբ:

3. Հայաստանի պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում Ադրբեջանի հետ։
Այս գործընթացը պետք է իրականացվի բացառապես 1920-ական թվականների քարտեզներով` միջազգային իրավական հիմունքներով։
Ամեն անգամ, գիտակցելով պահի լրջությունն ու ճակատագրական լինելը, ես դիմել եմ և՛ իմ ժողովրդին, և՛ Հայաստանի առաջին դեմքերին՝ կեղծ օրակարգերից հրաժարվելու պահանջով: Առաջարկել եմ միավորվել իրական սպառնալիքների դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները՝ բանակը հզորացնելու, մեր հայրենիքն ու սահմանները պաշտպանելու համար։ Բայց ամեն անգամ ես բախվել եմ իշխանությունների խլությանն ու իմ ժողովրդի անհիմն անհոգությանը։ Ժամանակ անց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո, շատերը վերջապես հասկացան, որ ես թմբկահարում էի սահմանների անպաշտպան լինելու և բանակի անպատրաստ լինելու մասին՝ ոչ թե անձնական շահերից ելնելով՝ պաշտոններ կորզելու նպատակով, այլ մեր որդիներին պաշտպանելու և նրանց հերթական պատերազմի մսաղացից հեռու պահելու համար։

Ավելի քան քսան տարի ես խոսել եմ Արցախի մանդատային կառավարման և խաղաղապահ ուժերի ներկայության անհրաժեշտության մասին, որոնք իրենց իսկ ներկայությամբ, թույլ չէին տա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիա։

Մեկ անգամ չէ, որ ստիպված էի բացատրել, որ Ադրբեջանը, տասնյակ միլիարդավոր դոլարների սպառազինություն և մարտական տեխնիկա գնելով, պատրաստվում է լուրջ պատերազմի, և մենք միայն 2 ելք ունենք, կամ նույնպես զինվել, որպեսզի համարժեք պատասխան տանք ագրեսիայի դեպքում, կամ եթե չենք ամրապնդում բանակը, ապա գոնե հրավիրենք միջազգային խաղաղապահ առաքելություններ, որոնք ի զորու են պաշտպանել Արցախը պատերազմից։
Ոչ ոք այն ժամանակ չցանկացավ խորամուխ լինել այս ամենի մեջ, ինչ ես ասում եմ․ ավելին՝ ինձ մեղադրում էին գրեթե դավաճանության մեջ։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ յուրաքանչյուրն իր մաշկի վրա զգաց իմ խոսքերի ճշմարտացիությունը, վերջապես բոլորին հասկանալի դարձավ մանդատային ներկայության էությունը և բոլորն արդեն ընդունում են, որ ես ճիշտ էի։

Ցավալիորեն այսօր նույն բանն է տեղի ունենում։ Իմ հարցազրույցներից մեջբերումներ են անում, իմ հարցազրույցներից հատվածներ են ակտիվորեն տարածում, ընդ որում՝ հաճախ դա անում են անհասկանալի ծագման կասկածելի ռեսուրսները, ինձ մեկնաբանում են տարատեսակ «փորձագետները»՝ փորձելով միաբերան բացահայտել իմ հայտարարությունների շարժառիթները, բայց բուն էությունը անտեսվում է։

Նույնիսկ լրագրողները, ովքեր գործունեության բերումով պարտավոր են խորամուխ լինել հիմնարար հարցերի ու առաջարկվող լուծումների մեջ, ծառերի ետևում անտառներ չեն տեսնում, հորինված սենսացիաների հետևից ընկնելով կորցնում են գլխավորը․ ես չեմ ուզում ո՛չ պաշտոններ, ո՛չ կոչումներ, չեմ ընկնում էժանագին փառքի կամ վարկանիշի հետևից, ինձ այդ ամենը վաղուց պետք չէ։ Միակ բանը, ինչին ձգտել եմ և որի համար միշտ պայքարել եմ՝ իմ հայրենիքի և իմ ժողովրդի հզորացումն է։

Ուստի այսօր, հերթական անգամ, բոլորիս համար վճռորոշ այս պահին դիմում եմ բոլոր հայերին՝ իշխանավորներին, կուսակցություններին, քաղաքական ուժերին, լրագրողներին և հասարակ ժողովրդին։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջապես հրաժարվեք մտացածին օրակարգերից և միավորվեք իրական խնդիրների շուրջ՝ ընդդեմ համընդհանուր սպառնալիքների։ Այսօր, իրապես, վերը նշված երեք հարցերից է կախված համայն հայության ճակատագիրը։ Եկեք հրաժարվենք քաղաքական մանր տարաձայնություններից ու ժողովրդին արհեստականորեն տարանջատող ամբիցիաներից և միավորվենք արտաքին թշնամու դեմ՝ ով ի տարբերություն մեզ, զգալիորեն հզորացել է և՛ տնտետասական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում։ Եկե՛ք միաբանվենք որպես միասնական ուժ, ստեղծենք փոխգործակցության հարթակ՝ արդի մարտահրավերները և լուծումները քննարկելու համար, և լսենք միմյանց՝ առանց սևերի ու սպիտակների բաժանվելու, առանց պիտակների ու նախապաշարմունքների։

Հենց այդ մասին եմ խոսել իմ վերջին հարցազրույցներում։ Հենց այդ որոշումներն են, որոնք փորձում էի տեղ հասցնել, որպեսզի բոլորը հասկանան, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը մեզ փակուղի չի մտցրել, հայկական կողմի համար շահավետ լուծումներ կան, և այն ամենը, ինչը հիմա պետք է՝ միավորվել ու պնդել մերը։ Իշխանությունը պետք է լսի մեր ռացիոնալ առաջարկները և հաշվի առնի դրանք։

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Եվ այն արդարացումները, որ մենք չենք սխալ գործողները, որ ոչինչ չենք կարող փոխել, որ մեզանից ոչինչ կախված չէ, այլևս չի աշխատի։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք այս երեք հարցերի հանգուցալուծման համար։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք Հայաստանի և Արցախի ներկայի ու ապագայի համար։

Եվ ժամանակն է, որ խոսքերը գործողություններ դառնան․

Ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել մեր առաջարկներն ու լուծումները նշված երեք հարցերի շուրջ՝ մանրամասն հիմնավորումներով։ Պատրաստ եմ նաև լսել բոլոր առաջարկները, մասնակցել ցանկացած ձևաչափի հանդիպումներին ու քննարկումներին, և կոչ եմ անում յուրաքանչյուրիս պատասխանատվություն ստանձնել մեր հայրենիքի ճակատագրի համար ու հայ ժողովրդի պատմության նոր էջ սկսել՝ այս երեք հարցերի շուրջ հաղթանակով»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:21 03/12/2021  |  Մեկնաբանություն44- օրյա պատերազմի վերաբերյալ փաստաթղթերը կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությունները դատախազությունն ուսումնասիրում է
09:47 03/12/2021  |  ՄամուլՊՆ-ն 44 օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել. «Հրապարակ»
10:15 10/11/2021  |  ՄամուլՍամվել Բաբայանը Տիգրան Ավինյանին խոսք էր տվել. «Հրապարակ»
21:38 06/11/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ազատական» կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել.հայտարարություն
10:05 05/11/2021  |  ՄամուլԻնչպե՞ս է Մեղրիում ներկայացել Սամվել Բաբայանի կուսակցությունը. «Իրավունք»
09:49 04/11/2021  |  ՄամուլԲաբայանի թիրախում բանակն է. «Փաստ»
20:20 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք դեռ ստանալիք ունենք՝ 1400 ք/կմ. Մեր 31 200 ք/կմ տարածքը դարձրել են 29 800. Բաբայան
09:58 27/10/2021  |  Մամուլ«Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի. «Հրապարակ»
18:08 29/09/2021  |  Դատական ռեպորտաժներ«Իգլայի» գործով փաստաբանը միջնորդեց վերացնել ամբաստանյալներից 2-ի խափանման միջոցը և վերադարձնել գրավի գումարը
10:16 29/09/2021  |  ՄամուլԻ՞նչ է սպասվում Մեղրիում. Սամվել Բաբայանը մտադիր է մեկնել այնտեղ. «Իրավունք»

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]