Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   14:15 Հուսով ենք, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի. Փաշինյան (տեսանյութ) 03/19/2024   14:11 Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինային, կոչ անում անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում 03/19/2024   14:09 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին 03/19/2024   14:06 Փաշինյանի այցից հետո ՀՀ Տավուշի մարզում բնակիչների մտահոգություններն ավելի են սրվել. համոզվեցին՝ Փաշինյանն ստել է 03/19/2024   14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան 03/19/2024   13:48 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը 03/19/2024   13:42 Բարձրադիր գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք. ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա 03/19/2024   13:31 Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, քանի որ գիտի, թե հիմա ինչ իշխանություն է իր առջև. Տիգրան Աբրահամյան 03/19/2024   13:19 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում է. նրա և վարչապետ Փաշինյանի համատեղ հայտարարությունը՝ ուղիղ 03/19/2024   13:07 Փրկարարները մասնատել են ծառը 03/19/2024   13:04 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից 03/19/2024   13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 03/19/2024   12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ 03/19/2024   12:53 Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանին անցնելիք տների դիմաց նոր տներ կառուցել տավուշցիների համար. տեսանյութ 03/19/2024   12:51 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը 03/19/2024   12:47 Մենք ձեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք. Ասել է Փաշինյանը, որն առանց համաձայնեցված քարտեզի Տավուշում տարածքներ է հանձնում թշնամուն 03/19/2024   12:43 Դատավորները խուսափում են քննել Մանվել Գրիգորյանի եղբորորդու 30 տարվա վաղեմության գործը 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/19/2024   12:36 Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, լինելու են նոր տեղահանվածներ․ Թաթոյան 03/19/2024   12:30 Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե ռուսն էլ է հարձակվելու 03/19/2024   12:26 Պարզ է, որ եթե հիմա լինի պատերազմ, ապա նույն ղեկավարներով մենք էլի կպարտվենք. Գեղամյան 03/19/2024   12:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով 03/19/2024   12:17 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին 03/19/2024   12:05 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը 03/19/2024   12:01 Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերը՝ երիտասարդներին առավել հասանելի․ Փաշինյանը «Տիկ Տոկում» շարք է սկսում 03/19/2024   11:58 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան 03/19/2024   11:52 Մենք կարանք գնանք, ասենք՝ չէ, չենք տալիս, դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ է լինելու. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/19/2024   11:41 Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան 03/19/2024   11:32 «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը 03/19/2024   11:25 Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են 03/19/2024   11:22 Փաշինյանին տավուշցիներն ասել են՝ թշնամուն բերում, հասցնում ես գյուղ, որ ի՞նչ անենք՝ խրամատը մեր «կուխնիայում» փորե՞նք. Գառնիկ Դանիելյան 03/19/2024   11:19 Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են երկու ավտոմեքենա 03/19/2024   11:17 Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը 03/19/2024   11:09 Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ 03/19/2024   11:06 Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 52․45 մլն դրամ 03/19/2024   11:03 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո 03/19/2024   10:55 ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց 03/19/2024   10:53 Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ուղիղ 03/19/2024   10:50 Պատահար Գեղարոտ-Ծիլքար հատվածում 03/19/2024   10:48 Հանրապետության մեծ մասում ձյուն է տեղում 03/19/2024   08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ» 03/19/2024   08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ» 03/19/2024   08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» 03/19/2024   08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» 03/19/2024   08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ» 03/19/2024   08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ» 03/19/2024   08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» 03/19/2024   08:01 Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան

Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները. «Փաստ» 12/07/2021   09:51  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․  «Արդեն հաստատվել է, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20 դրամով բարձրանում է։ Թե որքանով այս թանկացումը դրական կանդրադառնա ջրամատակարարման որակի բարձրացման վրա, դժվար է ասել, սակայն անկասկած այն լրացուցիչ բեռ է դառնալու սպառողների ու տնտեսվարողների համար ու հատկապես բարդացնելու է առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց դրությունը։

Այս թանկացումն առավել ուշագրավ երանգներ է ստանում հատկապես Փաշինյանի տված խոստումների պարագայում։ Հիշեցնենք, որ վերջինս 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Բայց դե Նիկոլի ո՞ր խոստումն է կատարվել, որ սա կատարվեր, նրա բոլոր խոստումներն ու հայտարարությունները բացառապես պոպուլիստական են, ոչ ավելի: Հետաքրքրական է, որ ջրի թանկացումը համընկնում է շուկայում նկատվող համատարած թանկացումների ալիքին, երբ անգամ ամենաանհրաժեշտ ապրանքների գների սրընթաց աճ է նկատվում։

Սակայն թանկացումների այս արշավին շատ շուտով գումարվելու է նաև էներգակիրների հնարավոր թանկացման հարցը։ Այստեղ ուշագրավն այն է, որ էլեկտրաէներգիայի գինը վերջին անգամ փոխվել է փետրվարին, իսկ գազի գինը՝ հուլիսին, բայց ընդամենը մի քանի ամիս անց կրկին նոր թանկացման հարց է բարձրանում։ Այստեղ հատկապես կարևոր նշանակություն է ձեռք բերել Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցը։ Այն կառուցվել է 2013 թվականի համաձայնագրի համապատասխան, ըստ որի, էներգաբլոկը պետք է 9 տոկոս եկամտաբերություն ունենար, այսինքն՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է վաճառվեր հարևան Իրանին։

Սակայն չի վաճառվել, քանի որ Հայաստանը Իրանի և Վրաստանի հետ կապող էլեկտրահաղորդման գիծը չի կառուցվել, այսինքն՝ Հայաստան–Իրան–Ռուսաստան–Վրաստան «ՀյուսիսՀարավ» էներգետիկ միջանցքն իրականություն չի դարձել։ Այնինչ այս նախագիծը մեծ տարածաշրջանային հեռանկարներ էր խոստանում Հայաստանի համար էներգետիկ շրջափակումից դուրս գալու տեսանկյունից։ Ուստի պատահական չէ, որ 5-րդ էներգաբլոկը վնասով է աշխատել, պարտքեր է կուտակել ու արդեն ապրիլից կանգնած է, քանի որ դրա գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման անհրաժեշտություն է առաջացել, բայց համապատասխան միջոցներ չկան դրա համար։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ գազի թանկացման հարցը կապել էր 5-րդ էներգաբլոկի խնդրի լուծման հետ, իսկ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից, էներգաբլոկի պարտքերով պայմանավորված, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում կարող է տեղի ունենալ։ Ու, ընդհանրապես, էներգետիկ անվտանգության հարցը Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն է ձեռք բերել։ Եթե մեր երկիրը չկարողանա էլեկտրաէներգիայի արտահանման հզորություններ ստեղծել, ապա ընդհանրապես դուրս կմղվի տարածաշրջանում այս ոլորտում առաջ քաշվող նախագծերից, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր էներգետիկ ծրագրեր են առաջ քաշում՝ տարածաշրջանում իրենց դերակատարությունը բարձրացնելու նպատակով։

Օրինակ՝ վերջերս էլ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը թուրքմենական գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր կնքեցին։ Այս համաձայնությունը հեռահար նպատակներ ունի, քանի որ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։ Իսկ Հայաստանը չի կարողանում անգամ դեպի Իրան մեծ չափով էլեկտրաէներգիա արտահանել ու դրա փոխարեն գազ ստանալ, ուր մնաց գլուխ բերի Իրանի տարածքով թուրքմենական գազը ստանալու, ինչու չէ՝ նաև արտահանելու հարցը։ Բացի դրանից, աշխարհում ավելացել է հետաքրքրությունը համեմատաբար քիչ ածխածնային գազերի արտահանման և էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության միջոցների նկատմամբ, որոնցից մեկն էլ ատոմակայաններն են։

Սակայն Հայաստանը ամեն անգամ ինչ-որ կերպ երկարեցնում է արդեն իր դարն ապրած ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կյանքը։ Այս անգամ ևս վերանորոգման արդյունքում դրա շահագործման ժամկետը երկարեցվեց մինչև 2026 թվականը, սակայն հասկանալի է, որ հնարավոր չէ շահագործումն անվերջ երկարեցնել, ու մի օր անհրաժեշտություն է առաջանալու ատոմակայանի աշխատանքն ուղղակի կանգնեցնել՝ անվտանգության և այլ նկատառումներից ելնելով։ Այս ֆոնի վրա նոր ատոմակայանի կառուցման հարցը ուղղակի հրատապ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի համար ինչպես ներքին պահանջարկը բավարարելու, այնպես էլ տարածաշրջանում էներգետիկ բալանսն ապահովելու տեսանկյունից, որպեսզի մեր երկիրը պահպանի իր մրցունակությունն այս ոլորտում, հատկապես որ Թուրքիայում արդեն կառուցվում է «Ակկույու» ատոմակայանը, իսկ Ադրբեջանը ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի իր տարածքում ևս ատոմակայան կառուցվի։

Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարների հարց է, ուստի պետք է հայթայթել այդ գումարները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել կառուցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մեխանիզմներ մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես և ինչ ուղիներով է արտահանվելու արտադրված էլեկտրաէներգիան, որպեսզի իր ծախսերը փակի ու Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պատմությունը չկրկնվի»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 07.12.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:22 12/10/2021  |  ՄամուլՀայաստանում կյանքն օր օրի թանկանում է. «Ժողովուրդ»
16:34 06/02/2021  |  ԼՐԱՀՈՍՏարին սկսվեց գնաճով. Արևածաղկի յուղը թանկացել է 44.3, շաքարավազը՝ 40,7, սխտորը՝ 95,4%-ով
20:41 29/01/2021  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻԱնշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
09:49 05/11/2020  |  ՄամուլԹանկացումներ սպառողական շուկայում. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները «Ժողովուրդ»
09:26 19/09/2020  |  ՄամուլԱռաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ»
19:22 19/07/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՋերմոցային տնտեսությունների, խոշոր սպառողների և վերամշակող կազմակերպությունների համար գազն այսօրվանից կթանկանա
21:29 24/06/2020  |  Միջազգային լրահոսՌուսական նավթը կտրուկ թանկացել է
09:28 20/06/2020  |  ՄամուլԹանկացումների նոր ալիք է սպասվում․ գազի գնի բարձրացման հետքերով. «Ժողովուրդ»
13:40 12/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախ ներմուծվող ապրանքներից 15 անվանման գնային փոփոխություններ են արձանագրվել
16:50 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղական խնձորն էժանացել է, իսկ ներմուծված ցիտրուսը թանկացել. Չեն թանկացել կարագը, պանիրը, թթվասերը

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]