ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ամենատարեց ծառերը կունենան անձնագրեր. Քաղաքապետարան 12/06/2021 17:09 | ԼՐԱՀՈՍ

Երևանի կանաչ գոտիները քաղաքի պատմության մի մասն են: Քչերը գիտեն, որ քաղաքի փողոցներում ու այգիներում են թաքնված Երևանի ավելի քան մեկդարյա կանաչ պահապանները: Թե քանի ծառ կա քաղաքում, քանի տարեկան են դրանք, ինչ վիճակում՝ մինչև օրս տվյալներ չկային: Բայց մասնագետներն արդեն գործի են անցել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
««Երևանի տարեց ծառերը ունեն 100 տարի և ավելի պատմություն: Դրանք քաղաքի համար մշակութային արժեք են և դա բավական ընդունված է աշխարհում: Երևանը մինչև այսօր նման ռեեստր չի ունեցել և մենք ուզում ենք այն ստեղծել»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
Աշխատանքներն սկսել են դեռ նախորդ տարի՝ Կենտրոնից: Այստեղ և կանաչ ֆոնդն է հարուստ, և միաժամանակ խնդիրներն են շատ: Առաջիկա օրերին հաշվառումը կենտրոնում կավարտվի: Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում նաև քաղաքի անտառապուրակներում:
«Աշխատում ենք ժամանակակից գործիքներով՝ էլեկտրոնային տախոմետրով, արբանյակային ընդունիչով, լազերային հեռաչափով: Ստանալու ենք դինամիկ մի քարտեզ և իմանալու ենք՝ որտեղ ինչ ծառ կա»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի քարտեզագրողների խմբի ղեկավար Սուրեն Հովակիմյանը:
Կանաչ գոտիների գույքագրումից հետո յուրաքանչյուր ծառ կունենա իր առանձին քարտը, ամենատարեցները՝ նաև անձնագիր: Առաջին անձնագրերն արդեն պատրաստ են. բժշկական համալսարանի հարևանությամբ աճող, կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիներինն են:
«Երբ սկսեցինք այդ վերլուծական աշխատանքը, մեզ համար պարզ դարձավ, որ կենտրոնում ունենք 95 հատ հարյուր և ավելի տարեկան ծառեր, որոնք 50-60 տոկոսը սոսիներն են: Որոշեցինք, որ այդ բոլոր ծառերը պետք է ունենան անձնագիր, նաև թղթային տարբերակով, որտեղ կնշվի տարիքը, բնի տրամագիծը, սաղարթի չափը և այլն: Յուրաքանչյուր ծառի քարտում կնշվի, թե ինչ պատվաստումներ են արվել, այլ կերպ ասած՝ դրա կյանքի ամբողջ պատմությունը, մինչև այն պահը, երբ այդ ծառը հատելու խնդիր կառաջանա: Կանաչ ֆոնդի կադատրը հնարավորություն կտա, որ մեր երևանցիները, եթե կհետաքրքրեն այդ ծառերը, կարողանան ամբողջական տեղեկատվություն ստանալ»,-ընդգծում է Քրիստինա Վարդանյանը:
Հաջորդ փուլով նաև գործիքային հետազոտություն կարվի ծառերի տարիքն ավելի ճշգրիտ որոշելու համար:
Ծառերի գույքագրումը ծավալուն գործ է. մասնագետների խոսքով 4-5 տարի կպահանջվի այն ամբողջությամբ ավարտելու համար:
Սա կարևոր նախագիծ է, որը միտված է քաղաքի կանաչ զանգվածի պահպանմանն ու ընդլայնմանը: Հենց դրա համար զուգահեռաբար նաև բուսաբաններն են աշխատում. նրանք որոշում են, թե որ ծառին ինչ խնամք է անհրաժեշտ և որ ծառերն են ենթակա լինելու փոխարինման»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/12/2022 23:48 Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է հայտնաբերվել
- 08/12/2022 23:11 Երևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին
- 08/12/2022 21:40 Դավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է
- 08/12/2022 20:36 Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը