Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Դիտարկված տեղամասերի 5%-ում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք. «Անկախ դիտորդ» 12/05/2021   19:57  |  ԼՐԱՀՈՍ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։  

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 390 դիտորդներ: Դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես նաև այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։

Հիշեցնենք, որ դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ:

Ստորև ներկայացնում ենք վիճակագրական արդյունքները 143 դիտարկված տեղամասերում 08:00-14:00-ի դրությամբ և միջադեպերը՝ արձանագրած շրջիկ դիտորդների կողմից:

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 37.6%-ում, ընդհանուր՝ առնվազն 167 դեպք: Սակայն եթե հիմնականում դրանք առանձին, եզակի դեպքեր էին, ապա 6 տեղամասերում դրանք կրել են պարբերական, իսկ ևս 2-ում՝ անընդհատ կրկնվող բնույթ: Միաժամանակ, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքերի և փորձերի հիմնական պատճառներն են եղել քվեարկության կարգի չիմացությունը, քվեարկության գաղտնիությունը չկարևորելը, իսկ 14 տեղամասերում՝ նաև տեսողության խնդիրներն ու լուսավորության բացակայությունը: Դիտորդների գնահատմամբ, այդ դեպքերը պայմանավորված չեն եղել քվեարկության գաղտնիությունն այլ անձի համար բացահայտելու նպատակով: 

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ տեղամասերից միայն 13-ում է այս խնդիրը պայմանավորված եղել զուտ ընտրողների չիմացությամբ: Միաժամանակ, 2 ընտրատեղամասերում դիտորդները քվեախցիկ մեկից ավելի անձանց մուտքը գնահատում են որպես քվեարկության վերահսկողության ձև: Նշենք, որ այստեղ հաշվի չեն առնվում գրանցված օգնողի միջոցով քվեարկության դեպքերը: Թեև օգնությամբ քվեարկության վերաբերյալ վիճակագրությունը կվերլուծվի քվեարկության ավարտից հետո, այդուհանդերձ, օրվա առաջին կեսին տեղամասերի 23%-ում որպես օգնող անձ էին գրանցվում տվյալ տեղամասի ընտրող չհանդիսացող անձինք, 2 դեպքում օգնող է գրանցվել օգնելու իրավունք չունեցող անձ: Միայն մեկ տեղամասում է դիտարկվել դեպք, երբ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել տեղամասի ընտրող չհանդիսացող անձի կողմից օգնությունը, դուրս է հրավիրել նրան տեղամասից և նշանակել այդ գործառույթի իրականացման համար այլ ընտրողի:

Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 18%-ում: Այս դեպքերի բացարձակ մեծամասնությունը կապված է եղել վստահված անձանց՝ վկայականը տեսանելի կրելու դժկամության հետ: Զուգահեռաբար, վստահված անձանց վկայականների հետ կապված ևս մի խնդիր է ի հայտ եկել: Մասնավորապես, Աշտարակ համայնքի տեղամասերում ՀՅԴ կուսակցության վստահված անձինք ներկայացնում էին «Հայաստան Դաշինք» գրությամբ վկայականներ: Սակայն ինչպես հաջողվեց պարզել ԿԸՀ պարզաբանմամբ (հաստատվել է նաև դիտորդների կողմից), խնդրի պատճառը սխալ տպված վկայականն էր, որը ձեռքով լրացնելիս «Հայաստան Դաշինքը» գրվել է սխալմամբ և ոչ միտումնավոր:

Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու 4 դեպք, որոնցից միտումնավոր էին արվել միայն երկուսը։

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 12%-ում, իսկ ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են տեղամասերի 73%-ում: Ընդ որում, մի քանի քվեաթերթիկներով քվեակարգն օգտագործող Արտաշատ և Վանաձոր համայնքների կշիռն այս բոլոր դեպքերի ընդամենը 13% է, մյուս տեղամասերում օգտագործվել է մեկ քվեաթերթիկի մեջ գրիչով նշում կատարելու միջոցով քվեակարգը:

Դիտարկված տեղամասերից երկուսում նկատվել են տպագիր քարոզչական նյութեր։ Դիտարկվող տեղամասերի 6%-ի շրջակայքում եղել են քարոզչական պաստառներ: 

Դիտարկված տեղամասերի 26%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրական ցուցակներից կամ սարքերից։ Ընտրողների անունների բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել անձնագրի վավերականության ժամկետով։ Ընտրողներն ուղղորդվել են ոստիկանության անձնագրային բաժին։ Հատկանշական է սակայն, որ մի շարք դեպքերում անձի անունն առկա է եղել տպված ցուցակներում, սակայն բացակայել է տեխնիկական սարքավորումներից։ Նշված դեպքերում հանձնաժողովները հրաժարվել են թույլատրել ընտրողին քվեարկել։

Տեղամասային դիտորդների դիտարկած տեղամասերից 3-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ թեկնածուն փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները: Նման դեպքեր արձանագրվել են նաև շրջիկ դիտորդների կողմից։

Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ դեպքերի 18%-ը եղել է տեղամասային կենտրոնների շուրջ՝ 50 մ շառավղով: 7 տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ գործողություն չեն իրականացրել կուտակումների վերացման համար։ 5-ի դեպքում ձեռնարկվել են գործողություններ, բայց՝ ոչ բավարար։ 

Դիտարկված տեղամասերի 5%-ում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք: Տեղամասային դիտորդների կողմից քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու դեպքեր չեն գրանցվել։ Տեղամասերի շրջակայքում գրանցվել է վիճաբանության 2 դեպք։ 

Ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է 4 տեղամասերում: 

Դիտորդական առաքելության կողմից ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանություն է ուղարկվել չորս հաղորդում և մեկ հարցում:

Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

«Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:38 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱպարանում եղել են թեթև խոչընդոտներ, որոնք լուծված են. Ապարանի համայնքապետի տեղակալ
17:46 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿոալիցիա չենք կազմի ՔՊ-ի և ՀՀԿ-ի հետ. Ֆիրդուս Զաքարյան
16:50 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. Իշխան Սաղաթելյան
16:16 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍ«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված երեք թեկնածուներն ազատ են արձակվել
15:37 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍՏԻՄ ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 20.75 տոկոսը. ամենացածր ցուցանիշն Արմավիրում է` 7.36
15:21 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկին զիջելու բան չունեմ, էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի. Մամիկոն Ասլանյան
15:08 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍԵս կուսակցական չեմ եղել. կարևորը ժողովրդի կողքին եմ. ՔՊ-ական թեկնածու
14:34 05/12/2021  |  Քրեական խրոնիկոնՔվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել
14:25 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱպարանցուն ո՞նց կարող են քրեական գործերով վախեցնեն. Կարեն Եղիազարյան
13:22 05/12/2021  |  ԼՐԱՀՈՍ4 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն. «Անկախ դիտորդ»

Արխիվ

[]