Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը դիմել է ԱԱԾ-ին. իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել՝ առանց մարտական տեղանքին ծանոթացնելու, որ ստիպված գերի ընկնեն ու գերիների գործոնի շահարկմամբ ՀՀ-ն տարածքներ զիջի 12/04/2021   19:22  |  ԼՐԱՀՈՍ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման օրը 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը պահանջում է, որ իր վերաբերյալ քրեական գործը քննվի ԱԱԾ-ում։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղազարյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ հայտնելով, որ չի վստահում ԶՔՀՎ քննչական խմբի աշխատանքներին։ Դիմումի հետ միասին ներկայացվել են նաև փաստող փաստաթղթեր՝ քարտեզներ։ Ղազարյանը նաեւ կասկածներ է հայտնել, որ իրականում Հին-Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում պետք է գտնվեին այլ զորքեր, իսկ իրենց խաբեությամբ, առանց մարտական իրավիճակին ծանոթացնելու, տեղակայել էին այդ գյուղերի հատվածում, որպեսզի իրենք հայտնվեն անելանելի վիճակում, գերի ընկնեին և հնարավոր լիներ հետագայում գերիների գործոնը շահարկելով ՀՀ-ից ինչ- որ տարածքային զիջումներ լինեն, սակայն ՔԿ ԶՔԳՎ-ում այդ ուղղությամբ քննություն չի կատարվել։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ղազարյանն այս մասին հայտնել է նաեւ ԱԱԾ-ին հասցեագրած դիմումում, նշել, որ զինված հարձակման արդյունքում մարտական դիրքերից նահանջելուց հետո՝ 2020թ դեկտեմբերի 14-ին, գտնվել է Լիսագոր գյուղում, նույն օրը ցերեկը ժամը 12։00- ի սահմաններում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը բջջային հեռախոսը փոխանցել է իրեն, որպեսզի զրուցի գեներալ Դավիդովի հետ։

«Վերջինս իրեն բազմաթիվ հարցեր է տվել նահանջի վերաբերյալ և տեղեկանալով, որ իրենք ՀՀ-ից ժամանած զորք են, զարմացել է քանի որ այդտեղ ՀՀ-ից գնացած զորք չպետք է լիներ։ Այնուհետև հրամանատարությունից իրեն հանդիմանել են, որ գեներալ Դավիդովին հայտնել է ճշմարտությունը։ Դրանից հասկացել է, որ իրականում Հին-Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում պետք է գտնվեին այլ զորքեր, իսկ իրենց խաբեությամբ, առանց մարտական իրավիճակին ծանոթանալու, տեղակայել էին այդ գյուղերի հատվածում, որպեսզի իրենք հայտնվելով անելանելի վիճակում, գերի ընկնեին և հնարավոր լիներ հետագայում գերիների գործոնը շահարկելով ՀՀ-ից ինչ-որ տարածքային զիջումներ ստանալ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ղազարյանը, որպես երկարամյա փորձ ունեցող սպա, դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զորքերի տեղաշարժերից այն տպավորությունն է ունեցել, որ նրանց գործողությունները ուղղորդվում են հայկական կողմից։ Փաստաբանի փոխանցմամբ՝ 2020թ դեկտեմբերի 15-ին Ղազարյանն այցելել է Բերձոր զորամիավորման հրամանատար գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարական կետ, վիճել նրա հետ և հարցրել թե դեկտեմբերի 9-ին՝ ադրբեջանական մեծաքանակ զորքերի տեղակայումների և տեղաշարժերի մասին զեկուցելուց հետո, ինչու հրամանատարությունը որևէ միջոց չի ձեռնարկել, որ իրենք հնարավորություն ստանային դիմադրել և պատշաճ պաշտպանվել, ինչու չի տրամադրել զինատեսակներ, անձնակազմ, ինչին ի պատասխան Թևոսյանը նշել է, որ ինքն էլ իր հերթին զեկուցել է վերադասին, ներկայացրել իրավիճակը և իրեն թույլ չեն տվել որևէ գործողություն ձեռնարկել։

Փաստաբանը հայտնեց, որ Ղազարյանի դիմումը և քարտեզները կրկին ուղարկվել են ԶՔԳՎ, որտեղ կրկին այս ուղղությամբ որևէ քննություն չի կատարվում։

«Այս առումով արժանահիշատակ է այն հանգամանքը, որ 2020թ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 3-րդ կետով Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվեր միայն ՌԴ խաղաղապահ զորախումբը, հետևաբար ՀՀ-ից որևէ զորք Հին Թաղեր և Խծաբերդ չէր կարող ուղարկվել, այդպիսի հրամանն, ի սկզբանե, անօրինական է եղել, սակայն որևէ քննություն, թե ով է տվել այդ հրամանը և ինչու՝ չի կատարվում»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 21/10/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչ բողոքը մերժվեց
19:20 17/09/202162 շիրակցիների գերեվարման գործով Արսեն Ղազարյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
23:42 14/09/2021  |  Քրեական խրոնիկոնՔննչական Կոմիտեն՝ Արսեն Ղազարյանին երրորդ փորձից կալանավորելու մասին
20:51 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գագիկ Պողոսյանը «պետպատվերի շրջանակներում» Արսեն Ղազարյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց պաշտպանների կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու
19:38 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանի մեղադրանքը լրացվել է. Կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել դատարան
14:41 01/09/2021  |  Քաղաքական14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն այսօր մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար. Արսեն Ղազարյանի միջոցով փորձում են փակել ողբերգական իրադարձությունները
11:15 30/08/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գործով փոխգնդապետ Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է.փաստաբան
11:52 02/06/2021  |  ԼՐԱՀՈՍԴատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից
18:40 09/01/2021  |  ԼՐԱՀՈՍՁեր երեխեքն էլ են երեխա, էստեղ մնացած երեխեքն էլ են երեխա, էլի մերն են՝ խալխինը չեն. Անհետ կորած զինվորի հարազատ
14:58 28/07/2014  |  ՄարզականԱրսեն Ղազարյանի կրկնակի հաջողությունը

Արխիվ

[]