ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արմեն Դանիելյանի գլխին մութ ամպեր են կուտակվում. առնվազն երեք միջնորդություն է ներկայացվել Դանիելյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով 12/03/2021 14:03 | ԼՐԱՀՈՍ
Մինչ իշխանությունները լծված են մասնագիտական հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող դատավորներին ճնշելու, հնարավորության դեպքում դատական համակարգից հեռացնելու գործին, փաստաբանական համայնքը պայքարում է, այսպես կոչված, «վատագույն» դատավորների դեմ, որոնք իրենց գործողություններով, ինչու ոչ՝ համակարգում իրենց գոյությամբ արատավորում և վարկաբեկում են դատական համակարգը՝ կնիքելով դատախազաքննչական մարմինների կամքը, երբեմն՝ նյութական կամ դատավարական կոպտագույն խախտումներով։ Վերջիններիս կողմից թույլ տրված առերևույթ խախտումներին պատշաճ կարգով ընթացք այդպես էլ չի տրվում. ՀՀ արդարադատության նախարարությունը կա՛մ չի նկատում, կա՛մ աչք է փակում՝ այդպիսով թե ավելի կախյալ դարձնելով դատավորների մ խմբի, թե նրանց դարձնելով «արտոնյալ» իշխանությունները կամքը դակելիս՝ օրենքն արհամարհելու համար։
Արդյունքում՝ ցածր վարկանիշ ունեցող դատավորներին վեթթինգի ենթարկելու նախաձեռնությամբ հանդես են գալիս փաստաբանական համայնքի ներկայացուցիչները։
Այսպես, փաստաբանների կողմից արդեն առնվազն երեք միջնորդություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով՝ երեք տարբեր գործերով թույլ տրված խախտումների համար։ Միջնորդություններից մեկը ներկայացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը։ Վերջինս «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը Արա Մկրտչյանի խափանման միջոցի հարցը քննել է՝ առանց պաշտպանների մասնակցության։ Պարզվում է, Արա Մկրտչյանը կորոնավիրուսային հիվանդության վարակակիր լինելու պայմաններում իր հիվանդության մասին հայտնել է դատարանին ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի միջոցով՝ խնդրելով հետաձգել դատական նիստը։ Փաստաբանի խոսքով՝ Արա Մկրտչյանը հստակ արտահայտել է իր ցանկությունը և մտադրությունը՝ մասնակցել դատական եւ անձամբ պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, անտեսելով դատարանին ներկայացված ապացույցները Արա Մկրտչյանի հիվանդության մասին, քննարկել է վերաքննիչ բողոքը՝ կայացնելով վերջինիս իրավունքները և ազատությունները էականորեն սահմանափակող որոշում։ Նախարարությանը ներկայացված հաղորդման շրջանակներում բացի վերոգրյալից բարձրացվել են նաև մի շարք հարցեր՝ կապված անհիմն դատական ակտ կայացնելու հետ։
Երկրորդ միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ Արմեն Դանիելյանի կողմից դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար։ Ընդ որում՝ Ր.Ասլանյանը միջնորդությունը ներկայացրել է թե ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով։
Մյուս միջնորդությունը ներկայացրել է Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Արմեն Դանիելյանը քննել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը՝ առանց պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու։ Դատավորը պաշտպանական կողմից բացակայությամբ հրատապ նիստ է հրավիրել և պատգամավորին կալանավորելու որոշում կայացրել։ Փաստաբան Էմին Խաչատրյանը գտնում է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացված ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել իր պաշտպանյալի մի շարք հիմնարար իրավունքներ։ Բացի այդ՝ դիտարկվող որոշմամբ թույլ են տրվել նաեւ քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքների խախտումներ։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից ձեռնպահ մնացին տեղեկություն տրամադրել դատավորի վերաբերյալ ներկայացված միջնորդությունների մասին՝ նշելով, թե՝ « դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթների ուսումնասիրության իրավական գործընթացը հիմնված է տեղեկատվության գաղտնիության կանխավարկածի վրա, ուստի, վարույթ հարուցելու վերաբերյալ բողոքի ուսումնասիրության և հարուցված վարույթի շրջանակներում քննարկվող տեղեկությունները բացահայտման ենթակա չեն»:
Արդարադատության նախարարությանն ու նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հետաքրքիր փորձություն է սպասվում՝ այնքան հանդուգն կգտնվեն, որ բացահայտ ի ցույց կդնեն իշխանական վեթթինգի բուն նպատակը, այն է՝ դատական համակարգը ձեւել արմենդանիելյանների հագով, թե գոնե կունենան այնքան ողջախոհություն, որ ցուցադրաբար մեկին կպատժեն՝ իրենց իսկ քաղաքական շահերից ելնելով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել