ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները 2,5 անգամ կավելանան. Փաշինյան 12/03/2021 15:16 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
«Վարչապետը նշել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021 թվականի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ: «2017-2018 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, և սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք արդեն ընդունել ենք մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով: Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդանա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ և այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաև տնտեսության մեջ:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է 2022 թվականին գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ դրանք ուղղված են լինելու գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը: Սարգիս Հայոցյանի խոսքով՝ քայլերն ուղղված են լինելու նաև գիտության ոլորտի պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, իրավական դաշտի կարգավորումներին: Այս առումով, առանձնակի կարևորվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը:
Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև Horison Europe ծրագրի շրջանակում առկա հնարավորությունները և գիտական կազմակերպությունների կողմից տարբեր ծրագրերի կյանքի կոչման նպատակով ռեսուրսների ներգրավման աշխատանքներին:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ և առաջարկություններ՝ միտված գիտության ոլորտի շարունակական զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կառավարության նպատակադրվածությունը՝ նպաստելու գիտության բնագավառի առաջընթացին և կարևորել մասնավոր հատվածի հետ հետևողական համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել