Թեմաներ
Երկուշաբթի 01 / 17 / 2022
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/16/2022   22:49 ՀՀ նախագահն ԱՄԷ այցի շրջանակում ձեռք է բերել ևս մեկ 200 մՎտ-անոց արևային էլեկտրակայանի կառուցման պայմանավորվածություն 01/16/2022   22:38 Թեղուտ բնակավայրում շչակ է գործարկվելու 01/16/2022   22:19 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները 01/16/2022   22:00 Ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը․ Շարմազանով 01/16/2022   21:45 Եղեգնավան գյուղ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում․ կա զոհ 01/16/2022   21:30 Ապագան խո՛տն է, խո՛տն ապագա է․ Համբարյան 01/16/2022   21:11 Լոնդոնում հաստատել են․ Տեխասում սինագոգը զավթած հանցագործը բրիտանացի է եղել 01/16/2022   20:59 «Շիրակ»ի աղջիկները կմասնակցեն կանանց ֆուտզալի բաց առաջնությանը 01/16/2022   20:47 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը 01/16/2022   20:34 Ռուսաստանը երբեք չի քննարկի Կալինինգրադի մարզում հրթիռների տեղակայումը. Պեսկով 01/16/2022   20:20 Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը Արցախի հարցով բանակցություններում ընկել է, Ադրբեջանն ավելացնելու է սադրանքների քանակը. Նահապետյան 01/16/2022   19:52 Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը խոստովանել է, որ իրենք առանց Թուրքիայի պարզապես կանհետանան որպես պետություն 01/16/2022   19:24 Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ․ Շարմազանով 01/16/2022   19:07 Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը 01/16/2022   18:48 Փողն ու կապիտալը Հայրենիք չունեն, կարևորը կապիտալի անվտանգությունն ու մշտական համալրումն է.Արթուր Ղազինյան 01/16/2022   18:39 Կիևը Ռուսաստանին մեղադրել Է ուկրաինական պետական կայքերի վրա կիբեռգրոհների համար 01/16/2022   18:26 Մի շարք մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Կան փակ ճանապարհներ 01/16/2022   18:11 Ամեն առևանգված հայի դիմաց հայկական կողմը ունի բոլոր իրավունքները գերևարել կամ ոչնչացնել ադրբեջանցի ահաբեկչական բանակի զինյալներին. Արման Աբովյան 01/16/2022   17:54 Աշտարակում ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա ասում էր՝ ցանկանում է այդ կերպ միանալ իր զոհված ընկերներին 01/16/2022   17:40 Քաբուլում պայթյունի հետևանքով երկու երեխա է զոհվել 01/16/2022   17:26 ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին 01/16/2022   17:11 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափերի մոտ 01/16/2022   16:57 Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 01/16/2022   16:44 Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ 01/16/2022   16:29 Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում վեց զինյալների չեզոքացման մասին 01/16/2022   16:16 Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 230 դեպք 01/16/2022   15:58 Ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել հափշտակված ոչխարները. համայնքապետ 01/16/2022   15:51 Վարդենիսը կաթվածահար է. սպասում են դատարանի վճռին 01/16/2022   15:38 Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Իրանի նախագահի հետ 01/16/2022   15:25 ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկում գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձի դեպքում կազմակերպությունը կպաշտպանի այդ երկիրը. Մատվիենկո 01/16/2022   15:09 Գողության և հարբած վիճակում ավտոմեքենա վարելու մեղադրանքով ռուս իրավապահների կողմից հետախուզվողին գտել են Հայաստանում 01/16/2022   14:53 Ղազախստանում անկարգությունների արդյունքում 225 մարդ է զոհվել 01/16/2022   14:40 Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել Քաբուլում կանանց ցույցի ժամանակ 01/16/2022   14:27 Շնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ. Նաիրա Զոհրաբյան 01/16/2022   14:14 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 01/16/2022   13:56 Իրաքում թուրքական ռազմաբազան հրթիռակոծվել է 01/16/2022   13:43 Իրանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել 01/16/2022   13:11 Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց. Արմեն Սարգսյան ԱՄԷ-ում հանդիպումներ է ունենում 01/16/2022   12:56 ՀՀ գլխավոր դատախազը չի պարգևատրվել ՌԴ նախագահի ուղղակի հրամանագրով. նրան պարգևատրել է ՌԴ գլխավոր դատախազը. փաստաբան 01/16/2022   12:39 Զասը արդարացված է համարում Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելը 01/16/2022   12:35 Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է․ Ձյուն է տեղում 01/16/2022   12:24 Ղազախստանից ՌԴ է ժամանել խաղաղապահներով 10 ինքնաթիռ 01/16/2022   12:12 «Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են»․ ՄԻՊ 01/16/2022   11:57 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել 01/16/2022   11:43 Հրդեհ Օշական գյուղում 01/16/2022   11:33 Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «միանգամայն տարբեր ուղիների վրա են» 01/16/2022   11:22 Թրամփը խոստացել է 2024 թվականին վերադառնալ Սպիտակ տուն 01/16/2022   11:11 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 1 դեպք 01/16/2022   10:58 Հովունի գյուղի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել 01/16/2022   10:46 Պարույր Հայրիկյանը վարակվել է կորոնավիրուսով
01/15/2022   14:52 Կարեւոր.Ադրբեջանի զինված ուժերը Տավուշում սադրանքների են պատրաստվում. Դիպուկահարներ են տեղակայվել 01/15/2022   16:46 Ո՞նց ստացվեց, որ Խծաբերդը հանձնեցին Քերոբ-Պերելմյանին այնտեղից հանելուց հետո. Քերոփիկ, մաթեմատիկորեն պատմի, ոնց տենց ստացվեց. Ադիբեկյանը` Քերոբյանին 01/15/2022   18:26 Զինվորն օրեր շարունակ բացակայել է զորամասից, սակայն հրամկազմն այդ մասին տեղյակ չի եղել. Միայն 4-րդ օրն են ծնողներին ասել, որ իրենց որդին անհետացել է 01/15/2022   18:44 Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, և սյսուհետ հայկական կողմը Ադրբեջանական ցանկացած սադրանքի կոշտ է պատասխանելու. Հայկ Նահապետյան (տեսանյութ) 01/15/2022   09:39 Սինանյանին հրաժե՞շտ են տալիս. «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը ավելի է դուր գալիս. «Փաստ» 01/15/2022   13:07 Սուրեն Պապիկյանն ամուսնանում է.Aravot.am 01/15/2022   09:35 Փնտրվում է բարերար կամ կամեցող մարդ. ով պետք է վերադարձնի գումարները․ «Ժողովուրդ» 01/16/2022   14:27 Շնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ. Նաիրա Զոհրաբյան 01/16/2022   22:00 Ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը․ Շարմազանով 01/16/2022   19:52 Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը խոստովանել է, որ իրենք առանց Թուրքիայի պարզապես կանհետանան որպես պետություն 01/15/2022   09:43 Խոզի մսի գինը բարձրացել է․ «Ժողովուրդ» 01/15/2022   11:30 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի 01/15/2022   22:15 Սերժ Սարգսյանը խոսել է իր պաշտոնավարման տարիներին ԼՂ կարգավիճակը ճանաչելու ուղղությամբ կատարված քայլերի մասին 01/15/2022   21:37 Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը 01/15/2022   11:48 Նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը, այլ ոչ թե նրանցը, ովքեր հավատալով խաղաղությանը, գերադասում են ապրել պարտված.Հասրաթյան 01/16/2022   12:56 ՀՀ գլխավոր դատախազը չի պարգևատրվել ՌԴ նախագահի ուղղակի հրամանագրով. նրան պարգևատրել է ՌԴ գլխավոր դատախազը. փաստաբան 01/15/2022   09:49 Դատավոր Սուքոյանին կաշառքի մեջ մեղադրելու գործով որոշում է կայացվել. «Ժողովուրդ» 01/16/2022   13:56 Իրաքում թուրքական ռազմաբազան հրթիռակոծվել է 01/16/2022   10:46 Պարույր Հայրիկյանը վարակվել է կորոնավիրուսով 01/16/2022   16:57 Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

875 մլն ՀՀ դրամն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային 12/03/2021   17:59  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016թթ-ին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանման պետի և մյուս աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875.203.992 ՀՀ դրամը:

Մասնավորապես, տարբեր տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողները համապատասխան գումարների դիմաց իրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը: Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանը, չունենալով հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, Վարդան Մինասյանի կազմակերպմամբ և թողտվությամբ, նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն օբյեկտների պահպանության դիմաց ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ:

Այնուհետև` Խ. Անդրոյանի հրահանգով, յուրաքանչյուր ամիս վերը նշված ջոկի հրամանատարը տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է պահպանության իրականացման համար պայմանագրով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն հանձնել է Խ. Անդրոյանին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մինասյանի պահանջով յուրաքանչյուր ամիս յուրացված գումարից 1000 ԱՄՆ դոլար տվել է նրան: Դրանից հետո` Խ. Անդրոյանի հրահանգով, բաժնի հաշվապահը բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել է տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նման կերպ քողարկելով Վ. Մինասյանի կազմակերպմամբ կատարված հափշտակությունները:

Արդյունքում Վ. Մինասյանը վերը նշված ժամանակահատվածում Խ. Անդրոյանի և նույն ջոկի հրամանատարի ու հաշվապահի օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.696.255 ՀՀ դրամ գումարի յուրացման կատարումը, որից Վ. Մինասյանի կողմից փաստացի յուրացված գումարի չափը կազմել է 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8.239.390 ՀՀ դրամ:

Բացի այդ, Վ. Մինասյանը 2015թ. ապրիլից 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Խ. Անդրոյանից, ինչպես նաև այլ ստորաբաժանումների պետերից յուրաքանչյուր ամիս հավաքել է տարբեր չափի գումարներ և հանձնարարել այլ անձանց միջոցով դրանք փոխակերպել ԱՄՆ դոլարի ու եվրոյի, այնուհետև փոխանցել իր բանկային և քարտային հաշիվներին՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առանձնապես խոշոր չափերով` 775.488.000 ՀՀ դրամին համարժեք  1,6 միլիոն ԱՄՆ դոլար և 4.555.992 ՀՀ դրամին համարժեք 9,4 հազար եվրո գումարի ծագումը:

Հիշյալ գումարների մի մասը Վարդան Մինասյանը բանկերում ներդրել է որպես ավանդ և ստացել տոկոսներ, իսկ մյուս մասը ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում: Մասնավորապես` 2017-2018թթ ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 115.094.400 ՀՀ դրամին համարժեք 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ռոլս Ռոյս Գոստ, Մերսեդես Ս500 և Բենթլի Կոնտինենտալ մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով 2017-2020 թթ-ին մատուցել է ավտովարձույթի ծառայություն` ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ: Այդ կերպ Վ. Մինասյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 875.203.992 ՀՀ դրամը /գույքը/:

02.12.2021թ.-ին Վարդան Մինասյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման  և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: 03.12.2021թ.-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործի շրջանակներում Խոսրով Անդրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի դրդչության համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:40 29/10/2021  |  Քրեական խրոնիկոնԿինը 44-օրյա պատերազմի վիրավորներին աջակցելու համար դրամահավաք է կազմակերպել ու յուրացրել գումարի մի մասը. գործը դատարանում է
18:00 17/09/2020  |  Քրեական խրոնիկոն«Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար
21:21 08/09/2020  |  Քրեական խրոնիկոնԱպարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն
21:05 31/08/2020  |  Քրեական խրոնիկոնԿառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
10:46 17/08/2020  |  Քրեական խրոնիկոնԱզգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր
15:12 07/08/2020  |  Քրեական խրոնիկոնՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
12:24 29/07/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր
16:48 19/07/2020  |  Միջազգային լրահոսԱշխարհի ամենահետախուզվող հանցագործներից մեկին հայտնաբերել են Բելառուսում
15:49 10/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար
11:49 19/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ յուրացում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. հարուցվել է քրեական գործ

Արխիվ

[]