Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/20/2024   00:00 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Երկիմաստ գործելը կնշանակի լուռ ընդունել Ալիևի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտումները․ Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը 12/02/2021   19:58  |  Քաղաքական

Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա` (սեպտեմբերի 27-ից - նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմ էր` Թուրքիայի մեծ աջակցությամբ՝ Սիրիայից և Լիբիայից ջիհադականների ներգրավմամբ` պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերով։ Այս մասին ասվում է Հունաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածում, որը լույս է տեսել Հունաստանի խոշորագույն տպագիր և առցանց «Կաթիմերինին» թերթի երեկվա համարում։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ 

«Այնուամենայնիվ, քաղաքական խոսույթում դեռ գերակշռում են աշխարհաքաղաքական ընդհանրացումները և անվտանգության երկընտրանքի ասպեկտները: Պակասում է սակայն ժողովուրդների կյանքի ու ապագայի վերաբերյալ մտահոգությունը: Արդյո՞ք պատերազմը դարձրեց Հարավային Կովկասի տարածաշրջանը և տարածաշրջանի ժողովուրդներին կարճաժամկետ, միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կամ գուցե պակաս ապահով: Ակնհայտորեն վերջին հարցի կարճ պատասխանը բացասական է: Եվ ահա մի քանի կետ, թե ինչու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա և միշտ եղել է` Ադրբեջանի կողմից` Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չընդունելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ խոսքը գնում է մարդկանց բոլոր իրավունքներից ամենահիմնականի՝ կյանքի իրավունքի մասին։ Եվ սա է, որ հարցականի տակ է դրվել տասնամյակներ շարունակ։

Դեռևս 1960-ականներին արցախահայությունը դիմել էր խորհրդային կառավարությանը, որպեսզի չեղարկի Ստալինի` 1921 թվականի անօրինական որոշումը՝ տարածքն Ադրբեջանի (նոր պետություն, որը ստեղծվել էր 1918 թվականին` Կովկասի իսլամական բանակի անմիջական աջակցությամբ՝ պանթուրանիստ թուրք գեներալ` Նուրի Փաշայի գլխավորությամբ) կազմի մեջ ներառելու վերաբերյալ: 1988 թվականին Արցախի ժողովուրդը կրկին դիմեց Մոսկվային խնդրանքով` իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ։ Ադրբեջանի իշխանությունները համակարգված և տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանում հայերին ճնշման ենթարկելու և խտրականության տարբեր ձևերը պատճառ հանդիսացան, որ 1965, 1967, 1977 և 1988 թվականներին տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքվեցին` խնդրագրերի և նամակների ձևով` Արցախի անցումը Խորհրդային Հայաստանի վերահսկողության տակ թույլտալու ու այս հարցին արդարացի լուծում տալու նպատակով:

Ճնշումներից ազատվելու ցանկությունն էր նաև, որ արցախահայությանը ստիպեց պաշտպանելու իրենց կյանքն իրենց հայրենիքում` 1991-94, 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ։

Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս՝ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց համակարգված և կեղծավոր կերպով խախտել այն՝ միշտ մեղադրելով հայերին։ Այս ամենն իրականացվում է

Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ամեն օր, իսկ ավելի ճիշտ՝ ամեն մի քանի անգամ ակնհայտ է դառնում, որ Ալիևի վերջնական նպատակն է ազատվել հայերից ու Արցախում նրանց ժառանգությունից և որին հաջորդելու է նաև հայերի աստիճանական դուրս մղումը նաև Հայաստանից։ Հայկական մշակութային հուշակոթողների, վայրերի, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ վայրագ բռնությունները, պղծումները և վանդալիզմի ակտերը կատարվում են Բաքվի անմիջական հրահանգով: Վերջինս թույլ չի տալիս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել տարածք։ Բաքվում զարհուրելի «Հաղթանակի զբոսայգու» բացումն, երեխաներին այն այցելելու խրախուսումը` հայերին ծաղրելու նպատակով, արդեն որակվել է այն որպես «նացիստական այգի»: Համատարած է նաև ռասիստական լեզուն, որը հստակ նպատակ ունի ապամարդկայնացնել հայերին, օրինակ. «Վայրի ցեղ», «բարբարոսներ», «շներ», «վայրագ թշնամի», «կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուս» և այլ արտահայտություններ հիշեցնում են համաշխարհային պատմության վատթարագույն հանցագործներին:

Հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները` միջազգային հանրության նկատմամբ ևս մեկ բացահայտ արհամարհանքի դրսևորում է, քանի որ սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի մասին մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են` որպես հրատապ հումանիտար հարց: Մյուս կողմից, ադրբեջանցի որևէ պատերազմական հանցագործի երբևէ մեղադրանք չի առաջադրվել, էլ չասած, որ չի դատապարտվել չնայած որ առկա են հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ (Ադրբեջանի զինվորներն իրենք էին տեսանկարահանում, թե ինչպես են մորթում հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ծերերին): Հայտարարություններն առ այն, որ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով տարածք ու այլևս չկա ԼՂ հակամարտություն` ևս մեկ ապացույց է հանդիսանում հայկական ամեն ինչի շարունակական ժխտման։ Լավ, կարելի՞ է արդար դատավարություն սպասել մի երկրից, որտեղ ազգային հերոսը նա է, ով կացնով` դեռևս 2004 թվականին, սպանել է քնած հայ սպային։

Ակնհայտ է, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության ներգրավվածությունն այս պատերազմում, Թուրքիայի օգնությունը` զենքով, հետախուզությամբ և հատուկ ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև Սիրիայից ջիհադիստների հավաքագրումը և ռազմական գոտի ուղարկելը` կռվելու Ադրբեջանի համար` միայն քաջալերել են Ալիևին, ով ոգևորված շրջում է իր երկրում զինվորական համազգեստով` պարծենալով «Ադրբեջանի հզոր բանակով»:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա)՝, հաստատում են, որ հարատև լուծումը դեռ պետք է բանակցվի և պետք է որոշվի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իլհամ Ալիևին դա չի հետաքրքրում: Փաստորեն, Ալիևը պատերազմից անմիջապես հետո Բաքվում կայացած «հաղթական շքերթի» ժամանակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը և Սյունիքը անվանել է «Ադրբեջանի պատմական հողեր»։ Ուստի, Ադրբեջանի զինվորները հանդգնություն ունեն` շարունակաբար սադրելու հայերին, ներթափանցելու և նույնիսկ գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Ալիևի շարունակական հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասով (Հայաստանի Սյունիքի մարզ, որը սահման ունի Իրանի հետ), նպատակ ունի, ինչպես ինքն Ալիևն է խոստովանել` իրականացնել բոլոր թյուրքական ժողովուրդներին միավորելու պանթուրանիստական երազանքը։ Նոյեմբերի 14-ին և 16-ին` Ադրբեջանի կողմից` Հայաստանի հարավ-արևելյան տարածքների վրա հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ հարձակումները և Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։

Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները` գոյաբանական սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանության համար և ոչ պակաս պանթուրանիստական սպառնալիք է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար՝ Եվրոպայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Իրան։

Հասկանալի է, որ հակամարտության երկարատև կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է։ Պարզ է նաեւ, որ Արցախի ազատատենչ հայությունը չի կարող ապրել ավտորիտար Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։ Դրա արդյունքը կլիներ մահը կամ Արցախի ամբողջական հայաթափումը, ինչը չենք կարող մեր մտքներով իսկ անցկացնել և պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, քանի դեռ ուշ չէ։ Եթե պաշտպանելու պատասխանատվությունն ինչ-որ իմաստ ունի, ապա յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին և միջազգային հանրությունը միասին պետք է ոտքի կանգնեն և հստակ ցույց տան ադրբեջանցիներին, որ նման պահվածքը չի հանդուրժվելու։

Հասցեական կոչերը և կոնկրետ գործողություններն այժմ առավել քան երբևէ կենսական նշանակություն ունեն։ Երկիմաստ գործելը կնշանակի լուռ ընդունել Ալիևի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտումները»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀույս ունենք՝ գոնե փոխգնդապետ Հայրապետյանը ողջ է և մեր հարցերին կպատասխանի. Ցորի հրետանավորի հայր
18:30 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախը բոլոր առումներով մոռացվել է. բնակիչները ծայրահեղ ծանր վիճակում են, անվտանգային լուրջ խնդիրներին ավելացել են սոցիալական անտանելի անարդարությունները.Մետաքսե Հակոբյան
18:23 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց հարազատներն ու ընկերները հրաժեշտ տվեցին Ցորի Դ-20 դիվիզոնի 9 տղաներին
11:13 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը կմերժի սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և վարձկանների կողմից Արցախի բնակչության վրա հարձակման հիշատակի օր հայտարարելու առաջարկը
18:54 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍ11 զինծառայողների աճյունների վերադարձի համար ծնողներն աշխատել են ԱԱԾ-ի, ռուս խաղաղապահների, ԱՀ ԱԻՊԾ-ի հետ
15:20 28/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին
12:46 28/11/2021  |  ԿորոնավիրուսԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել․ 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:58 28/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից 1 տարի, 3 ամիս անց հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում զոհված տավուշցի երկու զինծառայողների աճյունները
08:35 27/11/2021  |  ՄամուլՊատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցը․ «Հրապարակ»
19:37 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱբովյանում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]