ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձինք՝ մեղադրյալի կարգավիճակում. ամփոփում 12/01/2021 15:10 | Քրեական խրոնիկոն

Տավուշի մարզում անցնող տարվա ընթացքում շարունակվել է հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների, դրանց կանխարգելման համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների դեմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
2021թ առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։
Դրանցից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում պատճառված վնասը քրեական գործի հարուցման համար բավարար չլինելու պատճառով: Չնայած դրան, այս դեպքերով 42 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված վնասների 85 %-ը, մյուս մասի վերականգնումն ընթացքի մեջ է:
Մնացած դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Կապված ապօրինի անտառահատումներն անտառների պահպանության համար պատասխանատու անտառապահների կողմից դրսևորած պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում կատրված լինելու հետ՝ այս քրեական գործերից 21-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի կամ 308-րդ հոդվածի տարբեր մասերի համակցությամբ։
2 քրեական գործ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի անտառապահի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն կատարելու համար, որի արդյունքում ապօրինի կերպով հատվել է 46 ծառ՝ բնությանը պատճառելով 6.8մլն ՀՀ դրամ, իսկ մյուս գործով մեկ այլ անտառապահի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց կանգուն 15 ծառեր ապօրինի հատելը թույլ տալու համար, որի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 2մլն դրամ: Երկու դեպքում էլ, վնասի վերականգնման համար երաշխքներ ապահովելու նպատակով մեղադրյալների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:
2021թ. անտառների պահպանության համար պատասխանատու՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ներկայիս տնօրենի, ավագ անտառապետի, պահպանության ինժեների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և դրանց արդյունքում անտառից ապօրինի փայտանյութ դուրս բերելու դեպքերի առթիվ քննվում է մեկ քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է:
Բացի այդ, Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվում է նախկինում հարուցված ծավալուն, բազմադրված 3 քրեական գործ, որոնք կապված են «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ, բազմաթիվ դրվագներով կաշառքի, կաշառքի միջնորդության, դրանց հետևանքով անտառներից կատարված ապօրինի՝ ընդհանուր առմամբ 228 ծառերի հատումների:
Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 15 անտառապահի:
Նշված 3 քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 21.4մլն ՀՀ դրամ, վնասի վերականգնման համար երաշխքներ ապահովելու նպատակով մեղադրյալների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:
Վերոնշյալից բացի՝ ապօրինի անտառահատումների առթիվ քննված քրեական գործերով, նախապատրաստված նյութերով պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների կապացությամբ Տավուշի մարզի դատախազների կողմից նշված ժամանակահատվածում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց վերադասներին ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 5 միջնորդություն, 4 միջնորդագիր և 9 հաղորդում: Դրանց արդյունքում 18 անձ (4 անտառապետեր և 14 անտառապահներ) ենթարկվել է կարգապահական տույժի: Ընդ որում՝ 2 անտառապահ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ նրանց անմիջական վերադաս մասնաճյուղի ղեկավարներին հայտարարվել է խիստ նկատողություն: Դատախազների կողմից այս ուղղությամաբ կատարած աշխատանքի ցուցանիշը, ըստ էության, կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/03/2023 20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ
- 12/03/2023 13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան
- 12/03/2023 12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի
- 12/03/2023 10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը