ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարսիկները կարող են թեքվել ադրբեջանական կողմ, էժան լիցքավորել մեքենան, նոր մտնել մեր տարածք. Ի վերջո ՀՀ քաղաքացին է տալիս այդ մաքսազերծման գումարը. Հակոբյան 12/01/2021 12:03 | ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանական ո՞ր մեքենան է գալու մեր մոտ մաքսազերծվի»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետերին հայելային ձևով հայկական մաքսակետերի տեղադրումը ֆիկտիվ բնույթ է կրելու և այդ քայլը տրամաբանությունից զուրկ է։
«Գորիս-Կապան ճանապարհի Մ2 մայրուղին այս պահին փակ է, վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, այնտեղ կառուցել են բենզալցակայան։ Ո՞ր մաքսակետի մասին է խոսքը մեր կողմից, որ ադրբեջանցիները գան իրենց տարածքից մտնեն մեր ճանապարհ, դուրս գան Հայաստան և այստեղ մաքսազերծվե՞ն։ Դա ո՞նց եք պատկերացնում, չնայած այս կառավարության հետ ոչինչ էլ չեմ բացառում, որ վաղը ադրբեջանական մեքենաները կգան մաքսազերծվելու և կշարունակեն ճանապարհը դեպի Վրաստան»։
Հակոբյանը նշեց, որ ճանապարհի այդ հատվածում կառուցվող հայկական մաքսակետը կարող է լինել 150 հազար դրամանոց կրպակից մինչև 150 միլիոն դրամանոց շինություն, սակայն փաստը նրանում է, որ արդյունավետ ծախս դա չի կարող համարվել։
«Քանի որ ներկա կառավարությունն արդեն իսկ իր մտքում, իր պատկերացումով ունի սահմանները և իր տրամաբանությամբ ուզում է մաքսակետեր տեղադրել, որ ասի՝ տեսեք, այստեղ մեր սահմաններն են սկսում կամ վերջանում»։
Հակոբյանի կարծիքով, ադրբեջանցիները Մ2 մայրուղու վրա կառուցված բենզալցակայանում մատչելի գնով են վաճառելու վառելիքը։ Եթե հայկական կողմը չարգելի իրանցի վարորդների մուտքը մայրուղի, նրանց համար էժան վառելիքը կարող է գրավիչ լինել։
«Գիտենք որ Իրանում վառելիքը էժան է և նրանց թաքստոցների մեջ պահում են վառելիք, որը իրենց հետ բերում են, իսկ մեր մաքսային աշխատողները տեսնում ու ստիպում են թափել։ Այդ դեպքում իրանցի վարորդները կարող են թեքվել այդ կողմ, որպեսզի էժան գնով գնեն ադրբեջանական վառելիքը»։
Իրանցի վարորդների համար Մ2 մայրուղին գրավիչ է նրա համար, որ այն ծանրաբեռնված չէ և ավելի լայն է, իսկ երկրորդ գրավչությունը նրանում է, որ ունեն Ադրբեջանի կողմից առաջարկվող էժան վառելիք։
«Եթե ինքն այնտեղ մեկ մաքսակետ է անցնում, հավելյալ արժեքը գումարում է ընդհանուր ծախսի վրա, դա վաճառում Հայաստանին։ Ի վերջո ՀՀ քաղաքացին է տալիս այդ մաքսազերծման գումարը։ Չէ՞ որ Իրանի քաղաքացին ավելացնում է արժեքը։ Իսկ այլընտրանքային ճանապարհի վրա մեծ խցանումներ են, դա այն պարագայում, երբ ձյուն չկա»։
Հակոբյանը նշեց՝ Տաթև-Աղվանի ճանապարհին մշտապես խցանումներ են, երբ ճանապարհ է մուտք գործում մեծ բեռնատար, ոլորաններին բոլոր մեքենաները կանգնում են մի քանի ժամով։ Ճանապարհի այդ հատվածը անցնում են 2-3 ժամում։ Հակոբյանը հայտնեց, որ երբ կառավարությունը կփոխվի ու ՀՀ շահերը կներկայացնեն մարդիկ, որոնք առաջնային են համարում երկրի շահը, այդ ժամանակ հնարավոր է ազատել ճանապարհները, բանակցությունները բերել առողջ դաշտ։
Ըստ Հակոբյանի, այսօր կան նման մարդիկ, որոնք պատրաստ են պարտավորությունները վերցնել իրենց վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/12/2022 23:48 Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է հայտնաբերվել
- 08/12/2022 23:11 Երևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին
- 08/12/2022 21:40 Դավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է
- 08/12/2022 20:36 Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը