ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է 12/01/2021 10:43 | Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները: Մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը բանկում գրավ դնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներով համատեղ առևտրային գործունեություն իրականացնելու պատրվակով, օգտագործելով 39-ամյա ընկերոջ հետ ունեցած վստահելի հարաբերությունները, առաջարկել է Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընկերոջ կնոջը և վերջինիս քրոջը, գրավ դնել և ստացած վարկային միջոցներով մասնակցել իր կողմից նախաձեռնած շահութաբեր բիզնես ծրագրին:
Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և գործողությունները քողարկելու նպատակով ՍՊ ընկերության տնօրենը կազմել և իր ընկերոջը, նրա կնոջն ու վերջինիս քրոջը ներկայացրել է թղթյա բաժակների և այլ առարկաների վրա տպագրության համար նախատեսված հաստոցներ ձեռք բերելու և շահագործելու վերաբերյալ գործարար ծրագիր՝ պատրանք ստեղծելով, որ իր կապերի շնորհիվ իրացման հետ պայմանավորված որևէ խնդիր չի առաջանա, իսկ ստացված շահույթը կբավարարի վարկը ժամկետից շուտ մարելու, ինչպես նաև այդ ընթացքում խոշոր եկամուտ ապահովելու համար։
ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշին պատկանող գույքային իրավունքի օտարումից ակնկալվող ֆինանսական միջոցներն իր վերահսկողության տակ պահելու և հետագայում տնօրինելու նկատառումներից ելնելով, կեղծ խոստումներով կորզելով տուժողների համաձայնությունը և փաստացի վերահսկողության տակ վերցնելով վերոնշյալ գույքի տնօրինման իրավունքի օտարումը, 2012թ. դեկտեմբերի 21-ի վարկային պայմանագրով նշված անշարժ գույքի գրավադրմամբ ստացել է 257․000․000 ՀՀ դրամ վարկ՝ քույրերին զրկելով համատեղ իրավունքով նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ ունեցած տնօրինման իրավունքից: Այնուհետև ընկերոջը կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ բանկը բիզնես գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գումար չի հատկացրել, ինքը հրաժարվել է առաջարկված փոքր չափով վարկից, իսկ գույքը չի գրավադրել։
39-ամյա տղամարդը, նրա կինն ու վերջինիս քույրը, հետագայում պարզելով, որ Բաղրամյան պողոտայում գտնվող հիշյալ գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ՍՊ ընկերության տնօրենից պահանջել են ազատել արգելանքից և վերադարձնել այն, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով փորձել է ժամանակ շահել: Այնուհետև գույքը վերադարձնելու սուտ խոստումով ընկերոջն առաջարկել է վարկը տեղափոխել մեկ այլ բանկ։ Վերջինս գույքը գրավից ազատելու ընձեռնված հնարավորությունն ընդունել է իրական, և 2014թ. օգոստոսի 14-ին հաջորդող գրավի պայմանագրով նշված գույքը տեղափոխվել է մեկ այլ բանկ, սակայն ՍՊ ընկերության տնօրենը, գույքը գրավից ազատելու փոխարեն, ստացել է 257.117,58 ԱՄՆ դոլար հավելյալ վարկային միջոցներ, այնուհետև չի կատարել իր վարկային պարտավորությունները, որի արդյունքում քույրերը զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/12/2022 23:48 Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է հայտնաբերվել
- 08/12/2022 23:11 Երևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին
- 08/12/2022 21:40 Դավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է
- 08/12/2022 20:36 Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը