ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերեվարված զինվորի կինը տարակուսած է՝ ի սկզբանե հայտարարվել է 13 գերու մասին, իսկ հիմա ասում են «24 +8». «փոխանցված մահացածների դիերը վարչապետը 13 գերիների թվից է հանե՞լ» 11/30/2021 20:05 | ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարազատները գրեթե երկու շաբաթ է պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չեն կարողանում։ Ըստ պաշտոնական աղբյուրների, այս պահին ավելի քան 30 գերի ունենք, սակայն հարազատներն անտեղյակ են՝ կան գերիների հաստատված ցուցակներ թե ոչ, որտեղ է գտնվում զինվորը, ում հետ վերջին անգամ կարողացել են կապ հաստատել նոյեմբերի 16-ին։
Զինծառայողների հարազատներից շատերը ադրբեջանական աղբյուրների կողմից տարածված տեսանյութերից են հասկացել, որ տղաները գերեվարված են։
Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից մեկի կինը «Փաստինֆո»-ին պատմել է, որ մինչև օրս տեղեկություն ամուսնու մասին պատկան մարմիններից չի կարողանում ստանալ. Դիմել են թե ՊՆ-ին, թե ԱԱԾ-ին, թե Կարմիր խաչին, սակայն ոչ մի պատասխան չունեն։
«Մեզ հետ ոչ ոք չի կապվել, ոչ մի տեղից չեն զանգել, ոչ մի տվյալ չեն տվել։ Նույն վիճակն է։ Մեր զանգերին չեն պատասխանում ՊՆ-ից։ ԱԱԾ-ից էլ ասում են` «դեռ տվյալներ չունենք», միայն այդ պատասխանն են հայտնում։ Դիմել ենք նաև Կարմիր խաչ, բոլոր տեսանյութերը ու տվյալները փոխանցել ենք ու նորից ոչ մի արձագանք։ Իրենք էլ են ասում, որ սպասում են տեղեկությունների, ոչ մի նոր բան չունեն»։
Զինծառայողի կնոջ խոսքով՝ անգամ հաստատումների մասին տեղեկություններ չունեն, չգիտեն, թե քանի գերի է, ի վերջո, Բաքվում պահվում։
«Ինչպե՞ս պետք է դա հաստատեն։ Իրենք նույնիսկ թվերը չեն ասում, ուր մնաց հաստատված գերիների անուններն ասեն։ Իրենք ասում են՝ մենք դեռ տեղեկություն չունենք, այստեղից ամեն ինչ ուղարկված է, սպասում ենք, որ այնտեղից պատասխանը գա, ոչ մեկի անունը չկա, հաստատ թիվ չկա, ոչ մի տվյալ չկա։ Մենք միայն տեսանյութերով ենք տեսել, գիտենք գերի է ու վերջ»։
Դիտարկմանը, որ վարչապետը առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ գերիների թիվը 32-ն է, որից հետո միայն մեկ զինծառայողն է վերադարձվել, գերեվարված զինծառայողի կինը նշեց, որ անգամ այս թվային տվյալները հստակ չեն՝ հիշեցնելով, որ ՀՀ ՊՆ-ն էլ նախկինում հաղորդել էր 13 գերիների մասին։
«Ես 24 գումարած 8-ը չեմ հասկանում ճիշտն ասած։ Սկզբում նշում էին 13 գերիների մասին, հիմա մահացածների դիերը, որ փոխանցել են, ինքը այդ 13 գերիների՞ց է հանում ու թիվ ասո՞ւմ»։
Գերեվարված զինծառայողի կինը ավելի վաղ հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ալիքներում տարածված լուսանկարով է ամուսնուն ճանաչել, իմացել, որ գերեվարված է, ապա տեղադրել էր սոցկայքում, որից հետո ադրբեջանական կողմը ակտիվ տեսանյութեր էր սկսել տարածել, որտեղ երևում էր նաև ամուսինը։ Սակայն նոր տեսանյութեր այլևս չեն ուղարկել, ինքն էլ տվյալները սոցկայքերից հեռացրել է։
«Մենք դեռ սպասում ենք պետական կառույցների արձագանքին։ Մեզ դեռ ոչ մի բան չեն ասում՝ ոչ կարմիր խաչը, ոչ ՊՆ-ն, ոչ ԱԱԾ-ն։ Իրենց ասելով, բոլոր գործողություններն անում են, որ հարցը լուծվի, բայց տեսանելի դեռ ոչինչ չկա, ոչ մի բան չի փոխվում»։
Գերեվարվածի կինը նշեց, որ բացի սպասելուց, ոչինչ չեն կարողանում անել։ Ամեն օր այցելում են մարզպետարան, սակայն որևէ աջակցություն չեն ստանում։ Զինծառայողի կինը ընտանիքի ֆինանսական խնդիրների մասին նախընտրեց լռել, սակայն նշեց, որ տանը երկու անչափահաս երեխա է մեծանում։
Վերջին անգամ ամուսնու հետ խոսել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 12-12։30-ի սահմաններում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը