ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը որոշել է իրականացնել ջայլամային քաղաքականություն. Փաստաբան 11/30/2021 17:36 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսից բուժվող երիտասարդի՝ խաբեության զոհ դարձած հարազատները դատական կարգով կպահանջեն վերաբացել կարճված քրեական գործի վարույթը և պարզել, թե ումից է ձեռք բերվել շուրջ 700.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ակտերմա» տեսակի դեղամիջոցը, որն, իբր, ներարկել են երիտասարդին։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը, որը ներկայացնում է գործով տուժողի շահերը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում դատարան բողոք կներկայացվի։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսից բուժվող երիտասարդի հարազատներին հիվանդանոցում համոզել են, որ երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, բուժման համար անհրաժեշտ է «Ակտերմա» դեղամիջոցը, որը երիտասարդի համար ձեռք է բերել միջնորդը՝ պատահական, անհայտ անձից։ Հատկանշական է, որ բժիշկների և երիտասարդի հարազատների միջև միջնորդ հանդիսացող անձը դեղագործական ընկերության տնօրեն է, որը քրեական գործի շրջանակներում իրականացված առերեսման ժամանակ հայտնել էր, թե հեռախոսով խոսել է, ինչ-որ մեկը լսել է, որ ինքը նման դեղ է փնտրում և ասել, որ ունի չօգտագործված դեղամիջոց, որը գնել էր հարազատի համար, մինչդեռ, նշված դեղամիջոցը հատուկ պայմաններում է պահվում, դա ավելորդ գնել հնարավոր չէ, չի ներկայացվել գնման որևէ կտրոն։
Երիտասարդի հարազատները կասկածներ ունեն, որ դեղամիջոցն ընդհանրապես չեն ներարկել հիվանդին, քանի որ երիտասարդի գիտակցությունը տեղն է եղել, որևէ փոփոխություն վերջինիս մոտ տեղի չի ունեցել, ինքը չի հիշում, որ իրեն ներարկած լինեն մի դեղամիջոց, որը նախկինում չէր օգտագործվել։ Քրեական գործը հարուցվել էր խարդախության հատկանիշներով, որի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Քննիչի որոշման հետ տուժող կողմը համաձայն չէ՝ գտնելով, որ վարույթն իրականացնող մարմինը թերի քննություն է իրականացրել, ու պահանջում են վերաբացել գործը, պարզել, թե միջնորդ հանդիսացող անձն ումից է ձեռք բերել դեղամիջոցը։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գործի վարույթը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազին, ինչը, մերժվել է, ինչպես եւ սպասում էին։
«Անկախ նրանից, թե ինչ հիմքով էի բողոք տարել դատախազին, դատախազ Արսենյանը որոշել է իրականացնել ջայլամային քաղաքականություն և բացարձակապես չի անդրադարձել բողոքում նշված իմ հիմքերին և հիմնավորումներին, մասնավորապես, թե ումից է ձեռք բերվել կոնկրետ դեղամիջոցը։ Եթե ձեռք է բերվել այն, ապա ինչու չի բացահայտվում ձեռքբերման աղբյուրը, որ մենք էլ վստահ լինենք»,- նշեց Վիրաբյանը՝ ընդգծելով, որ քննիչը չէր կարող ավարտել քննությունը, որովհետև չի իրականացրել ամբողջությամբ, օբյեկտիվ քննություն, չի պարզվել ձեռքբերման աղբյուրն այն դեպքում, երբ նույն օրերին դեղամիջոց ստացող երեք հիվանդ է եղել, շրջանակը մեծ չէր և երեք հիվանդին հարցաքննելու դեպքում կարող էին պարզել, թե ում կողմից է ձեռքբերվել դեղամիջոցը։ Վիրաբյանը գտնում է, որ թե քննությունը, թե միջնորդ հանդիսացող անձը, որը ենթադրաբար ձեռք է բերել կամ ձեռք չի բերել դեղամիջոցը, շրջանցում են դեղամիջոցի սկզբնաղբյուրը։
«Իրենք ամբողջ շեշտը դնում են նրա վրա, որ բուժքույրը և գլխավոր բժիշկը հարցաքննության ժամանակ ցուցմունք են տվել առ այն, որ իրենք են ներարկել, տեսել են այդ ամեն ինչը։ Բնականաբար, եթե կազմակերպված խմբի կողմից է իրականացվում, պետք է նույնաբովանդակ ցուցմունքներ տային։ Այլ բան սպասել պետք չէր»,- նշեց Վիրաբյանը՝ տեղեկացնելով, որ դատարան բողոք կներկայացվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ