ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով ստացվել է փորձաքննության եզրակացությունը. Դիրքի ավագի և զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերվել են տարբեր վաղեմության մարմնական վնասվածքներ 11/30/2021 21:43 | Քրեական խրոնիկոն
Օգոստոսին մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժող կողմը կասկածներ ունի, որ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։ Զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց քրեական գործի ընթացքի մասին՝ կասկածներ հայտնելով քննության օբյեկտիվության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։ Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել այս տարի՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։
Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։
Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է ներգրավվել նոյեմբերի 16-ին, մինչդեռ դեռևս նոյեմբերի 9-ին դիմում էր ներկայացրել և միջնորդել, որ իրեն տրամադրել տուժող կողմին հասանելիք փաստաթղթերը, որոնք, սակայն, պատշաճ կարգով չեն տրամադրել։ Սարգսյանը գտնում է, որ քննիչը շահագրգռված է գործի ելքով, քանի որ տուժող կողմից թաքցնում էր քրեական գործի հասանելի փաստաթղթերը, ինչի կապակցությամբ էլ բացարկ է հայտնել քննիչին, ինչը մերժվել է։ Բացի այդ՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, որ իր վստահորդին որպես տուժողի իրավահաջորդ չէին ճանաչել, այլ՝ որպես օրինական ներկայացուցիչ։
«Երբ քննիչին հարց ուղղեցի, բորբոքվեց, իսկ վստահորդիս հարցի դեպքում արդեն ձայնը բարձրացրեց նրա վրա, իսկ երբ միջամտեցի՝ ի պաշտպանություն վստահորդիս, սկսեց նաեւ ինձ կոպտել։ Այդ մասով բողոք եմ ներկայացրել։ Առայժմ միայն ՀՀ փաստաբանների պալատն է արձագանքել։
Ակնհայտ է, որ քննիչը տուժողի իրավահաջորդ չէր ճանաչել։ Այդ կերպ վստահորդս զրկվել էր քրեադատավարական իր իրավունքներից»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ մինչ իր ներգրավվումը իր վստահորդին որևէ փաստաթուղթ չի տրամադրվել։
Սարգսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին իրեն տրամադրվել է մի քանի որոշում, իսկ ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություն։ Դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս առկա չեն, նշանակված է նաև դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, ինչպես նաև՝ դատանյութագիտական, դատատոքսիկոքիմիական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ևս չկան, դատագենետիկական փորձաքննություն չի նշանակվել։
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ փորձաքննության են ենթարկվել երկու մեղադրյալները, դիրքում երկու ողջ մնացած զինծառայողները, դիրքի նախկին ավագը, ինչպես նաև հարակից դիրքի ավագը։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել դիրքում ողջ մնացած զինծառայողներից մեկի և քրեական գործով որպես մեղադրյալ անցնող դիրքի ավագի մոտ։
«Առաջինի դեպքում վնասվածքի վաղեմությունը շուրջ 5 օրվա է, դիրքի ավագինը՝ տարբեր վաղեմության, այդ թվում՝ 1-2 օր։ Առաջինը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող այրվածքի հետք, որը պատճառվել է ծխախոտի պատահական այրոցով. իսկ դիրքի ավագինը՝ ճանկռվածքներ, որոնք ևս թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում՝ 1-4 օրվա վաղեմության»,- հայտնեց Սարգսյանը։
Դիտարկմանը, որ նախնական վարկածներից մեկով՝ սպանության մեջ մեղադրվող երիտասարդը ենթարկվել էր սեռական բնույթի բռնության, փաստաբանը տեղեկացրեց, որ սպանության մեջ մեղադրվողի մարմնի վրա որևէ բռնության հետք, ըստ դատաբժշկի եզրակացության, կամ, առհասարակ, նշված հանգամանքը հաստատող, չի հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է դեպքի վայրի զննությանը, ապա, ըստ Սարգսյանի, այդտեղ ևս հետաքրքիր պատկեր է ստեղծվել։
«Դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դեպքի վայրի զննությունից մանրամասներ կան նշված։ Փաստորեն դեպքի վայրը զննել են թե՛ դեպքի օրը՝ օգոստոսի 19-ին, և թե՛ օգոստոսի 20-ին՝ լրացուցիչ զննությամբ։ Օգոստոսի 19-ին դեպքի վայրից առգրավվել են զենքեր, պարկուճներ, գնդակներ, իսկ օգոստոսի 20-ին՝ պահեստատուփեր, կրկին պարկուճներ, որոնք կարող էին և օգոստոսի 19-ին «նկատել»։ Զարմանալի է, թե ինչու են պահեստատուփերը վերցվել հաջորդ օրը, այլ ոչ թե զենքերի հետ միասին»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գտնում է՝ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել