Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ 11/29/2021   17:49  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր, այս մասին ասվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տարածած հայտարարությունում։

«Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։

Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։ Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։

Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։

Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին։ 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերը մինչ այսօր անհայտ է։

Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերի հետապնդման սեփական քաղաքականությունը։ Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը։ Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը, Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն է։

Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն առաջ տանելու նպատակով»,-նշված է հայտարարությունում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 23/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք.ԱՀ ՄԻՊ
16:26 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆորայր Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում. ԱՀ ՄԻՊ
11:40 09/11/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչ էլ անեն, չենք գնա, իսկ բնությունը հետաքրքիր կանոն ունի՝ ոչինչ անհետևանք չի մնում.այս ամենածանր օրերին մեր մեջ գեներացվողը ուզեք-չուզեք մի օր պայթելու է. Ստեփանյան
14:28 15/10/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը. ԱՀ ՄԻՊ
17:53 08/10/2021  |  ՄեկնաբանությունՈւղղակի անհրաժեշտություն է ջեռուցման համակարգերի գործարկումը. Ստեփանյան
17:16 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական ուժերը դիտավորյալ և ոչ խտրական հարվածների տակ են պահել Արցախի գրեթե բոլոր խաղաղ բնակավայրերը. Արցախի ՄԻՊ
13:44 09/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում սահմանին մոտ գտնվող մի շարք բնակավայրեր զրկված են կապից. վտանգի մեջ հայտնվելու դեպքում շատ դժվար կլինի դրա մասին տեղեկանալ և համապատասխան օգնություն ցուցաբերել.Արցախի ՄԻՊ
15:38 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմում 822 արցախցի է զոհվել, անհետ կորած է համարվում 65-ը. Արցախի ՄԻՊ
15:04 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրտեզյան ջրհորները, որոնցով սնվում էին մի շարք համայնքներ, հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո. ԱՀ ՄԻՊ-ը՝ ջրամատակարարման խնդրի մասին
16:01 02/09/2021  |  ՄեկնաբանությունԱրցախի Հանրապետության հարատևությունը ժողովրդավարական արժեքների, ազատության և խաղաղության հարատևություն է նշանակում. ԱՀ ՄԻՊ

Արխիվ

[]