ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Տոնոյանի կալանավորման ժամկետը երկարացվել է դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից 11/29/2021 12:17 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատական նիստը տևել է շուրջ երեք օր, որոշումը հրապարակվել է նոյեմբերի 27-ի երեկոյան։ Պաշտպանության կողմը դեռևս չի ստացել դատարանի որոշումը, ուստի պաշտպանը դեռևս զերծ մնաց որոշման վերաբերյալ մեկնաբանություն կատարելուց, միայն վստահեցրեց՝ ոչ կալանավորման հիմքերի, ոչ պայմանների մասով որևէ նոր բան չի ներկայացվել, իսկ եղածն էլ բավարար չէր՝ առհասարակ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի։
Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա, նրա տեղեկացմամբ, որևէ գործողություն այս ընթացքում չի եղել, Տոնոյանը դեռևս ցուցմունք չի տվել։ Իսկ թե արդյո՞ք Տոնոյանի դեմ ցուցմունքներ կան, թե ոչ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով նոր անձինք են ներգրավվել՝ Տոնոյանի փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պարզապես չունի հնարավորություն՝ Տոնոյանի վերաբերյալ ապացույց ձեռք բերելու, այդ թվում՝ ցուցմունք։
«Այս մարդու առնչությունն ընդհանրապես չկա։ Հավատացեք, եթե հնարավորություն ունենային ձեռք բերելու, վաղուց ձեռք բերած կլինեին»,- նշեց փաստաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ քրեական գործով նշանակված դատատեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որին պաշտպանը դեռևս ամբողջությամբ չի ծանոթացել, սակայն գտնում է, որ նշված փորձաքննությամբ շատ բան չի պարզվի, քանի որ այն փորձաքննությունները, որոնցով կարող էր ինչ-որ բան պարզվել, թողնվել է անկատար։
«Նշված փորձաքննության ամբողջ էությունը կայանում էր նրանում, որ, ի վերջո, օրինակ այդ սպառազինության վրա գրվածը ճիշտ է, թե ոչ։
Այնպիսի հարցեր էին, որ կարող էին նույնիսկ փորձագետին էլ չտալ, քննիչն էլ կարող էր պատասխանել այդ հարցերին»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միջնորդություններ էին ներկայացրել՝ փորձագետին բացարկ հայտնելու, փորձաքննությանը՝ պաշտպանության կողմի ներգրավվման, փորձագետին նոր հարցեր առաջադրելու մասին, ինչպես նաև՝ բողոքարկել էին քննիչի անգործությունը՝ փորձաքննություններն անկատար թողնելու մասին որոշումը, սակայն բոլոր միջնորդությունները շատ արագ մերժվել են, ըստ պաշտպանի՝ առանց որևէ օբյեկտիվ հիմնավորման։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ