ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոչիի եռակողմ հանդիպումն արդյունք չտվեց. Հայաստանի համար կարեւոր երկու հարցերը լուծում չստացան.փորձագետ 11/29/2021 21:36 | Քաղաքական

Սոչիում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը հայկական կողմի համար որևէ դրական արդյունք չտվեց, քանի որ մեզ համար ամենակարևոր երկու հարցերը՝ ադրբեջանական զորքերի հներխուժումը մեր տարածք և ռազմագերիների վերադարձը, այդպես էլ լուծում չստացան: Ցավալի է, որ որևէ հստակ խոսք չեղավ այս երկու հարցերի մասին:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման արձանագրում արեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: Ավելին, ըստ նրա՝ վտանգ կա, որ Ադրբեջանը գերիների հարցը անընդհատ կօգտագործի՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և նոր տարածքներ կորզելու նպատակով.
«Ադրբեջանը կարող է ասել՝ որևէ բարձունքի համար ևս երկու գերի ազատ կարձակեմ, այս ճանապարհի համար էլ երկու հոգու կարձակեմ և այսպես շարունակ: Դա լրացուցիչ ճնշում է, որը պետք է բացառել: Ես կարող եմ ենթադրել, որ Հայաստանի վարչապետը բավարար վճռականություն չունեցավ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրաձայնելու համար, փաստաթղթում շատ հպանցիկ կես նախադասություն կա, որ պետք է հասնել նոյեմբերի 9-ի համաձայնագրի մյուս կետերի իրականացմանը, այդ մյուս կետն էլ վերաբերում է ռազմագերիներին, գուցե Նիկոլ Փաշինյանին համոզել են, որ Բրյուսելում լինելու է հանդիպում, այնտեղ շեշտը դրվելու է մարդասիրական խնդիրների վրա՝ առաջին հերթին ռազմագերիների և Սոչիում դա չի քննարկվել, Նիկոլ Փաշինյանն էլ առանց պնդելու համաձայնվել է: Չեմ կարծում՝ սա ճիշտ էր, քանի որ այսօր սա մեզ համար ամենացավոտ թեման է»,- ասել է Ա.Բաղդասարյանը:
Զրուցակիցը նաև նկատեց, որ թեև նոր համաձայնագրում խոսվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, որը մեզ համար ձեռնտու է, բայց ՌԴ նախագահն իր խոսքում օգտագործել է միջանցք բառը.
«Ճիշտ է, նա ասաց տնտեսական միջանցք, բայց պետք է հասկանալ՝ ի՞նչ նկատի ուներ դրա տակ ՌԴ նախագահը: Մեր դիրքորոշումը պետք է լինի, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, եթե ուզում են մեր ճանապարհներից օգտվել, թող օգտվեն, բայց միջանցք հասկացություն չի կարող լինել»,-ասաց Արմեն Բաղդասարյանը՝ հավելելով,որ հայկական կողմը պետք է հստակ պահանջ ներկայացնի՝ եթե Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհի անվտանգությունն Ադրբեջանն է երաշխավորում, ապա մեր տարածքով անցնող ճանապարհի անվտանգությունն էլ մենք պետք է երաշխավորենք, սա պետք է լինի մեր պնդումը:
Սոչիում տեղի ունեցած բանակցությունների և դրա արդյունքում կազմված նոր եռակողմ համաձայնագրի հիմնական կետը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ է:
Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ դելիմիացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելը դրական փաստ է, սակայն նման իրավիճակում, ըստ նրա, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են մեր տարածք, հնարավոր չէ սահմանազատում և սահմանագծում իրականացնել.
«Դրա համար էլ այդ փաստաթղթում նշվել է, որ պետք է նախ իրականացվի դելիմիտացիա և հետո նոր դեմարկացիա, այսինք՝ առաջին քայլով պետք է լինի տարանջատում, ինչը ենթադրում է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կողմերը պետք է հետ քաշվեն: Ես մտավախություն ունեմ, որ ինչպես միշտ հայկական կողմը իր խոստումը կպահի և զորքերը հետ կքաշի, իսկ ադրբեջանական կողմը ոչ միայն հետ չի քաշի, այլ մի բան էլ որոշ տեղերում առաջ կգա»,-ասաց նա և հավելեց՝ մեր իշխանությունների անընդհատ հանդուրժող և կրավորական կեցվածքի դեպքում, սահմանգծումը կարող է նորանոր ռիսկեր պարունակել:
Արմեն Բաղդասարյանի արձանագրմամբ՝ հայկական կողմը նախ պետք է պահանջեր, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Հայաստանի տարածքից, նոր միայն համաձայնվեր սահմանագծում և սահմանազատում իրականացնել.
«Սահմանին հատվածներ կան, որոնք հստակ չէ՝ ո՞ւմ տարածքն են, բայց բազմաթիվ տեղեր էլ կան, որտեղ Ադրբեջանն ակնհայտորեն մի քանի կմ խորացել է Հայաստանի ինքնիշխան տարածք, դա ճշտելու համար պետք չէ դեմարկացիա և դելիմիտացիա անել, դա ակնհայտ է: Ցավալի է, որ այս մասին հատուկ չընդգծվեց հանդիպման ժամանակ, պետք է նախ ընդգծվեր, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից, որից հետո միայն կսկսվի այդ գործընթացը»,-ասաց վերլուծաբանը:
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում հայտնել էր, թե կողմերը պետք է հայելային եղանակով հետ քաշեն իրենց զորքերը: Զրուցակցի պնդմամբ՝ սա կոպիտ սխալ է, քանի որ ստացվում է, որ մենք մեր տարածքում պետք է մեր զորքերի հետ քաշենք.
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ մենք մեր տարածքում պետք է զորքերը հետ քաշենք, ադրբեջանցիները նախ մեր տարածքից պետք է դուրս գան, և նոր քննարկեին հաջորդ հարցերը: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում ՝ մենք մեր սահմանների մասին մոտավոր պատկերացումներ ունենք, ինչն ինքնին տարօրինակ արտահայտություն է, ապա գոնե այս մոտավոր պատկերացումներով մեր սահմանից ադրբեջանցիները հայելային պետք է հետ քաշվեն, այստեղ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ՝ ինչու, ճնշումներին տեղի է տվել»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Իսկ թե առանց Արցախի կարգավիճակի հարցի հստակեցման՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սահմանազատման և սահմանագծման գնալը, զրուցակիցը շեշտեց, որ նախևառաջ պետք է ֆիքսվի, որ այս գործընթացը որևէ կապ չի ունենալու Արցախի ինքնորոշման իրավունքի հետ:
«Երբ մենք Արցախի կարգավիճակի հարցը սկսենք քննարկել, առավելագույնը, որին մենք կարող ենք ձգտել, այն է, ո ր Արցախն ունենա քաղաքական բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Ցավալի է, բայց այս պահին դրանից ավել ոչինչ ակնկալել չենք կարող: Մենք պետք է գոնե հասնենք նրան, որ Արցախում լինի քաղաքական ինքնավարություն՝ պահպանելով բանակը, դրոշը և այլն, որպեսզի կարողանանք այնտեղ այս պահի համար կարևոր խնդիր լուծենք՝ հայապահպանություն, որ այնտեղ շարունակեն հայեր ապրել՝ հույս ունենալով, որ հետագայում գուցե հնարավոր լինի այդ կարգավիճակը ինչ-որ ձևով փոխել՝ հօգուտ մեզ, բայց այս պահին մենք Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման հասնել չենք կարող»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը պետք է հանդիպեն:
Ըստ զրուցակցի՝ այդ հանդիպման ժամանակ մեզ համար շատ ցավոտ և դժվար հարցեր կարող են քննարկվել, նույնիսկ՝ անընդունելի.
«Ես վստահ չեմ, որ ամեն ինչ սահուն է ընթանալու Մոսկվայում»,-ասաց նա:
Արմեն Բաղդասարյանը ենթադրում է, որ երկրորդ հանդիպման ընթացքում մենք արդեն հստակ փաստաթուղթ կունենաք, որից հետո էլ պետք է հասկանանք՝ որքանո՞վ է դա մեզ համար ընդունելի կամ անընդունելի.
«Եթե անընդունելի է, մենք դա պետք է ընդունենք այն որպես աշխատանքային փաստաթուղթ, իսկ եթե համաձայն չենք, պետք է մեր վերաբերմունքը հստակ ցույց տանք:
Այստեղ շատ անելիքներ կան, այլ բան է, երբ քննարկվում են հետագա անելիքները, այլ բան է, երբ դա միջազգային պայմանագրի տեսք է ստանում, մեր հասարակությունը և քաղաքական դաշտը ուշիուշով պետք է հետևի դրան՝ հասկանալով, որ եթե դա ստորագրվեց, հետագայում որևէ բան փոխելը բարդ է լինելու»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը