ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Apple-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ իսրայելական NSO Group ընկերության՝ մեղադրելով iPhone-ի օգտատերերին լրտեսելու մեջ 11/24/2021 16:15 | ԼՐԱՀՈՍ

Apple-ը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ՝ մեղադրելով iPhone-ի օգտատերերին լրտեսելու ծրագրեր մշակելու համար։ Տեղեկութունը հաղորդում է BBC-ն։ Ծրագրի շնորհիվ հեռավար հնարավոր է հասանելիություն ստանալ անձի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատիրոջ իմացության։
Իսրայելական NSO խումբը հայտարարել է, որ ծրագիրը ստեղծվել է ահաբեկիչների և հանցագործների դեմ պայքարելու համար, սակայն, այն իրականում օգտագործվում է նաև ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրագրողների դեմ։ NSO Group-ը վստահեցրել է, որ ծրագիրը տրամադրվել է միայն մարդու իրավունքները հարգող պետություններին՝ ռազմական, իրավապահ և հետախուզական մարմիններին։
Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ընկերությունը ներառել են առևտրական սև ցուցակում։
Apple-ը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել իսրայելական այդ ընկերության դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ընկերությանը iPhone-ի օգտատերերին լրտեսելու և թիրախավորելու համար։ Կորպորացիան մտադիր է դատարանի միջոցով ամբողջական արգելանք կիրառել NSO-ի դեմ ցանկացած ծրագրային արտադրանքի, ծառայությունների կամ Apple սարքերի նկատմամբ օգտագործման համար
Apple-ը հպարտանում է իր գաղտնիությամբ, ինչը իր արտադրանքի վաճառքի հիմնարար սկզբունքներից է։ Սակայն սա միակ պատճառը չէ, որ Apple-ը պաշտպանում է իր դիրքորոշումը։ NSO Group -ն ունի պետական հաճախորդներ, կամ, ինչպես ասում է Apple-ը, այն «հովանավորվում է պետության կողմից»:
Apple-ը համարում է, որ ավելի հեշտ և քաղաքականապես ընդունելի է դատի տալ մասնավոր ընկերությանը, այլ ոչ թե այն կառավարություններին, որոնք օգտագործում են այդ տեխնոլոգիան:
Կալիֆորնիայի Հյուսիսային օկրուգի ԱՄՆ-ի շրջանային դատարան ներկայացված իր գանգատում Apple-ը հայտարարել է, որ NSO-ի գործիքներն օգտագործվել են «2021-ին Apple-ի հաճախորդների վրա նպատակաուղղված գրոհելու համար» և որ «ԱՄՆ-ի քաղաքացիները իրենց բջջայիններն օգտագործելիս NSO-ի լրտեսական ծրագրերի հսկողության տակ են եղել»։
Apple-ը պնդում է, որ NSO խումբը Apple ID-ի ավելի քան 100 կեղծ հաշիվներ է բացել՝ հարձակումներն իրականացնելու համար։
Տեխնիկական հսկան հայտարարել է, որ իր սերվերները չեն կոտրվել, սակայն դրանք օգտագործվել են ոչ նպատակային։
IPhone-ի արտադրողը հայտարարել է, որ 10 միլիոն դոլար է նվիրաբերելու կիբեռհետախուզության հետազոտական խմբերին, ներառյալ Տորոնտոյի համալսարանի Citizen Lab-ին, որն առաջինն է հայտնաբերել NSO-ի հարձակումները:
Դեռ ամռանը առնվազն 10 երկրի գաղտնի ծառայություն՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին լրտեսելու համար օգտագործել է NSO Group-ի մշակած Pegasus ծրագիրը։
Լրտեսող ծրագիրը բացահայտվել է 17 հրատարակությունների, այդ թվում՝ Washington Post, Guardian և Le Monde թերթերի անցկացրած՝ տեղեկատվության արտահոսքի դեպքերի համատեղ հետաքննության ընթացքում:
Նշենք, որ Pegasus-ը ստեղծվել է 2010-ին, որը հիմնադրել են երկու իսրայելցիներ: Այն տեղակայված է Թել Ավիվի արվարձանում։ Ընկերությունն ամբողջ աշխարհում հետախուզական ծառայություններին, իրավապահ մարմիններին և զինվորականներին ծրագիր է մատակարարել 2016 թվականից:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում ևս փորձ է արվել կիրառել լրտեսող ծրագիրը։ Շուրջ երկու տասնյակ մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված, իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաշինյանը 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել:
Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում
Սկանդալ. Հայաստանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրով փորձել են գաղտնալսել Արթուր Վանեցյանին
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը