ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գռզոյի եղբոր գործով առաջին դատական նիստը հետաձգվեց 11/24/2021 17:28 | Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հետաձգվեց «Գռզո» մականունով հայտնի իշխանական գործարար֊պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի գործով առաջին դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ ՝ դատական նիստին չէին ներկայացել մեղադրող դատախազը, ինչպես նաև ամբաստանյալներից մեկը ՝ Արման Ապինյանը։
Վերջիններիս բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հունվարի 19-ին, ժամը՝ 17։30-ին։
Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։ Ընդ որում, նշված զենքը եղել է պարգևատրված՝ Արցախի նախագահի կողմից, իսկ թե ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրել Գռզոյի եղբորը՝ պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երևանի կենտրոնում՝ վիճաբանության ժամանակ։
Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։
Նկատենք, որ սույն քրեական գործով տուժողի կարգավիճակում են ԱՄՆ քաղաքացիներ և գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերևս հենց դա էր պատճառը, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի եղբորը կալանավորելու որոշում էր կայացվել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննութուն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրն իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։
Այժմ քրեական գործով անցնող բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ.զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվողների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուս երկուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/01/2022 08:56 ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ»
- 07/01/2022 08:52 Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին․ «Իրավունք»
- 07/01/2022 08:48 Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»
- 07/01/2022 08:27 Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին ․ «Հրապարակ»
- 07/01/2022 08:23 Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել ․ «Հրապարակ»
- 07/01/2022 08:20 «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
- 07/01/2022 07:59 Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/01/2022 15:18 Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները.Արմեն Պետրոսյան
- 07/01/2022 15:03 Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, ԱԺ-ն շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ.Զաքարյան
- 06/30/2022 19:02 Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Շարմազանով
- 06/30/2022 17:56 Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը.Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/01/2022 23:24 Ոչ սթափ վիճակում վարորդը Opel-ով մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ
- 07/01/2022 19:04 Գյումրիի շենքերից մեկի բնակարանի փակ պատշգամբում կրակ է բռնկվել
- 07/01/2022 16:51 Արտակարգ դեպք՝ Երևանում. ոչ սթափ վիճակում գտնվող պաշտպանության նախարարության ծառայողը կոտրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դռան ապակին, ապա վնասել սրճեփ սարքը
- 07/01/2022 11:07 Գանգուղեղային վնասվածքով, բժշկական կենտրոն տեղափոխված, կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
- 06/29/2022 23:42 Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները
- 06/26/2022 21:57 Մի քանի բան, որոնք իսկապես պետք են տղամարդկանց` հարաբերություններում
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը