ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի գնդի պարեկներն իրականացրել են «Իմ լոխումը քո բալի մեջ» օպերացիան.Բերման ենթարկվածների մեջ է «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին 11/23/2021 15:19 | Քրեական խրոնիկոն

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են «Իմ լոխումը քո բալի մեջ» անվանումով հատուկ օպերացիան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում մի քանի քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում BMW 750Li մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան և նրան ուղեկցող մի քանի ավտոմեքենաներ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, անհարկի ձայնային ազդանշաններ թողնելով:
Նույն պահին Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով սկսվել է հատուկ օպերացիա՝ նրանց հայտնաբերելու համար: Օպերացիան կրել է «Իմ լոխումը քո բալի մեջ» անվանումը:
Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Հովաննես Մանուկյանի գլխավորությամբ պարզել են, թե որ ուղղություններով են նշված անձինք «զվռնում» և սկսվել է մի իսկական կինո:
Հետապնդումը տևել է գրեթե 3 ժամ, որից հետո վերջիններս մի քանի ավտոմեքենաներով մայրաքաղաքից դուրս են եկել դեպի Երևան-Սևան մայրուղի: Ի վերջո, պարեկները նրանց հայտնաբերել են Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում գործող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում:
Այդ ընթացքում առանց համարանիշների BMW-ի վարորդը հեռախոսով կապի մեջ է մտել «Բալի»-ի աշխատակցի հետ ու նրան ասել, որ համարներից մեկի հեռակառավարմամբ գործող մուտքը բացեն, ինչը և կատարվել է, ապա, հասնելով «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիր, մտել է 3-րդ հյուրասենյակ, իսկ նրա հետ եղած անձինք էլ ավտոմեքենաները կայանել և բարձրացել են 2-րդ հարկի հյուրասենյակ: Նրանց թվում է, թե իրենք մոլորեցրել են պարեկներին, սակայն պարեկները ճիշտ հետքի վրա են կանգնել:
Նշված համալիրից ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկվել 5 հոգի: Նրանք են՝ 28-ամյա Սերժ Վարդանյանը, 24-ամյա Պետրոս Մինասյանը, 29-ամյա Սարգիս Սարգսյանը, 26-ամյա Վոլոդյա Մուրադյանը և 31-ամյա Մ. Պողոսյանը:
Հյուրանոցի համալիրի բակում էլ հայտնաբերվել է BMW X6, Mercedes, Toyota Camry և առանց համարանիշների BMW-ն:
Վերջինս, ըստ տեղեկությունների, վարել է Ս. Վարդանյանը, որը «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին է՝ «Ճվճվի Սերժուլիկ» մականվամբ:
Ըստ տեղեկությունների՝ նա եղել է հետախուզման մեջ՝ ՀՀ քր օր-ի 316 հոդվածի հատկանիշներով և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը