Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում

Որովայնի ծանր վնասվածք ստացած զինվորը, որին պետք էր շտապ վիրապատել, ասում էր շորով ամուր փաթաթեք՝ գնում ենք պոստ. բուժքրոջ ռազմական հուշերը (տեսանյութ) 11/20/2021   14:37  |  ԼՐԱՀՈՍ

Մասնագիտությամբ բուժքույր Արմինե Հարությունյանը կրծքագեղձի քաղցկեղի դեմ թիրախային վերջին բուժումը ստանալուց մեկ ամիս անց Հադրութում էր՝ պատերազմի սպիտակ բանակում։ Պատերազմի երկրորդ օրը «Տոնոյան» ԲԿ-ի անձնակազմի մեծ մասն արդեն ռազմաճակատում էին։ Հոկտեմբերի 1-ին վիրահատարանի բուժքույր Արմինեն ևս զանգ ստացավ, թե բուժքույր է անհրաժեշտ։ Միանգամից համաձայնեց՝ առանց ընտանիքին զգուշացնելու: Նույն օրը երեկոյան արդեն հավաքվել էին հիվանդանոցի բակում ու լուսադեմին ճանապարհ ընկան դեպի Արցախ։ 

«Պատերազմից առաջ ես ինքս պատերազմի մեջ էի։ Ընտանիքս չգիտեր, որ մեկնելու եմ։ Ամուսինս ասաց՝ բայց քեզ հուզմունք ու սթրես չի կարելի։ Մեծ արագությամբ երկու ֆորմա, անհրաժեշտ իրերը գցել եմ պայուսակի մեջ ու գնացել դպրոց՝ որդուս հրաժեշտ տալու։ Երեխան նեղվեց, ասացի՝ չպետք է լացեմ, որ երեխան չնկատի ու ասացի չեմ կարող չգնալ՝ մեր հայրենիքն է։ Գիշերը երկուսին հասանք Արցախ, ծանր վիրահատություն էր գնում։ Մթություն էր, չէի հասկանում ուր եմ ընկել, մեզ հեռախոսի լույսերով դիմավորեցին»,- «Փաստինֆո»-ին պատմել է Արմինեն։

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ին բուժքույրերն արդեն Հադրութում էին: Քաղաքային հիվանդանոցում աշխատում էին տարբեր տեղերից եկած բուժաշխատողներ։ Բուժանձնակազմը պատրաստ էր, աշխատում էր ծանրաբեռնված, առանց դադարի։ Ասում է՝ խմբում մեկը մյուսին լրացնում էին։ Կամավոր բոլոր վիրահատություններին մասնակցում էր՝ նույնիսկ երբ արդեն սպառվել էին ուժերը։ Ծայրահեղ ծանր դեպքերը մինչև օրս էլ Արմինեի աչքի առաջ են՝ առանց հուզմունքի չի կարողանում վերհիշել ծանր կորուստները։

«Մի տղա եկավ, որովայնի ծանր վնասվածք ուներ՝ աղիքները թափված էր, բայց գիտակից էր ու շատ ուժեղ։ Պատրաստվում էինք, որ վիրահատենք։ Ասաց շորով ամուր փաթաթեք՝ գնում ենք պոստ։ Բայց ամենածանրը որ տեսա՝ զինվորը անգիտակից էր, անշնչացած։ Հայրը երկար փնտրելուց հետո գտել էր որդուն ու հինգ օր հետը պայքարել։ ԱԹՍ-ն հարվածել է, որդին ծանր վիրավորում էր ստացել, հայրը՝ թեթև։ Տղան ամբողջությամբ տոնածառի տերևներով էր պատված։ Նրա հետ բերեցին նաև երեք ժամկետային զինծառայողի, որոնք արդեն զոհված էին։ Պատրաստվում էինք վիրահատության ու բժիշկն ասաց, որ վերջին շնչում է, թողնենք խաղաղ հոգին տա։ Տղան մահացավ վիրասեղանին։ Էլի դեպք եղավ, որ զինվորի եղբայրը՝ լսելով պատերազմի մասին եկել էր կռիվ։ Լաչինում էին ապրում, եկել լացում էր, մենք էլ ասացինք,թե վիրավոր չէ, ինչու է արտասվում, մեզ պատասխանեց, ասում էր՝ «հոգիսա ցավում, հարազատ եղբորս սպանեցին, չկարողացա եղբորս դիակը վերցնեմ, մնաց թուրքի մոտ, ես նահանջեցի»։

Հիվանդանոցը ծանրաբեռնված աշխատում էր՝ լի էր ամեն տեսակ ծանր ու միջին ծանրության վիրավորներով։ Տասնյակ բարդ վիրահատություններն իրականացնում էին մեկը մյուսի հետևից, վիրահատում զինծառայողների կենսական նշանակության օրգանները, փրկում կյանքեր կամ փորձում անել հնարավորն ու անհնարինը։ Աշխատում էին արտակարգ ռեժիմով։

Արմինեն պատմել է, որ գրեթե բոլոր վիրահատությունները ժամանակի առումով նույնն էին։ Վիրավորումներն էլ հիմնականում որովայնի խոռոչի, թոքի, պորտայի վնասումով էին։

Հոկտեմբերի 5-ին, թիրախավորած հարվածում էին Հադրութի հիվանդանոցի ուղղությամբ և որոշում կայացվեց տարհանել հիվանդանոցն ու տեղափոխվել Ազոխ գյուղ։ Մի քանի րոպեում հավաքել են անհրաժեշտ իրերը, առանց կապի միջոցի ճանապարհ ընկել։ Պետք էր անգամ հարազատներից թաքուն պահել գտնվելու վայրը։ Տեղավորվեցին և գյուղի դպրոցում ստեղծեցին հիվանդանոցային հարմար պայմաններ։

«Դժվար տեսարան էր՝ սեպտեմբերյան զարդարանք կար դպրոցում։ Տնօրենը ասաց, որ մենք որոշենք՝ որ սենյակն ենք օգտագործելու։ Նկուղային հարկում ապաստարանի այն կետը ընտրեցինք, որ համեմատաբար ապահով լիներ, մի անկյունն էլ հողի մեջ էր։ Պատրաստեցինք ամեն ինչ ու ժամը վեցից ընդունեցինք առաջին հիվանդներին»։

Ազոխում ևս երկար մնալ չհաջողվեց: Հոկտեմբերի 12-ի երեկոյան տեղեկություն ստացան, որ Ազոխից ևս պետք է տարհանվել։ Այս անգամ արդեն վերջնական՝ ուղևորվում էին Երևան։ Ազոխից դուրս գալուց հետո՝ գրեթե մեկ ժամ անց, թշնամին հարվածել էր գյուղին: Երևան գալու ճանապարհը ևս հեշտ չէր՝ ամենուր այրվող տներ ու մեքենաներ էին, թշնամին անդադար ռմբակոծում էր:


«Վերջին օրը ամենալարվածն էր։ Երեկոյան ժամը 9-ն էր, 18 վիրահատություն էինք արել, անմահացած 20 հերոսի մարմին հոսպիտալ էին տեղափոխել, անթիվ անհամար թեթև վիրավորներ էին իջեցրել պոստերից։ 9.30-ն էր՝ խաղաղ նստած էինք, բժիշկը եկավ, ասաց, որ առանց վախենալու, շուտ բրիգադին ասենք, որ հավաքվում ենք ու դուրս ենք գալիս։ Նահանջում ենք։ Երբ մենք դուրս եկանք, միայն երեք բժիշկ մնաց դպրոցում ու հենց նույն պահին միանգամից 300 զինվորական լցվեցին հոսպիտալի բակ ու մենք նահանջում էինք, մենք բռնեցինք դժվար նահանջի ճանապարհը»։

Դեպի Երևան նահանջի ճանապարհին Արմինեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որը շատ ծանր է տարել: Հիմա իրեն լավ է զգում, շարունակում է աշխատանքը։ Պատերազմից հետո հարազատական կապ է ստեղծել զինծառայողներից շատերի հետ, որոնց կյանքը փրկվել է։ Ասում է՝ պատերազմից հետո ավելի շատ է գնահատում կյանքը, սիրում դիմացինին ու հպարտ է, որ կարողացել է իր կարգավիճակով դաժան պայքարի մի մասը լինել։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:59 11/11/2021  |  ՄեկնաբանությունՈչ ոք ոչ մի վայրկյան չէր մտածում ողջ մնալու կամ զոհվելու մասին, մտածելու միայն մի բան կար՝ Շուշին պետք է պաշտպանել․ Գեղամ Մկրտչյան
14:10 10/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմում զոհված զինծառայողների ու վերջիններիս ընտանիքների վարկային պարտավորությունների մասով մոտ 2.8 մլրդ դրամ զիջվել է.փոխնախարար
10:16 09/11/2021  |  ՄամուլՀաղթանակած պարտությունից մեկ տարի անց. «Ժողովուրդ»
21:14 08/11/2021  |  Դատական ռեպորտաժներՊատերազմի առնչությամբ քրեական գործով մեղադրյալ գումարտակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
16:00 05/11/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանը պնդում է՝ Հայաստանին փոխանցել է 1700 զինվորի մարմին և մասունք
14:40 05/11/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շուշիի մշակույթի տան դահլիճում զորակոչված շուրջ 500 ոստիկաններին հավաքելու և դրա հետևանքով մեկ հրթիռի հարվածով 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
17:00 03/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը
12:55 01/11/2021  |  ՄեկնաբանությունՀարազատների ջանքերով Իրինայի անունը հանվել է զոհերի ցուցակից և ավելացվել անհետ կորածների ցուցակում. Արամ Գևորգյան
11:07 31/10/2021  |  ՔաղաքականԴավիթ Տոնոյանը որքան շատ լռի` այնքան երկար կապրի. Ամարյան
16:10 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍԿարմիր Խաչը անհայտ ճակատագրերը պարզելու համար հարցումներ է ուղարկում Բաքու. Մեկ տարուց ավելի է՝ Հադրութի բուժծառայության պետի ճակատագիրն անհայտ է

Արխիվ

[]