Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին․ Վահե Հովհաննիսյան 11/19/2021   21:13

Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ... 

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնող խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողություններին․

«Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։

Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին, արդյո՞ք իշխանությունը, ընդդիմությունը և փորձագիտական հանրությունը հասկացել են, թե ինչ կատարվեց, ու դրանից հետո  փորձել՝ հանրությանը բացատրել, ներկայացնել էությունը։

Նոյեմբերի 16-ի էությունը պետք է լավ հասկանալ, որ կանխենք հաջորդ նման պատերազմները։ Ի՞նչ են հուշում փաստերը.

- 2-3 շաբաթ առաջ իշխանությունը արտահոսք է ապահովում, թե իբր նոյեմբերի 9-ին ստորագրվելու է «նոր կապիտուլիացիոն» փաստաթուղթ։

- Ընդդիմության շատ ներկայացուցիչներ տալիս են հապճեպ ռեակցիա, և այդպես ձևավորվում է մթնոլորտ՝ թույլ չտալ նոյեմբերի 9-ի «ազգակործան փաստաթղթի» ստորագրումը։ Սա այն էր, ինչը Նիկոլին պետք էր՝ դրսում շահարկել, թե ներսում ունի արմատական ընդդիմություն, որը կխափանի ամեն ռացիոնալ ընթացք։

- Նոյեմբերի 9-ից օրեր առաջ ռուսական աղբյուրները տալիս են արտահոսք, թե սպասվում է երեք ղեկավարների՝ Պուտին, Փաշինյան, Ալիև տեսակապով հանդիպում։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլն ասում է, թե որևէ հանդիպում նախատեսված չէ։

- Պեսկովը տալիս է ձևակերպում, թե հանդիպման համար հարկավոր է երեքի համաձայնությունը, և ադրբեջանական մամուլն անթաքույց հարցնում է՝ այդ ո՞վ չի համաձայնում հանդիպմանը։ Ակնհայտ է, որ սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան։

- Հայաստանի քաղաքական վերնախավը, ԱԺ-ն, ընդդիմությունը չեն բարձրացնում աղմուկ՝ ինչո՞ւ է Հայաստանը մերժում հանդիպումը։ Ընդդիմությունը դա չի անում նաև այն պատճառով, որ ինքն իրեն դրել էր ծուղակի մեջ՝ թույլ չտալ «նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումը»։ Իսկ մենք վստա՞հ էինք, որ ստորագրվող փաստաթուղթը լինելու էր ազգակործան, իսկ գուցե դա լինելու էր բանակցային պրոցեսը շարունակելու և զարգացնելու մասին փաստաթո՞ւղթ։

- Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը խուսափել է հանդիպումից և որևէ փաստաթղթից՝ ներքին լարվածություն չստանալու համար։ Եվ չի բացառվում, որ  հենց այդ խուսափելու հետևանքն էր Ադբեջանի կողմից մաքսակետերի սրընթաց տեղակայումը, իսկ այնուհետև՝ հարձակումը։ Եվ մեկօրյա պատերազմի՝ Ադրբեջանի բանաձևը մոտավորապես այսպիսին էր. եթե սահմանազատում և սահմանագծում չենք անում միասին, ապա ես դա կանեմ միայնակ՝ ռազմական գործողություններով։ Ի դեպ, ադրբեջանական կողմը նոյեմբերի 16-ի իրադարձությունները բնութագրում էր որպես «լայնամասշտաբ բանակային օպերացիա»։

- Ռազմական գործողությունները սկսվելուն պես, զոհերի և գերիների վիճակագրությունը սկսվելուն պես՝ Նիկոլը կազմակերպում է ԱԺ-ում ՔՊ-ի հակառուսական ցերեկույթը։ Ու տարիք, հասունություն, անցած ճանապարհ մոռացած՝ տասնյակներով լծվում են պուլտի կոճակի հրահանգին։ Բայց այստեղ կարևորը այս մարդկանց որակը չէ, այլ՝ այն վտանգի մակարդակը, դեպի ուր գործող իշխանությունը դարձյալ հրում է Հայաստանը։ Սա նույն  գործելաոճն է, որը կար 2018-2020 թվականներին և որը հանգուցալուծվեց սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմով։ Պատերազմ, որը չպետք է լիներ։

- Հայաստանում կա շատ սուր խնդիր՝ մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ Նիկոլը։ Պետության, ժողովրդի, ներկա և գալիք սերունդների ճակատագիրը նա որոշում է միանձնյա։ Նրա ցանկությունից, նրա հաշվարկներից, նրա առաջնահերթություններից, նրա գիտելիքից, նրա պատկերացումներից և նրա տրամադրությունից է կախված ամեն ինչ։ Եվ հենց այստեղ է, որ ընդդիմությունը ստանում է ժողովրդին դիմելու և հասկացված լինելու մեծ շանս. չի´ կարելի թույլ տալ, որ ՄԵԿ հոգին ինքնակամ ու միայնակ վճռի պետության և յուրաքանչյուրիս ճակատագիրը։ Այս կոչով պետք է ընդդիմությունը դիմի ժողովրդին։ Ու երկրում պետք է վերջապես ձևավորվի համապատասխան տոտալ պահանջ՝ վերջ դնել այս աբսուրդ միապետությանը։

- Նոյեմբերի 16-ի պատերազմը՝ Ադրբեջանի հարձակումը, ոչ մի պետություն հստակ չդատապարտեց. կոչերն ընդհանրական էին։ Սա վերահաստատեց մեր ստրատեգիական մենակությունը, ինչը շատ վտանգավոր վիճակ է։ Այս իշխանության պարագայում   Հայաստանը չի կարողանում այսօր ակնկալել միջազգային որևէ գործուն աջակցություն։ Սա ընդդիմության հաջորդ խնդիրն է՝ այս իրավիճակը և դրա վտանգավորությունը պարզ բացատրել ժողովրդին։

-  Նոյեմբերի 16-ի երեկոյան պատերազմը կանգնեցվեց Շոյգուի միջնորդությամբ։

-  Նոյեմբերի 17-ին Նիկոլը եկավ ԱԺ, սկսեց սրբագրել ու տարանջատվել նախորդ օրվա հակառուսականությունից։

-  Նոյեմբերի 17-ից ռուսական փորձագիտական հանրությունը ցուցադրաբար արձանագրեց, որ հակառուսական ցերեկույթը Նիկոլի պատվերով էր։

- Նոյեմբերի 17-ին կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց, որ ռուսական կողմից կա առաջարկ՝ սահմանազատման և սահմանագծման նախապատրաստման թեմայով, և Հայաստանի համար դա ընդունելի է։ Դարձյալ գործ ունենք միայնակ որոշումների հետ՝ Հայաստանը ե´ս եմ։ Իսկ եթե այդ հայտարարությունը լիներ ավելի վաղ, ապա մեկօրյա պատերազմը կարող էր և չլինել, և չէին լինի կորուստները։

- Նոյեմբերի 18-ին Վլ. Պուտինը անդրադարձավ խնդրին։

Մենք՝ անցած և հնարավոր պատերազմների միջև

680 հազար ընտրող թույլ տվեց, որ Հայաստանը շարունակի գտնվել պատերազմի մշտական վտանգի մեջ։ Սա մեր այսօրվա իրականությունն է։ Բայց դա չպետք է համարվի դատավճիռ, այս վիճակին չի կարելի համակերպվել՝ այնպես, ինչպես չի կարելի համակերպվել անդադար պատերազմներին։

Նիկոլից դրական սպասելիքներ, հասկանալի է, չկան, բայց Նիկոլի ընտրազանգվածի հետ պետք է խոսել, որովհետև նրանք ուզում են խաղաղ և կանխատեսելի Հայաստան։

Այս պայմաններում իրավիճակը փոխելու ռեսուրսը մնում է ընդդիմությունը։ Դրա համար՝ ընդդիմությունը պետք է գնա բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների։ Պետք է ընտրվեն նաև հանրության հետ կոմունիկացիայի, հանրության ասելիքի նոր, ճիշտ բանաձևեր։

1. Բարձրացնել ահազանգ՝ չի´ կարող, աբսուրդ է, երբ այս բարդ իրավիճակում մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ թաքուն, միայն իրեն հասկանալի և ցանկալի հաշվարկներից ելնելով։ Սա բերում է պատերազմների։ Պետք է գեներացնել հանրային ճնշում՝ պահանջելով բացատրություն՝ ի՞նչ ես բանակցում, ինչի՞ց ես խուսափում, ի՞նչ լուծումների ենք գնում և այլն։

2. Ընդդիմությունը չի կարող հայտարարել, որ մենք դեմ ենք սահմազատմանը և սահմանագծմանը, ճանապարհների ապաշրջափակմանը և բանակցային մյուս ուղղություններին։ Նախ՝ արտաքին աշխարհում ոչ մեկի կողմից դա չի ընկալվում, և դա չի ընկալվում ներսում։ Որովհետև միանգամից ծագում է հարց. այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Հիմա եկել ենք մի փուլի, երբ ընդդիմության խնդիրը ոչ թե պարզ հակադրումն է իշխանությանը, այլ՝ հանրությանը լուծումներ և տեսլականներ ներկայացնելը։ Հայաստանը բանակցային սեղանին պետք է ներկայացնի առաջարկների սեփական փաթեթը՝ խելամիտ հաշվարկներով. և դա կարող է անել ընդդիմությունը։

3. Լուրջ խնդիր է Հայաստանի միջազգային մեկուսացումը մեղմելը։ Ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ և մեխանիզմներ՝ այս ուղղությամբ աշխատելու համար։ Հանրությունը սա պետք է տեսնի։

Ամփոփում

Նոյմեբերի 16-ի պատերազմում ամենավտանգավորն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, թե ինչ կատարվեց, ինչ պրոցես է գնում։ Ժողովրդից  թաքուն խաղաղությունից դեպի ժողովրդից թաքուն պատերազմ մեկ հեշտ քայլ է, որը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ։ Ուրեմն՝ ընդդիմադիր համակարգերի և փորձագիտական հանրության խնդիրը դա է՝ հնարավորինս պարզ ներկայացնել եղելությունը, և նաև սա է հաջորդ ցանկացած օր նոր պատերազմ չունենալու երաշխիքը։

Արժանապատվություն, պրագմատիզմ և ազգային երազանք. սա պետք է լինի Հայաստանի հաջորդ փուլի գաղափարների փաթեթը, որը կծառայի նաև ներքին համախմբմանը»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:27 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍԳերեվարված 13 զինծառայողներից մեկը վիրավոր է՝ ենթակա անհապաղ վիրահատության, եւս երկու զինծառայողի աճյուն Բաքվում է. Բորիս Ավագյան
11:41 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք գերի ենք. Վահե Հովհաննիսյան
23:29 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍՈղջունում եմ ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը. ԵԱՀԿ նախագահ
22:12 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի․ ԱՄՆ կոնգրեսական
19:42 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԳեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից թռչում է Երեւան․ ինքնաթիռում հայ զինվորականների մարմիններն են
19:09 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԹշնամին ստրատեգիական նշանակության երկու դիրք է գրավել, հետո կամաց-կամաց կվերցնի Իշխանասարը. «Արաբո» ջոկատի հրամանատար
18:47 17/11/2021  |  Միջազգային լրահոսՄոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել. ՀԱՊԿ-ում «ուշադիր հետևում են» սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա
00:28 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմն ունի 26 զոհ եւ 17 վիրավոր
23:28 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչն է խանգարում Հայաստանի բանակին՝ սեփական հրետանիի միջոցով ոչնչացնել ադրբեջանցիների կողմից գրավված երկու բարձունքները․ WarGonzo
22:22 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԹշնամին շարունակում է իր ոճրային արարքները Հայաստանի նկատմամբ․ Հայաստանի դաշնակիցների և բարեկամ նկատվող երկրների լռությունը տարօրինակ է. Արամ Ա

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]