ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աղաջանյանը՝ ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելու մասին 11/19/2021 11:39 | ԼՐԱՀՈՍ
«Ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ Ռուսաստանի ռազմական միջամտությունը։ Կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը շարունակու՞մ է ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից։ Աղաջանյանը նշեց, որ դեմարկացիան և դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որ ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը կապահովի։
«Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը և հենց այս կոնտեքստում է պետք է քննարկել ՌԴ առաջարկը՝ սկսել սահմանազատման նախապատրաստական աշխատանքները։ Այս գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ սահմանազատումն ու սահմանագծումը խնդիրը կլուծվի և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»։
Խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադարձավ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ-ն դիմել ՌԴ-ին ռազմական օգնության համար։ Քոչարյանը նշեց, որ ՌԴ-ն նույնիսկ ՀՀ-ի չդիմելու պարագայում պետք է օգնության հասներ։
«Գոյություն ունի Հայստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր։ Ռուսաստանը հրադադարի ռեժիմի պահպանման այն երաշխավորն է, որի համար մենք պետք է մեր ջանքերը մեկտեղենք։ Հետևաբար Ռուսաստանն անելիք ունի և պետք է նույնիսկ չդիմելու պարագայում այդ համագործակցությունն անմիջապես իրականություն դառնար։ Չնայած տեսնում եք վերջին օրերին շահարկումներ են գնում, թե Ռուսաստանից պահանջներ ենք ներկայացնում։ Պահանջներ չեն, պարզապես ուզում ենք, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ժամանակին իրականություն դառնան։ Մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, տեղի է ունեցել ռազմական գործողություններ, մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա»։
Իսկ արդյոք ՀՀ-ին բավարարու՞մ է ՌԴ-ից ստացված արձագանքը՝ սկսել սահմանազատումը, Աղաջանյանը նշեց, որ հստակ արդյունքների դեպքում հնարավոր կլինի գնահատական տալ։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ