ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կողբի նախկին համայնքապետը հերքում է իր նախապես տված տեղեկատվությունը 11/18/2021 19:02 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ն այսօր անդրադարձել էր նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով նահատակված Տարոն Սահակյանին, որի մարմինը Հայաստան է տեղափոխվել Բաքվից՝ հատուկ չվերթով։ «Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են. սպան ամուսնացած էր, ուներ մեկ որդի» վերտառությամբ հոդվածում ներկայացվել էր տեղեկատվություն՝ հայ սպայի մասին եւ նրա մահվան հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկատվություն առ այն, որ նա սպանվել է գերության մեջ։
Նշենք, որ այս մասին հոդվածի մեջ ներառվել էր երկու աղբյուրից ստացված տեղեկություն՝ ազգակցական կապ ունեցող հարազատից և Կողբ համայնքի նախկին ղեկավարից, որտեղ և ապրել է հերոսը։ Ընդ որում՝ «Փաստինֆո»-ն հրապարակել է նաեւ համայնքապետի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Հրապարակումը բավական մեծ աղմուկ է բարձրացրել, որից հետո համայնքապետը կապ հաստատեց «Փաստինֆո»-ի հետ, նշելով, որ խնդրում է իր անունից հրապարակել իր կողմից տրամադրած տեղեկության հերքում։
«Ես ձեզ խնդրում եմ նյութին հերքում տալ։ Այնտեղ փաստորեն լրիվ ուրիշ բան է տեղի ունեցել։ Փաստորեն ոչ մի հետք չկա, խոսում էի նաև Տարոնի հայրիկի հետ։ Լուրերը իմ կողմից հերքեք, որ սխալ տեղեկություն է եղել, խոշտանգված չի եղել, ինքը փաստորեն չի էլ գերեվարվել։ Իրենց պատմելով լրիվ ուրիշ ձև է եղել, գերեվարում չի եղել։ Ասացին ապատեղեկատվություն է եղել։ Աճյունը բերել են, ես պետք է դիմավորեմ։ Դիակը խոշտանգված չէ, ընկերներս այնտեղ են, զանգեցին ասացին, որ այդպես չէ, կխնդրեի հերքեք»,- ասաց Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։
«Փաստինֆո»-ի հետ կապ էր հաստատել նաև Ռոման Սահակյանը, պնդելով, որ եղբոր՝ Տարոնի դին խոշտանգված չէ, եղբայրն անգամ գերեվարված չի եղել։ «Փաստինֆո»-ն հարգելով հերոս նահատակի հիշատակը, հրապարակում է նաև հերոսի եղբոր հերքումը։
«Մարմինը խոշտանգված, անճանաչելի չէ, իր մարմնին ոչինչ չկա, բեկորային վնասվածք ունի սրտի հատվածում»,- նշել է Ռոմանը։
Նոյեմբերի 16-ի էսկալացիայից անցել է երկու օր, սակայն ՀՀ իշխանությունները պաշտոնական տեղեկատվություն չեն տրամադրում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված, վիրավորված, գերեվարված հայորդիների մասին։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը հրապարակել էր 10 զոհի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը 15, իսկ ՀՀ ՊՆ-ն մեկ զոհի մասին, ընդ որում՝ պարզ չէ Ն.Փաշինյանի կայքը ու քպական պաշտոնյան տարածել են կեղծ տեղեկատվություն, թե ոչ. ՊՆ-ն չի հերքում, սակայն շտապում են հերքել ադրբեջանցիների էությունը ներկայացնող հրապարակումը, թե, իբր, նրանք գերության մեջ զինվորին չեն սպանել, այլ այնքան «հումանիստ են» գտնվել, որ հայ սպայի մարմինն իրենց հետ տարել են Բաքու, որ Մուրադովն անձամբ մեկնի ու հատուկ չվերթով աճյունը տեղափոխի հայրենիք։
Ի դեպ, նույն պետական մարմինները հերքում էին նաեւ ադրբեջանական վայրագությունների մասին պատմող ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը, թե ինչպես են խոշտանգվել ու անմարդկային վերաբերմունքի արժանացել մեր տղաները։
«Փաստինֆո»-ն գործել է բարեխիղճ, ընթերցողին փոխանցել մտահոգիչ տեղեկատվություն՝ իրականության վերաբերյալ։ Միաժամանակ ուզում ենք արձանագրել, որ հասկանում ենք Կողբի համայնքապետին, որը իր վրա վերցնելով պատասխանատվությունը նշել է, թե ինքն է սխալ տեղեկատվություն տրամադրել։
Հասկանում ենք նաեւ նահատակված հերոսի ընտանիքի անդամներին, որոնցից երկուսն այսօր էլ զինվորական են...
Հասկանում ենք, բայց....
Վստահ ենք, որ խնդրահարույց հարցերի պատասխաններն, ի վերջո, կտրվեն. այս իշխանությունները հավերժ չեն ու իրավական պետություն, իրոք, մի օր կունենանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ