ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք. Փաշինյան (տեսանյութ) 11/16/2021 20:57 | ԼՐԱՀՈՍ

Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ,- Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, անկախությունը։
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում իր բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես, նշել է. «Այսօր ժամը 13-ի սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել:
Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:
Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական, սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք: Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է, Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, անկախությունը:
Այո, մենք այսօր ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաեւ ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, կանք, պետություն ենք, մենք պետական ազգ ենք եւ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, կարող ենք փնտրել եւ գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ: Բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով:
Մենք կրկնում ենք սահմանապահ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն եւ պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/09/2023 08:23 Կասկածելի տենդեր` հայտնի արդյունքով․«Հրապարակ»
- 06/09/2023 08:20 Ադրբեջանը պաուզա է վերցնում. «Հրապարակ»
- 06/09/2023 08:17 Ինչով են զբաղված փոխվարչապետերի գրասենյակներում. «Ժողովուրդ»
- 06/09/2023 08:07 Մարությանը վերադարձել է. ովքեր կընդգրկվեն նրա թիմում․«Հրապարակ»
- 06/09/2023 08:04 Ինչ են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը․«Հրապարակ»
- 06/09/2023 07:56 Կարեն Անդրեասյանը գնացել է վերաքննիչ քրեական դատարան ու փակվել դատավորների հետ. «Ժողովուրդ»
- 06/09/2023 07:54 Հանձնաժողով են ստեղծել, բայց չի գործում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/09/2023 11:48 Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Առաջին
- 06/09/2023 11:05 Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է. Աբրահամյան
- 06/08/2023 11:08 Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում. Ոսկանյան
- 06/07/2023 17:36 Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/09/2023 10:16 Նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն վնասազերծեցին. shamshyan.com
- 06/08/2023 22:14 Ողբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին
- 06/08/2023 21:24 Հրդեհ՝ Բյուրեղավանում. փրկարարները տարհանել են երկու բնակչի
- 06/08/2023 21:05 Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին «VAZ 2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/08/2023 23:31 Կանայք նշել են իրենց գլխավոր երազանքները
- 06/08/2023 15:40 Զազրելի պատմություն Կանադայում, որը ցնցել է բոլորին. վհուկնե՞ր են, թե՞ աղանդավորներ՝ հայտնի չէ
- 06/07/2023 18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար)
- 06/07/2023 17:36 Բրիտանուհին աղջկա հետ սեքսի համար տղամարդ է ձևացել ու հայտնվել բանտում
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը