ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունն ընտրություններից ընդամենը օր առաջ Կապանին 9մլրդ դրամ է հատկացրել.սա վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառում է. Շահեն Հարությունյան 11/14/2021 15:38 | Քաղաքական
Կապանում ընտրական գործընթացն առանց միջադեպերի է ընթանում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը նշեց, որ դեռևս ընտրախախտումների դեպքեր չեն արձանագրվել.
«Որոշ ժամանակ հետո կամփոփենք եղած արդյունքները և հստակ պատկերացում կունենանք: Եթե ընտրախախտումներ լինեն, կբարձրաձայնենք դրա մասին, և ոչ միայն մենք, այստեղ դիտորդական առաքելություն իրականացնող շատ կազմակերպություններ են աշխատում, իրենք էլ իրենց հերթին կբարձրաձայնեն»,-ասաց Շահեն Հարությունյանը:
Վերջինիս արձանագրմամբ՝ թեև այս պահի դրությամբ խախտումներ չկան, բայց նախընտրական ողջ գործընթացն ուղեկցվել է իշխանության կողմից վարչական լծակի կիրառմամբ:
Շահեն Հարությունյանի խոսքով՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ կառավարությունը 9 մլրդ է հատկացրել Կապանին՝ կրթական ծրագրի համար, ինչը, զրուցակցի համոզմամբ, վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառում է.
«Ամբողջ Հայաստանի կրթական ծրագրի համար մեծ փաթեթ են մշակում, չգիտես ինչու՝ առաջին 9 մլրդը ընտրություններից մի քանի օր առաջ հատկացնում են Կապանին, հասարակության մեջ մունետիկների միջոցով ուզում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ եթե ՔՊ-ն չհաղթի, այդ 9 մլրդը չի լինելու, սա իրոք աբսուրդ է: Հ1-ով ամբողջ օրը խոսում են շենքերի տանիքների մասին, այս ամենի մասին խոսում է ոչ թե գործող համայնքապետը, որն այդ բարեփոխումներն իրականացրել է, այլ խոսում է ՔՊ-ական պատգամավորը, որը նոր է ընտրվել պատգամավոր և ընդհանրապես կապ չունի դրա հետ, թե ասա քո ի՞նչ գործ՝ այստեղ ինչ է տեղի ունենում, դու անգամ Կապանում չես էլ ապրել նորմալ»,-ասաց զրուցակիցը:
Նրա հաղորդմամբ՝ ահազանգեր են եղել, որ մարդկանց են ստիպում են գնալ և ինչ-որ մեկին ընտրել.
«Նախընտրական շրջանում մարդկանց են աշխատանքից ազատել, ասել են՝ կամ ցուցակից պետք է դուրս գաս, կամ աշխատանքից ազատվես: Դեպք է եղել, երբ թեկնածուի մայրիկի նկատմամբ են քրեական գործ հարուցել, սպառնալիքներ են եղել, վարկաբեկումներ, ամեն ստոր և կեղտոտ բան մեր նկատմամբ արել են, որի հանգուցալուծումն էլ վարչական ռեսուրսի կիրառումն է եղել»,-ասաց նա:
Շահեն Հարությունյանը նաև փաստեց, որ Սյունիքում ստեղծված անվտանգային խնդիրները՝ հատկապես Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանցիների ներկայությունը, մեծապես ազդել են բնակիչների տրամադրվածության վրա.
«ՔՊ-ն հունիսի 20-ի ընտրություններում հաջողություն ունեցավ, ցավոք սրտի՝ նաև այստեղ, բայց հիմա մարդիկ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում: Այդ ընտրություններից հետո մենք բախվեցինք նոր խնդիրների Կապան-Գորիս ճանապարհին, Ճակատեն, Սրաշեն և մի քանի գյուղերի ճակատագիր ևս անորոշ է, որոշակի զարգացումներ սպասվում են այդ ճանապարհների մասով, բայց չեմ ցանկանա հիմա բարձրաձայնել: Ժողովուրդը գիտակցում է՝ ինչ է կատարվում, և ես վստահ եմ՝ կապանցին ճիշտ ընտրություն է կատարելու՝ հաշվի առնելով նաև այս օրերին տեղի ունեցող գործընթացները Սյունեցու համար առաջանայինը հիմա անվտանգության խնդիրն է՝ դեմ դիմաց ադրբեջանական զորքեր են կանգնած՝ դրոշները դրած, պայթյունավտանգ իրավիճակ է»,-ասաց նա:
Զրուցակիցը նաև վստահություն հայտնեց, որ Կապանցին ճիշտ ընտրություն է կատարելու.
«Ներքին վստահություն ունեմ, որ հաղթելու ենք,կապանցին երբեք չի սխալվում իր ընտրության մեջ»,-ասաց Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են, որտեղ պայքարում են երկու քաղաքական ուժ՝ «Շանթ դաշինք»-ը, որի ցուցակը գլխավորում է գոծող համայնքապետ Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել