ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի թիվ մեկ երաշխավորը մայրուղու աշխատելն է, կորցնելով դա՝ գյուղերը լուրջ խնդիրների առաջ կկանգնեն. Գորիսի փոխքաղաքապետ 11/11/2021 12:32 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը սահմանային և մաքսային հսկողության կետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությունը նորության չէր իրենց համար, իսկ հետևանքների ու խնդիրների մասին բարձրաձայնում են պատերազմն ավարտվելու առաջին օրվանից։ Ադրբեջանական զինծառայողների՝ գլխավոր մայրուղու տարբեր կետերում տեղակայվելուց հետո հստակ էր, որ Գորիս համայնքի երեք գյուղերի ու բնակիչների համար հետագայում լուրջ խնդիրներ են առաջանալու՝ թե տեղաշարժի, թե անվտանգության հետ կապված։
«Մաքսակետերի մասին այսօր հայտնի չդարձավ, այս ամենը վաղուց պարզ էր։ Խնդիրների մասին մենք մեկ տարի է բարձրաձայնում ենք։
Մտավախությունները հիմնականում կապված են համայնքի երեք՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի հետ։ Կորցնելով այս մայրուղին, գյուղերը բավականին լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել։ Մտահոգությունները հիմնականում դրա հետ են կապված»։
Չնայած Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Հայտարարվել է նաև, թե կառուցվում է Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև դեպի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գնացող ճանապարհները։ Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ դա երկար է ճանապարհը ու բացակայում է կարևոր մի փաստ՝ մայրուղու առկայությունը։
«Այլընտրանքային ճանապարհը պատրաստ է Կապանի համար։ Ինչ վերաբերում է երեք գյուղերին, կոնկրետ Որոտանի ճանապարհը դեռ ընթացքի մեջ է։ Կառուցվում է Տաթև համայնքի Խոտ գյուղով դեպի Որոտան ճանապարհը, բայց ինքը բավականին երկար է Գորիսից։ Կտրված վիճակում է ու ամենակարևորը մայրուղու բացակայությունն է, այսինքն, այդ գյուղերի համար թիվ մեկ երաշխավորը այս մայրուղու աշխատելն է, ըստ իս»։
Կոնկրետ խնդիրների մասին Հովսեփյանը չբարձրաձայնեց, նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ անհրաժեշտություն կա հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, պրոցեսները դեռ ընթացքի մեջ։
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը, փոխքաղաքապետը նշեց, որ ինքը դա չի պատկերացնում։
Հարցին՝ թե չի կարծո՞ւմ, որ այս գործառույթները ենթադրում են բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից, Հովսեփյանը նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, խոստացավ անձամբ տեսնել, թե ինչ գործառույթներ ու գործողություններ են իրականացվում ու հույս ունի, որ մոտ օրերս իրավիճակն ամբողջությամբ կպարզաբանվի։
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին կեսգիշերից մի քանի ժամ առաջ հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ 12։00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, ինչի մասին «Փաստինֆո»-ն գրել էր դեռ ամիսներ առաջ՝ տեղեկացնելով, որ մայրուղու աջ և ձախ հատվածներում տեղակայված ադրբեջանցիները շինարարություն են իրականացնում՝ մաքսային կետ ու բենզալցակայան կառուցում, սակայն պաշտոնական մեկնաբանություն այդպես էլ չստացանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել