ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճանապարհի այն հատվածն իրենք այսօր ԽՍՀՄ քարտեզի հիման վրա են տնօրինում, դա ես գիտեմ մամուլից. Ռազմիկ Պետրոսյանը` ադրբեջանական անցակետի մասին 11/11/2021 22:48 | Քաղաքական
Արագածոտնի մարզպետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը պնդում է, թե մամուլում է կարդացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը, ըստ ԽՍՀՄ քարտեզի, ադրբեջանական է, ըստ նրա, ադրբեջանցիներն «իրենց տարածքում սահմանակետ են դրել»:
«Փաստինֆո»-ն Ռազմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները մաքսային, անձնագրային հսկողության կետեր են տեղադրել.
«Այսօրվա կառավարության նիստով իմացա, որ ադրբեջանցիներն իրենց տարածքում սահմանակետ են դրել, արել են այն դեպքից հետո, երբ մենք ասել ենք՝ միջանցջ չի լինելու: Բնական է, իրենք իրենց տարածքում «պոստ» պետք է դնեին, մենք էլ ենք «տամոժնյաներ» դնելու, երբ Նախիջևանից Ադրբեջան ճանապարհից իրենք օգտվեն, մենք էլ ենք դնելու, իրենք փորձել են ատամ ցույց տալ, ոչինչ՝ նորմալ է»,-ասաց ազատամարտիկը:
Երբ հարցրինք՝ այսինքն Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանակա՞ն է համարում, մարզպետը նշեց, թե մամուլում է այդպես կարդացել.
«Իրենց տարածքով անցնող ճանապարհի մասին է խոսքը, ինչքան գիտեմ՝ այդպես է, ես այդ ձև եմ կարդացել:
Մինչև տարածքները հստակեցնեն, ԽՍՀՄ քարտեզով են առաջնորդվում երևի»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Դիտարկմանը, որ դեռևս դելիմիտացիա և դեմարկացիա չի իրականացվել, ի՞նչ հիմքով են ադրբեջանցիները սահմանային կետ դրել մեր տարածքում, Ռազմիկ Պետրոսյանը արձագանքեց.
«Ճանապարհի այն հատվածը, որ այսօր իրենք տնօրինում են, ԽՍՀՄ քարտեզի հիման վրա են տնօրինում են, ինչքանով ես գիտեմ, ես դա գիտեմ՝ մամուլից: Ընդհանուր չեմ տիրապետում իրավիճակին, որովհետև ամեն ինչ մամուլից եմ իմանում»,-ասաց նա:
Երբ պնդեցինք՝ որ մամուլը նման բան չի գրում, այլ իշխանական պատգամավորներն են հայտարարում, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, Ռազմիկ Պետրոսյանն ասաց.
«Չգիտեմ, ես այդ ձև կարդացել եմ մամուլում, որ այնտեղ այսօր տեղակայված են ադրբեջանական ուժեր, որովհետև այդ տարածքը ԽՍՀՄ քարտեզով իրենց տարածքն է:
Այդպիսի տարածքներ շատ կան, Շամշադիում տարածք կար, որ իրենք էին մեր մոտով անցնում, մենք էին իրենց մոտով անցնում խորհրդային տարիներին, բայց շատ դեպքերում դրանք վիճահարույց են, երբ քարտեզագրումներ լինեն ամեն բան կընկնի իր տեղը, բայց մինչև դա երևի ԽՍՀՄ քարտեզով են առաջանորդվում: Ես տեղյակ չեմ՝կարող է նոյեմբերի 9-ի պայմանավորվածության արդյունքն է, բայց ամեն դեպքում եթե այս վիճակն է նշանակում է, ժամանակավոր առաջնորդվում են ԽՍՀՄ քարտեզով, մինչև քարտեզագրում իրականացվի»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը և հավելեց.
«Ոչ միայն Գորիս-Կապան ճանապարհը, մենք շատ տարածքներ ունենք, որ երբ ուժեղանանք, կվերականգնենք նորից, ես դա որպես զինվորական եմ ասում: Դրա համար էլ ես այսօր այստեղ եմ, որ տնտեսությունը հզորացնենք, բանակը ուժեղացնենք, մեր բոլոր խնդիրները կարգավորենք»,-ասաց մարզպետը:
Հարցին՝ թե արդյո՞ք իշխանությունը բանակաշինության ուղղությամբ քալեր անում է,ազատամարտիկը պատասխանեց.
«Իմ ապրելու, աշխատելու նպատակը դրան է ուղղված, եթե համաձայնվել եմ այսօր այս քաղաքականությունը տանել, ուրեմն գիտեմ, որ իրենք էլ են այդ ձև շարժվելու:
Առաջին քայլը պետք է լինի տնտեսության զարգացումը, առանց դրա՝ մենք բանակ հզորացնել չենք կարողանա»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել