ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ինքնաբացարկ չհայտնեց. նա կշարունակի մասնակցել Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը 11/11/2021 19:09 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը կշարունակի մասնակցել դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում ընթացող նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքում դրվել է Վիգեն Քոչարյանի կողմից նախորդ նիստերի ընթացքում բարձրաձայնած հարցերը, որոնք կարող են տպավորություն ստեղծել, որ Քոչարյանն արդեն իսկ ունի ձևավորված կարծիք՝ սույն վարույթի վերաբերյալ, հետևաբար, ունի կանխակալ վերաբերմունք և պետք է հեռացվի վարույթից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու մասին։ Որպես հիմք մատնանշվել է այն հանգամանքը, որ դատավոր Նախշքարյանի դեմ վարույթ է հարուցվել Գևորգ Գյոզալյանի հաղորդման հիման վրա, որը, թեև հանդես էր եկել որպես Փաշինյանների ներկայացուցիչ՝ քաղաքացիական գործի շրջանակներում, նշված դեպքում նա հաղորդում ներկայացնելու լիազորություն չի ունեցել։
Վիգեն Քոչարյանը, հարցեր ուղղելով, նշել էր, որ ներկայացուցչություն իրականացնելիս փաստաբանը կարող է այլ գործողություններ ևս իրականացնել, ինչը, ըստ կողմի, պնդում է։
Նշենք, որ նախորդ նիստին նույն հիմքերով ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին բացարկի միջնորդություն էր ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների կողմից։ Թեև նախորդ նիստին Մելիքյանն առարկել էր՝ նշելով, որ զարմացած է միջնորդությունից, քանի որ Բարձր դատարաններում, այդ թվում՝ ԲԴԽ-ում հաճախ հարցեր են հնչում, որոնք կարող են տպավորություն ստեղծել հաստատված դիրքորոշման վերաբերյալ, ԲԴԽ-ն բավարարել էր միջնորդությունը, ինչը, ըստ Մելիքյանի, ստեղծել է նախադեպ, որ նման հիմքով ԲԴԽ անդամներն ինքնաբացարկ հայտնեն, ինչն էլ պատճառ է դարձել այս դատական նիստի ընթացքում համանման միջնորդություն ներկայացնելու։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ինչից հետո մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ