ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ երաշխիք կա, որ մարդիկ այդ հատվածով անցնելիս չեն անհետանա կամ մեքենան ձորը չի ընկնի. Փորձագետ 11/11/2021 19:58 | Քաղաքական
Երեկվա գործընթացն ապացուցում է, որ ժողովրդի մեջքի հետևում թաքուն գործընթացներ են տեղի ունենում։ Միամտություն կլինի հավատալ, թե իշխանությունները միջանցք չեն տա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Նրա դիտարկմամբ՝ գործող իշխանություններն անընդհատ փորձում են սեփական բարդույթներն ու սխալները ժողովրդի վրա բարդել։
«Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ համաշխարհային մակարդակով լավագույն ստախոսներից է։ Ամեն անգամ ոտքի վրա հորինված պատճառաբանություն է բերում։ Ի՞նչ է նշանակում՝ եթե չտային, դրա գինը միջանցքն էր լինելու։ Միջանցքը չէր կարող դրա գինը լիներ, քանի որ ՀՀ-ն սուվերեն պետություն է։ Չի կարելի անընդհատ ասել, որ եթե սա չհանձնեինք, ինչ-որ բան կլիներ։ Ավելի լավ կլիներ, եթե իշխանությունն իր դիրքերը զիջեր»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետը կարծում է, որ եթե իշխանությունը չի կարողանում ապահովել սուվերեն տարածքների պահպանությունը, չի կարողանում պահպանել քաղաքացիների անվտանգ երթևեկությունը, և փոխարենն անիմաստ հայտարարություններ է անում, ապա նրա առաջին առաքելությունը պետք է լինի իշխանությունը լքելը։
Գառնիկ Դավթյանն արձանագրում է՝ նույն տրամաբանությամբ էլ մի օր հնարավոր է ասեն, թե լայնածավալ պատերազմից խուսափելու համար Վայոց Ձորից են ինչ-որ գյուղեր զիջում։
Անդրադառնալով 1920թ.-ի քարտեզին՝ փորձագետը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե եղել են դեպքեր, որ այդ քարտեզներն ի օգուտ Հայաստանի են փոփոխվել, ինչը փորձագետի պնդմամբ բացարձակ սուտ է։
«Եթե 1920-1990-ականների քարտեզները նայենք, ապա կտեսնենք, որ Հայաստանի սահմանները հատկապես Սյունիքի հատվածում սեղմվել են։ Այսինքն՝ կենդանիներին արածացնելու կամ այլ պատճառաբանությամբ ՀՀ տարածքների հաշվին նրանց տարածք են տվել։ Չի եղել դեպք, որ Ադրբեջանից տարածք տան ՀՀ-ին»,-ասաց փորձագետը՝ նկատելով, որ այսկերպ պարզապես փորձում են մարդկանց մխիթարել՝ ասելով, որ միշտ չէ՝ Հայաստանից են տարածքներ զիջվել։
Ավելին, Գառնիկ Դավթյանը նշում է, որ երբ ԱԽ քարտուղարն ասում է, թե Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմը նույնպես մաքսային անցակետ է տեղադրելու և հնարավոր է գանձի Ադրբեջանի քաղաքացիներին, դա ևս կեղծ պնդում է։
«Ե՞րբ ենք տեսել, որ ադրբեջանցիներն այդ հատվածով երթևեկեն։ Մենք ենք անցնում այդ ճանապարհով, ինչպե՞ս ենք ադրբեջանցիներից մաքսատուրք գանձելու։ Սա հերթական քաղաքական ստախոսությունն է»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Բացի այն, որ ՀՀ քաղաքացին իր երկրի տարածքում՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածով անցնելիս ստիպված կլինի գումար վճարել, չի բացառվում, որ վտանգված կլինի նաև նրանց կյանքը։
«Ի՞նչ երաշխիք կա, որ մարդիկ այդ հատվածով անցնելիս օրինակ չեն անհետանա, մեքենան ձորը չի ընկնի կամ այլ պատահար լինի։ Չմոռանանք, որ նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում քաղաքացու սպանեցին։ Ի վերջո՝ ադրբեջանական կողմից խաղաղությանն ուղղված որևէ քայլ պետք չէ սպասել»,-ասաց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ