ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի՛ մտեք այս խաղերի մեջ, հարգելի՛ ուսուցիչներ.որևէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ձեզ անարգելու.Սոֆյա Հովսեփյան 11/06/2021 17:13 | ԼՐԱՀՈՍ
Կրթության որակը միայն ծրագրի անորակությունից չէ , այլ նաև ցանկացած ծրագրի որակյալ իրացումից: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Ուսուցիչների կամավոր ատեստավորում...
Ի՞նչ կա թաքնված այս քայլի ներքո, որն այդպես էլ շատերը չնկատեցին ։
Վերջին շրջանում ակտիվ քննարկվում էր ուսուցիչների ցածր աշխատավարձը և դրա ամոթալի լինելը և զուգահեռ տարվում կառավարության շռայլությունների հետ։
Բոլորը շատ լավ գիտակցում են, որ կրթության որակը միայն ծրագրի անորակությունից չէ , այլ նաև ցանկացած ծրագրի որակյալ իրացումից է։ Մինչ օրս ուսուցիչների մեծ մասն այն արել են շատ հոգատար և սիրով՝ փորձելով հնարավորության սահմանում կրթել և արժեքներ ստեղծել սերունդների մոտ, սակայն ցանկացած պարագայում միշտ ակնկալել են տարրական հարգանք և վերաբերմունք իրենց նվիրական աշխատանքին։
Հարգանքի բացակայությունը բոլոր ժամանակներում ակնհայտ է եղել, վերաբերմունքը նույնպես, սակայն մարդիկ ակնկալում էին այդ վերաբերմունքի փոփոխություն և ահա՜, եկավ ուսուցչին լռեցնելու մի դավադիր ծրագիր...
Կառավարության յուրաքանչյուր անդամ իրեն իրավունք վերապահեց խոսել կամավոր ատեստավորման մասին ,սակայն որևէ մեկը չհետաքրքրվեց , թե դա ի՞նչ և ինչե՞ս է իրականացվելու։ Կազմեցին թեսթեր, որոնցում հաշվի չառնեվեց բազմաթիվ կարևոր հանգամանքներ։
Եկան ասելու " ցանկանու՞մ եք բարձր աշխատավարձ, ապա քննություն հանձնեք, հայտնվեք մեր թակարդում"։
Ովքե՞ր էին այդ ասողները։ Նրանք այն մարդիկ էին, որոնք այդ որոշման կայացմանը հասել էին նույն ուսուցիչների շնորհիվ ։
Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց ,որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ ։
Սկզբից խոսեցին ցածր ցուցանիշի մասին, իսկ հետո որակեցին ուսուցչին անբան և համարեցին, որ եթե չեն կարող ատեստավորումն անցնել, ապա պետք է դուրս գան դպրոցից։ Կրկին կառավարության նիստի ժամանակ ամեն մեկը հասկանալով և չհասկանալով անարգեց ուսուցչին՝ դարձնելով նիստի ամենաթրենդային հարցը։
Այս օրերին քննարկվում է դատախազների աշխատավարձի բարձրացման հարցը և գլխավոր դատախազի տեղակալի մեկ ամսվա աշխատավարձը ավելին է, քան ուսուցչի մեկ տարվա աշխատավարձը և այն դեպքում, երբ այս դատախազությունը տապալել է ամբողջ գործընթացը։
Դատախազը կամավոր ատեստավորման չի գնում, նրան նվիրում են այդ աշխատավարձը, քրտնաջան չի աշխատում ,այլ քրտնաջան գործեր է սարքում կամ գործեր ձախողում, բայց կրկին իրեն նվիրում են բարձր աշխատավարձ։
Այս գործընթացը համարում եմ հերթական մանիպուլյացիան, որով եկան ասելու.
Լռե՛ք ուսուցիչներ, ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, քանի որ դուք մեր թակարդում կամավոր հայտնվեցիք։
Ի դեպ քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10֊ից ավել ուսանողներ և ակնկալիքն էր, որ կամավոր ատեստավորմամբ կբարձրանա իր աշխատավարձը 30_50000 դրամ ։
Մի՛ մտեք այս խաղերի մեջ հարգելի ուսուցիչներ։ Կազմակերպված հրաժարվե՛ք ատեստավորումից և պահանջեք հարգել և արժանապատիվ կերպով վերաբերվել ձեզ։
Որևէ մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ձեզ անարգելու, հիշե՛ք, որ իրենք ձեր շնորհիվ են այդ աթոռները զբաղեցնում։
Կամ դուք կլինեք միասնական կամ կհալածվեք ինչպես միշտ...»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ