ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը կրկին միջնորդեց՝ կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը և դիմել ՍԴ 11/05/2021 18:59 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու որոշման դեմ բողոքների քննության ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պահանջելով կասեցնել վարույթը և դիմել ՍԴ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու որոշման դեմ բողոքների քննությունը, սակայն մինչ դատարանը կհեռանար խորհրդակցական սենյակ՝ մեղադրող դատախազ Բաղդասարյանը նոր միջնորդությամբ հանդես եկավ, որի հիմքում դրվել է «Հայկական Ժամանակ»-ն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճիռը, համաձայն որի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը դատական ստուգման առարկա երբեք չի դարձել։ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին՝ դիմել ՍԴ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ միմյանց հետ փոխկապակցված 35-րդ հոդվածի, 309.1-րդ հոդվածի, 366 –րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխանության հարցով և կասեցնել սույն քրեական գորով վարույթը՝ մինչև ՍԴ որոշումը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ միջնորդությանը։ Պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց՝ նշելով, որ դատախազության կողմից մատնանշված ՄԻԵԴ վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքարկման եռամսյա ժամկետը դեռևս չի սպառվել։ Բացի այդ Ալումյանը գտնում է, որ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի խախտված իրավունքները որևէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հետ, ինչի հետ փորձ է արվում կապել։
Պաշտպանության կողմի մյուս ներկայացուցիչները միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է նոյեմբերի 18֊ին, ժամը՝ 15։30֊ին։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 18:36 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
- 05/22/2022 14:14 Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. Արցախի ԱԻՊԾ
- 05/22/2022 12:25 Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը