Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Նախագահը չի կարող օրենքի ընդունումը կասեցնել. մարդն այլևս շատ ջանք չի գործադրում, գրում է օրենք, որն ամեն դեպքում ընդունելու են. Նախագահի հարցազրույցը՝ Россия 24-ին 11/05/2021   17:01  |  ԼՐԱՀՈՍ

«Россия 24» հեռուստաընկերության «1/6» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանին, որի շրջանակում ներկայացվել է նաև հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Վիշինսկու հարցազրույցը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հարցազրույցը, որը տեղի է ունեցել Դիլիջանում, թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Россия 24»- Թույլ տվեք սկսել քաղաքականությունից. այս ամռանը Հայաստանում երկարատև քաղաքական ճգնաժամից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դուք, ելույթ ունենալով նոր Ազգային ժողովում, դիմեցիք պատգամավորներին առաջարկով կամ խնդրանքով՝ անցնել բազմաշերտ ճգնաժամի լուծմանն ու փորձել հաղթահարել պառակտումը: Ի՞նչ եք կարծում, դա նրանց հաջողվո՞ւմ է: 

- Ե՛ս չպետք է մեկնաբանեմ՝ նրանց հաջողվու՞մ է, թե՞ ոչ: Կմեկնաբանի Հայաստանի ժողովուրդը, նրանք, ովքեր ընտրել են այս խորհրդարանը: Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ իսկապես կար ճգնաժամային ժամանակահատված: Իհարկե, Ռուսաստանի շնորհիվ հաստատված հրադադարից, պատերազմը կանգնեցնելուց անմիջապես հետո Հայաստանում սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք երկրում անկայունության աղբյուր դարձան:

Ամենակարևորը, որ արդեն գարնանը ես խոսեցի տարբեր քաղաքական ուժերի, նաև վարչապետի հետ: Առաջարկս շատ պարզ էր՝ այս իրադրությունից ելքը նորմալ պետությունում, ինչպիսին ձգտում ենք լինել, ընտրություններն են: Իմ առաջարկն ավելի համակարգային էր, քանի որ կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է փոխել նաև Սահմանադրությունը: Իմ կարծիքով՝ նման Սահմանադրությունը հավասարակշռված չէ, չկան զսպման մեխանիզմներ:

Ես համալիր առաջարկ էի արել, որը մասամբ կատարվեց. անցկացվեցին ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Ընտրությունները տեղի ունեցան: Հստակ կարող եմ ասել, որ փողոցային լարվածությունը կտրուկ նվազեց: Ավելի ճիշտ, այդ լարվածությունը տեղափոխվեց խորհրդարան:

«Россия 24»- Պարոն նախագահ, Դուք ասում էիք, որ բազմաշերտ ճգնաժամի կարգավորման համար Հայաստանին հարկավոր է կառավարման նոր, որակյալ համակարգ: Ի՞նչ է դա նշանակում:

- Ցանկացած երկրում մշտապես կարելի է բարելավել կառավարման համակարգը: Մենք ապրում ենք 21-րդ դարում: 21-րդ դարը թելադրում է նոր հասկացություններ, նոր տեխնոլոգիաներ: Մենք նաև երկիր ենք, որն անցել է այս պատերազմի միջով, փորձում է լինել ժողովրդավարական: Փոխվում է տարածաշրջանային քաղաքականությունը: Այսինքն, ամեն ինչ շատ արագ է փոխվում: Հետևաբար, եթե դու փոքր երկիր ես, ունես հաջողակ լինելու մեկ ուղի՝ պետք է խելացի երկիր լինես:

Օրինակ, այդպիսի երկիր են Սինգապուրը, Կատարը, ԱՄԷ-ն, Իսրայելը, Իռլանդիան: Այսինքն, դրանք երկրներ են, որոնք գիտեն, թե ինչ առավելություններ ունեն ու ինչ թերություններ, խնդիրներ, որն է իրենց ներքին էներգիան: Դրանց թվում կան նաև երկրներ, որոնք ունեն մեծ բնական պաշարներ, սակայն միևնույն է, օրինակ, Ծոցի երկրները մեծ թվով ռեսուրսներ են ծախսում՝ զարգացնելու մարդկային ռեսուրսը: Այսինքն, գումարներ են ծախսում կրթության, գիտության, մշակույթի վրա:

Պատկերացրեք, եթե 30 տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ ԱՄԷ-ն արբանյակ կուղարկի Մարս: Մենք այն ժամանակ միայն կժպտայինք , մինչդեռ հիմա դա իրականություն է: Այսինքն, մեր դեպքում լինել խելացի նշանակում է օգտագործել այն մեծ ռեսուրսը, որն ունենք:

Մենք պետք է լրջորեն հասկանանք ու սկսենք օգտագործել մեր առավելությունը: Այդ առավելության մասին բոլորը գիտեն, այդ մասին անընդհատ խոսում ու քննարկում են: Խոսքը հայկական Սփյուռքի մասին է:

«Россия 24»- Պարոն նախագահ, Հայաստանին շատ հարցերով օգնում է Սփյուռքը: Այդ մարդիկ, ովքեր ակտիվորեն օգնում են իրենց երկրին գումարով, չեն կարող մասնակցություն ունենալ երկրում իշխանության ընտրության հարցում: Հայկական օրենսդրությունն այնպիսին է, որ խորհրդարանական ընտրությունների համար արտերկրում ընտրատեղամասեր նախատեսված չեն: Դա արդա՞ր է:

- Նրանց մասնակցությունն ընտրական գործընթացին, առավել ևս եթե ցանկանում ենք այդ գործընթացը ժողովրդավարական դարձնել, խնդրի երկրորդ մասն է: Մենք փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ռուսաստանում երևի բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Այդ մարդկանց մեծ մասն ունի ՀՀ անձնագիր, նրանցից ոմանք հարկեր են վճարում Հայաստանում: Սակայն սա խնդրի երկրորդ մասն է: Առաջինն այն է, որ մարդիկ ոչ միայն չեն կարող մասնակցել կառավարության կամ այլ մարմինների ընտրություններին, նրանք չեն կարող մասնակցել, չեն կարող իրենց ներդրումն ունենալ երկրի կառավարման գործում:

Հիմա մենք Դիլիջանում ենք, որտեղ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է: Սա արդեն երրորդ գագաթնաժողովն է, հավաքվում են նաև հայեր Հայաստանից, Ռուսաստանից, այլ երկրներից: Ես քննարկում էի ունենում մի հիանալի անձնավորության՝ Նուբար Աֆեյանի հետ: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ստեղծել է ԱՄՆ-ում երկրորդ պատվաստանյութը: Նուբարը չի կարող Հայաստանում լինել գիտության նախարար: ՀՀ Սահմանադրությամբ վերջին 4 տարիների ընթացքում նա պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և այդ ընթացքում բնակվի միայն Հայաստանում: Բայց չէ՞ որ սա մեծ հարստություն է, մարդիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, մեծ ճանապարհ են անցնել, ունեն մեծ փորձառություն: Կամ լորդ Դարզին, ով թիվ մեկ վիրաբույժն է, բժիշկը, քաղաքական գործիչ, ինչո՞ւ նա չի կարող լինել Հայաստանի առողջապահության նախարար: Կարելի է հրավիրել մարդու, ով ամեն բան ավելի լավը կդարձնի, մարդ, ով ունի մեծ կապեր, ով տարբեր երկրներում՝ Ճապոնիայի մինչև ԱՄՆ և Կատար ստեղծել է առողջապահական համակարգեր: Եվ նրանք շատ են: Տիգրան Խուդավերդյանը մեծ ռուսական ընկերության ղեկավարներից մեկն է, որը կոչվում է «Յանդեքս»: Հիանալի, երիտասարդ, տաղանդավոր մարդ է:

Երբ ասում եմ, որ կառավարման որակը պետք է բարձրացնել, նկատի ունեմ նաև դա: Հայաստանն ունի նման մարդկանց ահռելի մեծ ներուժ, սակայն մենք այն չենք օգտագործում: Կառավարումն առանցքն է: Մենք նման ենք Ծոցի երկրներից մեկին, որը նավթային մեծ ռեսուրսներ ունի, սակայն որոշել ենք, որ այդ նավթից չենք օգտվելու:

«Россия 24»- Որքանո՞վ է այսօր հնարավոր Հայաստանում սահմանադրական բարեփոխում իրականացնելը, և ի՞նչ է այն ենթադրում:

- Տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների համար դա տարբեր է: Ինձ համար դա ենթադրում է այն, ինչ տեսնում եմ:

Այս Սահմանադրությունը փոխվել է 2015 թվականին: Այն սկսեց աշխատել որպես նախագահ իմ երդմնակալության պահից: Թվում է՝ ամեն բան նորմալ է, կառավարման նախագահական համակարգից անցում կատարեցինք խորհրդարանականի: Ես նման կարծիք չունեմ, որ նախագահականն ավելի լավն է խորհրդարանականից կամ հակառակը: Ըստ էության, երկուսն էլ լավն են, եթե ամեն բան նորմալ է աշխատում, և կան հավասարակշռված իշխանություն ու վերահսկման տարբեր գործիքներ:

Հայաստանում այն հավասարակշռված չէ: Իշխանության գլխին է կուսակցությունը, որն ունի խորհրդարանական մեծամասնություն, նա է ձևավորում կառավարություն: Կառավարությունը, մեծամասնություն ունենալով խորհրդարանում, շատ տարբեր որոշումներ կարող է ընդունել: Նախագահը չի կարող հավասարակշռել, քանի որ ես չեմ կարող օրենքի վրա վետո դնել: Միակ բանը, որ կարող է նախագահն անել, հստակեցնելն է՝ օրենքը Սահմանադրության հետ խնդիր ունի՞, թե՞ ոչ: Եթե նախագահը կարծում է, որ ունի, ապա ուղարկում է օրենքը ՍԴ, այնտեղ որոշում են կայացնում, ինչից հետո նախագահը ստորագրում է կամ չի ստորագրում: Սակայն պարտադիր չէ, որ օրենքն ունենա խնդիրներ սահմանադրականության հետ: Այն պարզապես կարող է վատ օրենք լինել: Օրինակ, կարող է լինել օրենք կրթության, գիտության կամ առողջապահության ոլորտի մասին: Եթե ունեք նախագահ, որը փորձառու է գիտության ոլորտում, գիտնական է եղել, դասավանդել է տարբեր համալսարաններում, հասկանում է այդ ոլորտից, ինչո՞ւ չպետք է հնարավորություն ունենա այդ օրենքն ուղարկել հետ՝ խորհրդարան, և ասել, որ կան խնդիրներ, պետք է այն նորից քննարկել: Կառավարությունը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում: Նախագահը չի կարող այդ օրենքի ընդունումը կասեցնել: Ստացվում է, որ մարդ այլևս շատ ջանք չի գործադրում, գրում է օրենք, որն ամեն դեպքում ընդունելու են: Իսկ դա վատ է, քանի որ պետք է, որ յուրաքանչյուր օրենք քննարկվի, ծնունդ առնի: Մեզ մոտ այդ օրենքները, օրինակ 9 ամսում ծնվելու փոխարեն, կարող են ի հայտ գալ 1 ամսում: Մեկ ամսում ծնված երեխան լիարժեք երեխա չի կարող լինել:

«Россия 24»- Այս առումով չկա հավասարակշռություն:

- Այո, հավասարակշռություն չկա: Դրա բացակայությունը բացասական գործոն է նախ և առաջ նրանց համար, ովքեր ունեն իշխանություն:

«Россия 24»- Պարոն նախագահ, մենք խոսեցինք կառավարման մասին: Ձեր թույլտվությամբ՝ հիմա խոսենք տնտեսության մասին: Հայաստանն իր հարևանների նման մեծ բնական ռեսուրսներ չունի: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հաշվին երկիրը պետք է կարողանա շարունակել հետագա զարգացումը:

- Խորհրդային Հայաստանը ժամանակին ուներ այդ արդյունաբերական ուժը, որը ստեղծվել էր խորհրդային իշխանության ժամանակ, սակայն, ցավոք, հենց կառավարման պատճառով մենք այդ ամենը կորցրեցինք: Հայաստանում էլեկտրոնիկայի, ավոտարտադրության, քիմիայի, կենսաքիմիայի ոլորտներում կար մեծ արդյունաբերություն, բայց, ցավոք, այդ անցումային ժամանակահատվածում մենք այդքան էլ ճիշտ չկարողացանք այն օգտագործել: Այդ գործարանները, որում Խորհրդային Միությունը մեծ գումարներ էր ներդրել, փակվել են, մինչդեռ պետք էր պահել: Կարծում եմ, որ այդ գործարանները պետք էր պահպանել և կառավարման հանձնել մարդկանց, ովքեր հասկանում են այդ ոլորտներից: Այդ բոլոր ինստիտուտները, գործարանները կապված էին մեծ շուկայի հետ. դրանք Խորհրդային Միության անդամ երկրների շուկաներն էին, որոնց մեծ մասը Ռուսաստանն էր զբաղեցնում: Կորցնելով այդ գործարանները՝ կորցրեցինք նաև հասանելիությունն այդ շուկաներին: Սա պատմություն է: Իսկ այսօր բոլորովին այլ պատկեր է, և առաջ շարժվելու, ճիշտ ուղի ընտրելու համար պետք է նայել դեպի ապագա: Պետք է հասկանալ, թե 10, 20, 30 տարի հետո որտեղ է լինելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև՝ աշխարհը: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե աշխարհն ինչպիսին կլինի 10 տարի հետո: Նաև այդ պատճառով և դա հասկանալու համար ենք այստեղ արդեն երրորդ անգամ կազմակերպում «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Պետք է հասկանալ, թե միջազգային հանրությունը ինչ ուղղությամբ է առաջ շարժվում, ուր են գնում տնտեսությունը, քաղաքականությունը: Դրանից հետո արդեն պետք է հասկանալ, թե այդ պատկերում որտեղ է մեր տեղը:

Ես աշխարհը բնորոշում եմ քվանտային եզրույթով, այսինքն՝ այն դասական չէ: Աշխարհը շատ արագ, սրընթաց է զարգանում և պետք է հստակ ձևակերպել, թե ուր է գնում այն: Դա շատ դժվար է անել, բայց հասկանալ, թե ուր է գնում, հնարավոր է: Վերադառնալով հարցին, թե Հայաստանն ինչպիսի միջոցներ ունի, կարող եմ նշել, որ դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Մեզ համար շատ հեշտ է գտնել որոշակի տեղեկատվություն, գոյություն ունի որոշակի ցանց՝ անձնական կապերի ցանցը: Ցանկացած վայրում՝ Սիլիկոնյան հովտից մինչև Մոսկվայի պետական համալսարան, կան մարդիկ, որոնք իրենց գեներով հայեր են, սիրում են Հայաստանը և ցանկանում են աջակցել: Այսինքն՝ դա բնական ռեսուրս է, որը գոյություն ունի, որը մենք այդքան էլ լավ չենք օգտագործում:

Մենք պետք է կենտրոնանաք նոր տեխնոլոգիաների վրա՝ լինեն դրանք կենսատեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, թե ՏՏ տարբեր ոլորտներ: Մենք պետք է նայենք առաջ, պետք է օգտագործենք մարդկային ռեսուրսը, որպեսզի այս փոքր երկրում արտադրենք բարձր տեխնոլոգիաներ: Հայաստանը ցանկացած բան՝ էլեկտրոնիկայից, արհեստական բանականությունից, կենսատեխնոլոգիաներից մինչև գյուղատնտեսություն, արտադրում է փոքր քանակությամբ, քանի որ փոքր երկիր է և մեծ ռեսուրսներ չունի: Այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է ամենաբարձր մակարդակով լինի, այն կարող է լինել քիչ, բայց ամենալավը: Այդ իսկ պատճառով պետք է նոր կառավարում:

«Россия 24»- Պարոն, նախագահ, ելույթ ունենալով նոր խորհրդարանում՝ Դուք ասել եք, որ Հայաստանը կարող է շատ խորը հարաբերություններ ունենալ աշխարհի տարբեր երկրների հետ, սակայն Ռուսաստանի հետ կապերը առանձնահատուկ են: Ի՞նչ նկատի ունեիք:

- Դա պատմական, իրական համագործակցությունն է: Պատմականը հասկանալի է: Պատմականորեն, վերջին հարյուրամյակների ընթացքում, Հայաստանը բաժանված էր երկու՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև: Տեսեք՝ ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում՝ եղավ 1915 թվականի ցեղասպանությունը: Ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Ռուսական կայսրությունում՝ նայեք հայերին, որոնք այսօր ապրում են Մոսկվայում կամ ՌԴ այլ շրջաններում: Հայերն այնտեղ ապրում են լավ կյանքով:

«Россия 24»- Դա պատմությունն է: Իսկ այսօր ի՞նչ է տալիս Ռուսաստանի հետ գործընկերությունը նրանց, ովքեր ապրում են Հայաստանում:

- Հայ-ռուսական հարաբերություններն այնքան խորն են, որ նույնիսկ անիմաստ է քննարկել: Ես մշտապես նայում եմ դեպի ապագա:

Վերջին պատերազմի ժամանակ ի՞նչ կլիներ, ինչպիսի՞ն կլիներ մեր ապագան, ինչպիսի՞ն կլիներ այս պետության ապագան, եթե չլիներ Ռուսաստանը: Այդ պատերազմը ինչպե՞ս և ե՞րբ կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանը: Ես ցանկանում եմ նայել դեպի ապագա: Ապագայում ես կցանկանայի տեսնել Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլորովին այլ հարաբերություններ: Դրա համար մենք Հայաստանում պետք է փոխենք մեր վերաբերմունքն ինքներս մեր հանդեպ: Դա նշանակում է կառուցել խելացի պետություն, որն ունի շատ մեծ և ուժեղ բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի և դառնալ Ռուսաստանի Դաշնության փոքր, բայց ուժեղ բարեկամը: Կցանկանայի լինել իրապես ուժեղ երկրի նախագահ, որն ունի մեծ, երկարամյա, պատմական բարեկամ, որի հետ կարող է գնալ դեպի ապագա: Այդ ամենի համար կան բոլոր հնարավորությունները, քանի որ եթե հայերը կարողանան նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան ամբողջ աշխարհի երկրներից, մենք շատ հանգիստ կկարողանանք զարգանալ:

Ռուսաստանի Դաշնությունում հայերի ներկայությունը շատ մեծ է բոլոր շրջաններում: Ես հպարտ եմ, որ հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, լավ քաղաքացիներ են: Դա շատ կարևոր է: Այդ մարդկանց պետք է ավելի սերտ կապել Ռուսաստանի հետ, ստեղծել որոշակի ծրագիր: Լավագույն բարեկամությունն այն է, երբ ապրում ես այդ բարեկամությամբ, նոր ծրագրեր ես իրականացնում, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների, տնտեսության, գիտության ոլորտներում, որոնք ուղղված են դեպի ապագա:

Համոզված եմ, որ շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ ավելի հանգամանալից և խորը համագործակցության համար: Այս բոլոր դժվարություններից, ծանր կորուստներից հետո, ես կցանկանայի, որ մենք կառուցենք խելացի երկիր, որը, փոքր լինելով հանդերձ, կլինի խելացի և ուժեղ: Փոքր, բայց ուժեղ երկիր, որը պատմականորեն ունի մեծ բարեկամ՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Россия 24»- Շնորհակալություն, պարոն նախագահ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:02 05/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հայտարարել է, որ ապագայում կցանկանար այլ հարաբերություններ տեսնել Ռուսաստանի հետ
18:17 02/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հանձնառու է դառնալ իսկապես խելացի պետություն՝ նվիրված մեր բնությանը, մոլորակին ու մարդկությանը. Արմեն Սարգսյան
12:05 02/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյի համաժողովի շրջանակներում զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ
14:52 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամների հետ
16:02 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը. Նախագահը կարծում է՝ պետք է փոխել Սահմանադրությունը
15:50 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄեզ հետ պատերազմը Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շարունակություն էր՝ իրագործելով տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնալու ցանկությունը. ՀՀ նախագահ
15:38 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանն ամեն հարցում կարող է օգնել․ Սարգսյանը՝ հայ գերիների վերադարձի մասին
15:31 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵս կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի. ընտրություններից հետո փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց. ՀՀ նախագահ
15:23 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք. Հայաստանը պետք է պատրաստվեր 21-րդ դարի պատերազմի. ՀՀ նախագահը՝ РБК-ին
15:04 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳիտեի, որ քարտեզները պահվում են ՌԴ-ում. Սահմանազատման և սահմանագծման հարցը անհնար է լուծել առանց Ռուսաստանի. Արմեն Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]