Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   19:42 Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել 03/29/2024   19:34 Հայաստանը դեռ երկար ժամանակ կախվածություն կունենա ԵԱՏՄ-ից, հատկապես ՌԴ-ից, Եվրոպան կնախընտրի սեփական արտադրողներին խթանել. Գագիկ Մակարյան 03/29/2024   19:24 Դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին 03/29/2024   19:07 Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի․ shamshyan.com 03/29/2024   18:58 Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա 03/29/2024   18:57 Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին 03/29/2024   18:54 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը 03/29/2024   18:34 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՀՀ քննչական և նոր մեղադրանք են առաջադրել 03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սոսկալի հանցագործություն է կատարվել և կատարվում, որին մասնակից են ՀՀ ՊՆ-ն եւ ԱԳՆ-ն 11/04/2021   21:11  |  Վերլուծություններ

Հիմա, երբ անդրադառնում ենք 44-օրյա պատերազմին և դրանից հետո կապիտուլյացիոն պայմանագրի կնքմանը նախորդած գործընթացներին, երբ դիտարկում ենք մեր ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների և գործիչների բարձրաձայնած սուղ մտքերը, ակնհայտ է դառնում , որ այս երկու մակարդակներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք հանուն մեր պետության և մեր ազգային շահերի չէ, որ գործել են։

Ցանկացած դեպքում, առանց լուրջ վերլուծության, առանց աղբյուրագիտական ուսումնասիրությունների՝ զուտ որպես վերադասից ստացված հրաման ու հանձնարարություն կատարող են եղել մեր սպաներն էլ, դիվանագետներն էլ։ Ընդամենը։

Եվ այն տպավորությունը, թե ԼՂՀ բանակցային պրոցեսի ողջ փաթեթին չի տիրապետել նաև երկրի թիվ մեկ պաշտոնյան և չի էլ ցանկացել տիրապետել, բնավ էլ հիպոթետիկ չէ։ Ինչպես հիպոթետիկ չէ, որ ի սկզբանե մեր իշխանություններին հենց թշնամու կողմից ցույց են տրվել ինչ-որ քարտեզներ, որոնք բոլոր դեպքերում Ադրբեջանի շահն են առաջ տանում։

Այսօր ասուլիսի ժամանակ ԱԳ փոխնախարարի միտքը, թե՝ «այս պահին Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն կա և մեր ջանքերն ուղղված են այդ նպատակին հասնելուն, իսկ մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը, քննարկվում են և քննարկվելու են խաղաղ գործընթացի շրջանակներում»՝ ոչնչի մասին են:

Հարց է ծագում, եթե դեռ նոր պիտի վերսկսվի մի գործընթաց, որին հասնելու համար էլ ջանքեր պիտի գործադրվեն, ուրեմն այդ ի՞նչ գործընթացներ և ի՞նչ իրավունքով կամ ու՞մ թույլտվությամբ էին սկսվել և տեղի ունենում դեռ անցյալ տարվա նոյեմբերից Սոթքում, հետո՝ մայիսից՝ Սյունիքում։

Այդ ո՞նց ստացվեց, որ դեռ անցյալ տարի անդրադառնալով Սոթքի հանքի տարածք ադրբեջանցիների մուտք գործելու մասին լուրերին՝ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը մի կողմից հայտարարում էր, թե՝ «այո, մտել են հանքի տարածք, երեք դիրք են տեղադրել տարածքում, որոնցից մեկը հանքի եզրագծով», մյուս կողմից էլ, թե՝ «նման բան չի եղել» և որ «մեր զորքերը սահմանի պաշտպանությունն իրականացնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով, թե՝ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»։

Մինչդեռ, թե Սոթքում, թե՛ Սյունիքում ադրբեջանցիները քայլ առ քայլ առաջ գալով ուղղակի նվաճեցին մեր ջրային ավազանները , մեր ստրատեգիական բոլոր բարձունքները։ ՈՒ հիմա մեր բոլոր բնակավայրերը նրանց ափի մեջ են։ Այս ամենը ո՞նց, ինչի՞ հիման վրա տեղի ունեցավ։

«Անվտանգային սպառնալիքի դեպքում մեր միջամտությունը կլինի»՝ ասող Տիրան Խաչատրյանը հիշու՞մ է արդյոք իր այս խոսքերը։ Իսկ գիտի՞, թե՞ անվտանգային ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած սահմանային գյուղերում ապրող մեր քաղաքացիները՝ Սյունիքում և Գեղարքունիքում։ Եթե գիտի, հապա ու՞ր մնաց «անվտանգային սպառնալիքի դեպքում» նրա հիշատակած միջամտությունը։ Հիշենք, թե դեռ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հրատապության ի՜նչ ռեժիմով էր երկրի վարչապետ համարվող անձը ադրբեջանցիների կամքին հլու՝ GPS համակարգը «Սուրբ գիրք» դարձրած՝ անձամբ սկսել Հայաստանի մասնատումը։ Իսկ այն բազմակողմանի էր տեղի ունենում՝ Սոթքից Երասխ, Երասխից՝ Սյունիք․․․

Այսօր, երբ հարց տվեցին ԱԳ փոխնախարարին՝ թե՞ Հայաստան-ադրբեջան սահմանագծում-սահմանազատման շուրջ բանակցությունների ժամանակ կողմերն ի՞նչ քարտեզներով են առաջնորդվելու, վերջինս շատ տարօրինակ կերպով ասաց, թե՝ «քանի դեռ չկան այդ բանակցությունները, վաղաժամ է խոսել՝ թե ի՞նչ քարտեզներով և ի՞նչ փաստաթղթերով ենք առաջնորդվելու։ Երբ դրանք լինեն, նոր այդ հարցերին կանդրադառնանք»

Այդ դեպքում, ի՞նչ են անում ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքներում, ի՞նչ հիմքով են նրանք մեր սահմանը խախտելով՝ ներս խուժել և ինչու՞ մեր պաշտպանության ոլորտի պատասխանատուների, մեր ԶՈՒ կողմից համապատասխան հակահարված չեն ստացել և չեն ստանում։ Կա՞ արդյոք աշխարհում երկրորդ մի պետության ՊՆ և ԱԳՆ, որտեղ ձեռքերը ծալած նստում են և սպասում, թե թշնամին ե՞րբ պիտի իր ուզածի չափ առաջ գա, ամրաշինական աշխատանքներ կատարի, դիրքավորվի։ Չկա, Հայաստանն է միայն, որտեղ բարձրաստիճան սպաներն իրենց անգործությամբ և լռությամբ օգնում են, որ ադրբեջանական զինուժը մեր սահմանից կիլոմետրեր ներս տեղակայվի զորքով ու զենքով, որ հետո սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսվի։ Իսկ չե՞ն հասկանում վերը նշված գերատեսչությունների պատասխանատուները, որ այդ ժամանակ արդեն բանը բանից անցած կլինի, իսկ «դելիմիտացիա-դեմարկացիա» աբսուրդի թատրոնն՝ իրականացված։ Այսինքն, ադրբեջան կոչվող պետության շահերին և թշնամու բերած քարտեզներին համահունչ և համապատասխան։ Իսկ, ի՞նչ է, հայ դիվանագետներն ու ռազմական ոլորտի պատասխանատուները չգիտե՞ն, ինչ ասել է՝ թուրքական քաղաքականություն, չգիտե՞ն, որ թուրքին միայն մի ոտնաչափ տեղ թողնես առաջ գա, մնացածին՝ ինքը կհասնի։ Ի վերջո՝ ներկա իշխանության պատասխանատուները չգիտե՞ն, որ էլի քարտեզներ կան, որոնք գծված են նույն՝ ԽՍՀՄ-ի օրոք։ Սակայն դրանք պահվում են, մեջտեղ չեն բերվում։ Ամեն աստծո օր այդ մասին ասում է լոնդոնաբնակ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։ Այդ քարտեզների մասին գրքեր է գրել, որոնք տարբեր լեզուներով թարգմանված են և բացահայտում են իսկությունը։ Լավ, ՀՀ ներկա իշխանության մեջ գեթ մեկ պաշտոնյա չկա՞, որ Հայաստանի շահը կարևորի, այլ ոչ թե՝ հակահայ հրամաններ կատարի, որոնք թուրքադրբեջանական տանդեմի շահն են սպասարկում։

Եթե չկա, ուրեմն, ստացվում է, որ ոչ միայն կապիտուլյացիոն փաստաթուղթն ստորագրած անձը, այլև ՀՀ ՊՆ-ն և ՀՀ ԱԳՆ-ն ամբողջովին մասնակից են և իրականացնողը Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ կատարվող սոսկալի հանցագործության։

Քանզի երբ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը Հայաստանի գյուղերը թուրքական անուններով է կոչում և JPS համակարգով ի շահ ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը մաս-մաս անում և դրանից հետո ՝ Ալիևի վկայակոչած քարտեզների մասին հիշատակում, իսկ ՀՀ բարձրաստիճան սպաները լռում են, իսկ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչները «տավտալոգիաներ» են դուրս տալիս, ուրեմն իրենք էլ նույնքան մեղավոր են կատարված հանցագործության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:07 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներին
18:15 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊատրաստում են Փաշինյանի հեռացումը. դրսում սցենարներ են մշակում. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)
12:39 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍԼոքդաունների չենք գնալու. Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պատվաստվել
12:23 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍԷդիկ Հակոբյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
12:10 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր արոտավայրերի 70-80 տոկոսը չի օգտագործվում. Նիկոլ Փաշինյան
12:07 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրապետությունում հազարավոր թափուր աշխատատեղեր կան. Փաշինյան
12:00 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո. փաստացի գնում է բնաջնջման քաղաքականություն.ԱԳ փոխնախարար
11:52 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍԼուսավորվում են փողոցներ, որոնք 30-40 տարի լույս չեն ունեցել. Փաշինյան
11:48 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄեզ համար առաջնային է, որ որևիցե կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ.ԱԳ փոխնախարարը՝ «3+3» ձևաչափի մասին
11:46 04/11/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն չտվեց «Հայաստան» խմբակցության նախագծին

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]