ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրապարակել նախապատրաստվող համաձայնագրի բովանդակությունը և ներկայացնել հանրային քննարկման. «Զարթոնք» 11/03/2021 17:24 | ԼՐԱՀՈՍ
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը վերահաստատելով իր դիրքորոշումը պնդում է՝ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, սահմանազատմանն և սահմանագծմանը ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակումն այս փուլում վտանգավոր է և հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին։ «Զարթոնք» կուսակցության հայտարարությունը.
«Դեռևս մեկ տարի առաջ գործող իշխանությունները հայ հասարակության թիկունքում ստորագրեցին կապիտուլյացիոն բնույթի եռակողմ փաստաթուղթ, որն ըստ էության ընդունվել է միանձնյա և գաղտնի: Մինչ պատերազմյան, պատերազմի ընթացքում և այդ փաստաթղթի ստորագրումից հետո իշխանությունների իրականացրած գործողությունների և դրսևորած անգործության հետևանքով վտանգվել է մեր պետականությունը։
2021 թվականի նոյեմբերի 9-ին ընդառաջ տեղեկատվական տիրույթում հայտնվել են մի շարք անհանգստացնող տեղեկություններ, որոնք վերաբերում են նոր ազգակործան փաստաթղթի ստորագրմանը, մասնավորապես՝ ՀՀ պետական սահմանների՝ սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես նաև թշնամի պետությունների հետ հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը։ Վերոնշյալի արդյունքում անհայտ սպառնալիքի տակ են հայտնվում Արցախն ու Սյունիքը:
Գործող իշխանությունները վերոնշյալն իրականացնում են գաղտնիության շղարշի ներքո և սա իրապես մտահոգիչ է։
Սույն թվականի նոյեմբերի 2-ին և նոյեմբերի 3-ին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը՝ «պահպանենք Արցախը», «պահպանենք Սյունիքը» խորագրերով միանձնյա բողոքի ակցիա է իրականացրել՝ կառավարության շենքի դիմաց, պահանջելով հրապարակել սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և այն դնել հանրային քննարկման։
Վահագն Չախալյանին ոստիկանության աշխատակիցները, նրա սահմանադրական իրավունքների սահմանափակմամբ, նոյեմբերի 2-ին երկու անգամ, իսկ նոյեմբերի 3-ին մեկ անգամ ապօրինի բերման են ենթարկել ոստիկանություն՝ խոչընդոտելով վերջինիս բողոքի ակցիային:
Մեկ մարդու կողմից իրականացված քաղաքական ակցիայի նկատմամբ ղեկավարող ուժի նման վարքագիծը միայն խորացնում է մեր մտահոգությունները։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը պահանջում է.
ՀՀ կառավարությունից՝ հրապարակել նախապատրաստվող համաձայնագրի բովանդակությունը և ներկայացնել հանրային քննարկման: ՀՀ ոստիկանապետից՝ անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ապօրինությունները, բռնությունները, ճնշումները, ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի անխափան իրականացումը։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը վերահաստատելով իր դիրքորոշումը պնդում է՝ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, սահմանազատմանն և սահմանագծմանը ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակումն այս փուլում վտանգավոր է և հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին»-ասված է հայտարարության մեջ։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Գործադիր մարմին
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ