ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պիղծ են բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն մեզ ներկայացնել քոչարյանական կամ «չգիտեմինչական», կասեն՝ թե մենք ինչ-որ մեկի պրոյեկտն ենք. Շահեն Հարությունյան 10/30/2021 15:53 | ԼՐԱՀՈՍ

Կապանում նոյեմբերի 14-ին կայանալիք համայնքապետի ընտրություններին ընդառաջ «Շանթ» դաշինքի ավագանու թեկնածուներին սպառնում են աշխատանքից ազատել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը վստահեցրեց, որ թեև սպառնալիքները և ճնշումները իշխանության կողմից շատ են, բայց իրենց թիմը վճռական է.
«Մեզ վրա այդ ճնշումներով չեն կարող ազդել, մեր քարոզարշավը բնականոն շարունակվում է»,-ասաց Շահեն Հարությունյանը:
«Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորում է Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, որի մրցակիցը ՔՊ թեկնածու Դավիթ Դանիելյանն է:
Շահեն Հարությունյանը վստահ է, որ կապանցիներն ընտրություններով ճիշտ գնահատական կտան այս տարիների ընթացքում Գևորգ Փարսյանի կատարած աշխատանքին.
«Գևորգ Փարսյանը հաղթանակ տարավ 2018թ-ին՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին, կհիշեք, այն ժամանակ շատ բարձր վարկանիշ ունեին Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն Գևորգ Փարսյանը, որպես անհատ գործիչ, հաղթեց նրանց: Նա երեք տարի աշխատեց. վայրիվերումներով երեք տարի էր, կորոնավիրուս, պատերազմ, ինչքան բնական և անբնական արհավիրք կար, այդ երեք տարիների մեջ ամփոփվեց, բայց փաստն այն է, որ քաղաքում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել և Կապանի ժողովուրդը շատ գոհ է Գևորգ Փարսյանի աշխատանքից: Այս ընտրություններով նրանք հնարավորություն կունենան իրենց դրական վերաբերմունքը ևս մեկ անգամ հաստատել՝ ընտրելով պրն Փարսյանին»,-ասաց Շահեն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանին, ապա Շահեն Հարությունյանի դիտարկմամբ, նա Կապանում նախեառաջ ճանաչելի դառնալու խնդիր ունի.
«Ընդհանրապես համեմատական տանել Գևորգ Փարսյանի և ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի միջև աբսուրդ է, ինչպես պրն. Փարսյանն էր նշել, Դավիթ Դանիելյանը նախ ճանաչելի դառնալու խնդիրը պետք է լուծի, ճանաչելի դառնա Կապանի բնակչության համար, այնուհետև քաղաքական պայքարի մեջ մտնի»:
Շահեն Հարությունյանի արձանագրմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» գնում է ոչ իրավական ուղիով, անգամ Ազգային ժողովի ամբիոնն օգտագործում է քարոզարշավի համար: Այս առիթով «Շանթ» դաշինքը նամակ է ուղարկել ԿԸՀ՝ արձանագրելով բոլոր խախտումները.
«ԿԸՀ-ից պատասխանել են, որ դա նորմալ է, որևէ խնդիր չկա, բայց ակնհայտ է, որ անհավասար պայմաններ են ստեղծվում: Եթե իրենք ԱԺ ամբիոնն օգտագործեն քարոզչության համար, թող նմանատիպ հնարավորություն նաև մեզ տան, որովհետև թե՛ Երևանից, թե՛ Կապանից ընտրված պատգամավորները վեր են կենում և կոչ անում ընտրել ՔՊ թեկնածուին: Ընդհանրապես իրենց ի՞նչ, թե Կապանում ո՞վ կընտրվի, կապանցիները պետք է որոշեն, թե ո՞վ պետք է լինի իրենց համայնքապետը»,-ասաց նա:
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ «ընտրելով Փարսյանին՝ ընտրում եք Քոչարյանին»:
Շահեն Հարությունյանի արձանագրմամբ՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ընդհանուր դիրքորոշումն է ու կոչ արեց «Քաղաքացիական պայմանագրին»՝ սաստել նմանօրինակ դեպքերը.
«Բոլոր այն մարդիկ, ովքեր մեր ուժը կկապեն մեկ այլ քաղաքական ուժի հետ, կլինի ՝ Քոչարյան կամ «չգիտեմինչական», կասեն՝ թե մենք ինչ-որ մեկի պրոյեկտն ենք, ինչ-որ մեկի հետ ենք համագործակցում, այդ մարդիկ պիղծ են: Եթե Նմանօրինակ դեպքերը շարունակվեն, մենք էլ կարող ենք ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ, ենթադրենք, Ալիևի կուսակցության շահառուն է Հայաստանում, որովհետև նրանք մեծ հաշվով ամբողջովին սպասարկում են Ալիևի քաղաքական նպատակները:
Հարցի՞ն՝ հաշվի առնելով Գորիսի նախադեպը, երբ ընտրություններն անցան աննախադեպ ճնշման մթնոլորտում, մեծաթիվ ոստիկանական ուժերի վերահսկողությամբ, հնարավո՞ր է նույն պատկերը լինի նաև Կապանում, Շահեն Հարությունյանը չբացառեց.
«ՔՊ-ն ամեն ինչ կանի, կգնա ամեն ստոր քայլի, ինչպես միշտ է անում, բայց մենք այդ մասին չենք էլ մտածում, ինչ ուզում են, թող անեն, ուզում են ոստիկանական զորք բերեն,ուզում են հատուկջոկատայիններ, մեկ է դա չի ազդելու մեր թիմի դիրքորոշման և կապանցիների վրա: Կապանցին լավ գիտի՝ ով է Գևորգ Փարսյանը և ճիշտ ընտրությունն իր կկատարի»,-ասաց Շահեն Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը