ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացին ահազանգում է. Հողամասում գտնվող էլեկտրասյուները քամուց կողաշրջվել են. ՀԷՑ-ը քաղաքացուն ասել է, թե նա սեփական միջոցներով պետք է էլեկտրասյուները տեղափոխի անվտանգ տարածք 10/30/2021 15:05 | ԼՐԱՀՈՍ
Արտաշատի Մխչյան գյուղի բնակիչ Գևորգ Վարդանյանի հողամասում գտնվող երկու էլեկտրասյուներն ամիսներ առաջ ուժեղ քամու պատճառով կողաշրջվել են և այժմ վտանգ են ներկայացնում իրենցից։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ, սակայն պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում՝ խնդիրը կարգավորելու համար։
«Փաստինֆո»-ին Գևորգ Վարդանյանն ասաց, որ իրենց փողոցի 7-8 տների հոսանք սպասարկող էլեկտրասյուները տեղադրված են հենց իրենց հողամասում, իսկ կողաշրջվելուց հետո դրանց առկայությունն ավելի վտանգավոր է դարձել տան բնակիչների համար։
«Էլեկտրասյուներն իմ սեփական բնակելի տարածքում են տեղադրված, ինչն իմ իմանալով չի թույլատրվում։ Տարիներ առաջ, երբ հողամասը գնել եմ, դրանք արդեն եղել են, պարզապես նոր ենք սկսել բնակվել այստեղ և դրանց առկայությունն իմ հողամասում արդեն վտանգավոր է»,-նշեց Գևորգ Վարդանյանը։
Ամիսներ առաջ, երբ էլեկտրասյուները քամու պատճառով կողաշրջվել են, Գևորգն անմիջապես դիմել է ՀԷՑ՝ էլեկտրասյուներն իր տարածքից հանելու և այլ վայր տեղափոխելու համար, սակայն նրան պատասխանել են, որ սեփական միջոցներով պետք է հանի էլեկտրասյուները, իսկ իրենք կարող են ապահովել անվտանգային գործընթացը միայն։
«Նախ իմ դիմելուց 2 օր հետո Արտաշատի էլեկտրոցանցից եկան, նայեցին, հաշվարկներ արեցին ու գնացին։ Մեկ ամիս սպասեցի ու նորից դիմեցի։ Այս անգամ էլ պատճառաբանեցին, թե տեխնիկա չունեն։ Հետո գնացի պետի մոտ, նա էլ ասաց, որ սեփական միջոցներով պետք է հանեմ, բայց գիտեմ՝ դա նրանց պարտականությունն է»,-նշեց քաղաքացին։
Էլեկտրասյուները վտանգավոր տեղում են՝ ջերմոցների վրա։ Կողաշրջվելուց հետո էլ ջերմոցի աշխատանքները չեն կարողանում իրականացնել, քանի որ վախենում են՝ ամեն վայրկյան հնարավոր է էլեկտրասյունը ջերմոցի վրա ընկնի։
«Վախենում ենք ջերմոց մտնենք՝ մշակենք։ Եթե թեթև քամի է լինում, էլեկտրասյունն ինքն իրեն շարժվում է»,-նշեց Գևորգ Վարդանյանը՝ հավելելով, որ 4 ամիս է անցել, ինչ դիմել է համապատասխան կառույցին, սակայն որևէ արձագանք չկա։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀԷՑ-ի հետ՝ նրանց տրամադրելով նաև հողամասի լուսանկարները։ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը հաստատեց, որ քաղաքացին էլեկտրասյուները սեփական միջոցներով պետք է տեղափոխի, քանի որ նրանք տարածքը վերցրել են և այդ էլեկտրասյուները մնացել են այնտեղ։
Դիտարկմանը, որ քաղաքացին հողատարածքը գնել է և էլեկտրասյուներն արդեն այնտեղ են տեղաադրված եղել, Նատալյա Սարջանյանն ասաց.
«Կապ չունի։ Նախկին սեփականատերը եկել է ու այնպես արել, որ էլեկտրասյունը մնացել է իր տարածքում։ Նման դեպքերը շատ են և այդ պարագայում երբ դիմում են մեզ, ասում են՝ իրենց ուժերով կարող են տեղափոխել»,-նշեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակը։
Վերջինս, սակայն, հավելեց, որ մասնագետները կուսումնասիրեն դեպքը և կփորձեն խնդրին որևէ լուծում տալ.
«Հիմա պատրաստ չեմ ասել, թե ինչ լուծում կտան, բայց հակված են ինչ-որ կերպ հարցը կարգավորելու, որ այդպես չմնա»,-հավելեց Նատալյա Սարջանյանը։
«Փաստինֆո»-ն հետևողական է լինելու խնդրի հետագա լուծմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ