ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն լծվել է Սյունիքում տնտեսվարողների նկատմամբ ճնշումների գործին. Քննիչի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 10/29/2021 23:40 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքում տնտեսվարողների նկատմամբ ճնշումները նոր թափ են հավաքում, այս անգամ թիրախում է հայտնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցող «Աժդանակ» ՍՊԸ-ն, որն ունի մի քանի հարյուր աշխատող։ Այս անգամ որպես պատրվակ օգտագործվում է ամիսներ առաջ տեղի ունեցող միջադեպը։
Բանն այն է, որ շուրջ երկու ամիս առաջ ԶՄՊԿ բաց հանքավայրում «Աժդանակ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող բեռնատար ինքնաթափի վերանորոգման աշխատանքները ավարտելուց հետո, «Միգ տեխսպասարկում» ՍՊԸ-ի աշխատակից ավտոփականագործ Գևորգ Քյարամյանի ձեռքը մնացել է բեռնատարի թափքի տակ, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննիչի բանավոր պահանջով զննություն և փորձաքննություն կատարելու համար բեռնատար ինքնաթափ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի վերաբերյալ քննիչի կողմից որևէ դատավարական որոշում կամ համապատասխան արձանագրություն չի կազմվել և չի հանձնվել գույքի սեփականատիրոջը:
Վարույթն իրականացնող մարմինը դրանով չի սահմանափակվել. Հիմա էլ պահանջում է, որ բոլոր մեքենաները տեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք՝ առանց պարզաբանելու, թե ինչ կապ ունեն 27 այլ մեքենաները տեղի ունեցած նշված դժբախտ դեպքի հետ։ Ի դեպ, տուժած քաղաքացին, բարեբախտաբար, արդեն կազդուրվել է։
«Քննիչը շարունակաբար օգտվելով թողտվությունից, ամեն գնով «Աժդանակ» ընկերության առևտրատնտեսական գործունեությունը խոչնդոտելու դիտավորությամբ դուրս գալով քրեական գործի քննության առարկայից ու ծավալից, բացարձակ առանց որևէ իրավական և փաստական հիմնավորումների վերստին` 2021 թվականի հոկտեմբերի 29-ին հանձնարարել են ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցներին Ընկերության սեփականությունը հանդիսացող XCMG մակնիշի բոլոր (թվով 27 հատ` 25-60 տոննա բեռնատարողությամբ) բեռնատար ինքնաթափ ավտոմեքենաները տեղափոխել ոստիկանության բաժնի հատուկ պահպանվող տարածք»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ միայն, 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում երկու բեռնատար ինքնաթափ մեքենաները չշահագործելու հետևանքով «Աժդանակ» ընկերությանը փաստացի հասցվել է 77.990.625 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ ՀՀ պետբյուջեին ԱԱՀ-ի հարկի գծով` 15.598.125 ՀՀ դրամի վնաս:
Փաստաբանի արձանագրմամբ՝ քննիչի գործողությունները ոչ միայն նախատեսված չեն քրեադատավարական օրենսդրությամբ, այլ նաև դուրս են իր դատավարական լիազորություններից եւ պահանջում են քրեական գործ հարուցել իր լիազորություններն ակնհայտորեն չարաշահող քննիչի նկատմամբ։
Ի դեպ, ՔԿ-ի գործողությունների հետեւանքով, այսօր արդեն խաթարվել է սահմանամերձ մարզում մի քանի հարյուր աշխատատեղ ապահովող ընկերության աշխատանքը, որի արդյունքում այսօր աշխատակիցներն արդեն դիմել էին բողոքի ակցիաների։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ