Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք. Հայաստանը պետք է պատրաստվեր 21-րդ դարի պատերազմի. ՀՀ նախագահը՝ РБК-ին 10/28/2021   15:23  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրենին։ Իլյա Դորոնովը նշել է, որ հանդիպում են մի ժամանակահատվածում, որն, ըստ էության, համընկնում է պատերազմի ավարտի օրվա տարելիցի հետ, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Հեռուստաալիքի տնօրենը հետարքրվել է, թե մեկ տարվա ընթացքում Հայաստանն ինչպիսի՞ դասեր է քաղել կատարվածից։

Նախագահը հայտնել է, որ դժվար է ասել, թե ինչպիսի դասեր է քաղել, քանի որ դրա համար ժամանակ է պետք, նույնիսկ մեկ տարին քիչ է:

«Ցանկացած պատերազմ ողբերգություն է բերում, սակայն այն կրկնակի ողբերգություն էր, որովհետև ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակն էր տարածվում: Նման մեծ, համաշխարհային ողբերգությունների ժամանակ, մենք՝ որպես մարդկային արարածներ, որոնք ապրում են այս մոլորակի վրա, պետք է ավելի շատ համագործակցենք, խոսենք միմյանց հետ, քան պատերազմենք: Այս ամենը ինձ հիշեցնում է Քիպլինգի գիրքը ջունգլիների մասին, երբ ջունգլիներում հրդեհ է կամ ջրի սակավություն է, նույնիսկ կենդանիներն են հավաքվում աղբյուրի մոտ և չեն կռվում: Այդ ամենն իսկապես շատ ողբերգական էր: Մենք զուգահեռաբար կորցնում էինք հիմնականում երիտասարդ կյանքեր»։

Սարգսյանը նշել է, որ իրական դասերի մասին կարող ենք խոսել միգուցե 10, 20 տարի հետո, երբ իրական պատմությունը գրվի: Մի բան հասկանալի էր, որ այդ պատերազմում Հայաստանը Ադրբեջանից առաջ չէր, հետ էր ռազմատեխնիկական պատրաստվածության իմաստով:

«Երբ ասում եմ՝ հետ ենք, նկատի ունեմ, որ մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք, մեր սեփականը, քանի որ Ադրբեջանը հիմնականում օգտագործել է թուրքական, իսրայելական ԱԹՍ-ները: Հայաստանը պետք է պատրաստվեր այդպիսի պատերազմի, 21-րդ դարի պատերազմի»:

Իլյա Դորոնովը հետարքրվել է, թե ինչու՞ Հայաստանը հայտնվեց հետևում. «Որովհետև բոլորը վստահ էին, որ ցանկացած պահի կարող են հաղթե՞լ՝ վերհիշելով 1990-ական թվականները»։

Նախագահը նշել է, որ դա շատ ավելի ֆունդամենտալ, ծանր հարց է, որովհետև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում այսօր այսպիսի միտում կա՝ մենք ձևացնում ենք:

«Մենք ձևացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում, ձևացնում ենք, թե ժողովրդավարություն ունենք, (Հայաստանի մասին չեմ ասում, այլ՝ ընդհանրապես), ձևացնում ենք, թե ունենք գիտության շատ բարձր մակարդակ․․․ Սակայն ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացրել ենք: Ինքներս մեզ վստահեցնում ենք, և դա շատ վտանգավոր է: Այո, առաջին պատերազմում Հայաստանը հաղթող էր: Իսկ պատմականորեն դա ի՞նչ է նշանակում: Անցել է 26 տարի, և այդ 26 տարիների ընթացքում հնարավոր էր և պետք էր ստեղծել իրապես ուժեղ բանակ, ամրապնդել մեր տնտեսությունը, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կարելի էր և պետք էր բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, սակայն, ես միշտ իմ կյանքում, եթե ինչ-որ բանի հասել եմ, նույնիսկ իմ երեխաներին, իմ ուսանողներին ոգեշնչել եմ, որ ավելի հեռուն գնան»։

Նախագահը հայտնել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները հատուկ, առանձին թեմա են:

«Մաթեմատիկական տեսությունը կառուցում ես որոշակի բաների վրա: Առաջին հերթին այն կառուցվում է աքսիոմաների վրա: Եթե նման մաթեմատիկական համատեքստում դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա դա աքսիոմա է: Այդ հարաբերությունները եղել են մի քանի հարյուրամյակներ և ապացուցման կարիք չունեն: Հայերն ապրել են Ռուսական կայսրությունում, հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում: Ի՞նչ է մնացել այն հայերից, որոնք ապրել են Ռուսական կայսրությունում՝ անկախ Հայաստանի Հանրապետություն և հայեր, որոնք շատ ապահով ապրում են Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Այդ պատճառով՝ հայ-ռուսական հարաբերությունները աքսիոմա են: Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները տեսություններ են, որոնք ապացուցվում են: Այդ տեսությունների ապացուցումը կապված է ժամանակի հետ, այդ հարաբերությունները բարձրանում կամ իջնում են, և ամեն անգամ դա պետք է ապացուցել»։

Ըստ Արմեն Սարգսյանի, մենք իսկապես կարող ենք ուրախ լինել նրանով, ինչ ունենք: Վերջինս հավելել է, որ այդքանով ուրախ չէ և կարծում է՝ իրական, ամենօրյա, տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է»։

Նախագահը հայտնել է նաև, որ աշխարհը շատ արագ է դարձել, ամեն բան շատ արագ է փոխվում: Շատերի համար այն դարձել է անկանխատեսելի:

«Աշխարհը դարձել է անհասկանալի, շատ միջազգային կազմակերպություններ, օրենքներ, որոնք աշխատում էին նախկինում, այսօր չեն աշխատում: Շատերի համար աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև մեծացել է վտանգի զգացումը: Աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև շատ արագ փոփոխվող»։

Ըստ Սարգսյանի՝ հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, որը ինքը անվանում է ոչ թե 4-րդ կամ 5-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ R-evolution, այսինքն՝ արագ էվոլյուցիա: Այսինքն, ամեն օր տեղի է ունենում էվոլյուցիա:

Իլյա Դորոնովը հիշեցրել է՝ Ռոմանո Պրոդիի հետ ՀՀ նախագահի բանավեճը ու հետարքրվեց, թե չի կարծո՞ւմ, որ Հայաստանը մոտենում է, ինչպես անգլերենով են ասում, fail state՝ ձախողված, չկայացած պետության կարգավիճակի: Ռոմանո Պրոդին խոսում էր հենց դրա մասին, որ փոքր երկրները, պետությունները առաջիկայում պետք է որոշեն, թե ում հետ են և այլ պետությունների մաս կազմեն:

«Ես բանավիճում էի, որը բարեկամական բանավեճ էր: Ես նրա հետ բոլորովին համաձայն չեմ և համաձայն չեմ նաև Ձեր ձևակերպման հետ: Ճիշտ հակառակն է: Այն, ինչ կատարվեց պատերազմից հետո… Դուք առաջինը չեք, որ ասում եք, թե Հայաստանը ձախողված երկիր է, անկառավարելի է: Դա հասկանալի էր, քանի որ առաջին օրերն էին, անհասկանալի էր, շփոթություն կար, ամեն ինչ հասավ նրան, որ Գլխավոր շտաբը սկսեց ինչ-որ մտքեր հրապարակել, ես իմ նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ մտա այդ կառույց, (ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և, անշուշտ, ես չեմ ղեկավարում բանակը, սակայն ես ստիպված էի այնտեղ գնալ) և լուրջ խոսակցություն ունեցա գեներալների հետ, չեմ կարող, իհարկե, մանրամասներ ներկայացնել այդ հանդիպումից:

Այսինքն, պետք էր հաղթահարել նման ճգնաժամերը:

Սակայն, մյուս կողմից, ես առաջին օրից հայտարարել եմ, որ այդ դժվար պահի հանգուցալուծման որոշումը պետք է գտնել ընտրությունների միջոցով»։

ՀՀ նախագահը նշել է, որ իր առաջարկը շատ պարզ էր՝ առաջին հերթին պետք էր ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն, որն այս կամ այն ուժին չաջակցեր, իսկ երկրորդը՝ պետք է աշխատեինք Սահմանադրության փոփոխության ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:04 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳիտեի, որ քարտեզները պահվում են ՌԴ-ում. Սահմանազատման և սահմանագծման հարցը անհնար է լուծել առանց Ռուսաստանի. Արմեն Սարգսյան
16:26 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի
18:03 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍՓոքր պետությունները նույնպես թռիչք են կատարում և զարգանում խելացի կերպով. Նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Իտալիայի նախկին վարչապետ, ԵՀ նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի հետ
17:39 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա․ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի» շրջանակում քննարկում է անցկացրել Նուբար Աֆեյանի հետ
12:04 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍԴիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
18:52 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին
16:08 13/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ
23:23 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժել է ՀՀ նախագահի՝ դատական օրենսգրքի փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ դիմումը
10:49 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահի հետ
11:17 09/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն մեդալով

Արխիվ

[]