Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ

Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները»․ Թևանյան 10/27/2021   23:30  |  Մեկնաբանություն

Կարելի՞ է արդյոք խլել մարդու կյանքը՝ հանուն այլ կյանքերի փրկության։ Ո՞վ է որոշել, որ ուրիշի կյանքը խլելով՝ փրկում ես շատերին։ Իսկ ովքե՞ր են դատավորները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Ճի՞շտ էր արդյոք Ռասկոլնիկովը, ով կացնահարելով ու սպանելով՝ ուզում էր փրկել աշխարհը, բայց իրականում ձգտում էր ինքնահաստատվել ու հաղթահարել սեփական կոմպլեքսները։

Երբ Գոգոլի փոքր մարդը ձգտում է Նիցշեի գերմարդը դառնալ, նա էպատաժային քայլի է դիմում՝ իր վարքագիծն արդարացնելով վեհ գաղափարներով։ Էպատաժային քայլի բուն շարժառիթը, սակայն, պետք է փնտրել Ֆրեյդի նկարագրած «Ես»–հայեցակարգերի արանքում։

Դոստոևսկին «Ոճիր և պատիժ»-ում տվեց հարցի իր լուծումը՝ մեծ հավակնություններով փոքր մարդուն ուղարկելով ուղղիչ աշխատանքային գաղութ, քանզի ոճրին պետք է անպայման հետևի պատիժը։

Թեման Դոստոևսկու մոտ ամբողջականորեն փաթեթավորվեց և փիլիսոփայական ձևակերպում ստացավ «Կարամազով եղբայրները» գլուխգործոց վեպում։

«Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրված է»,–ասում էր Կարամազով եղբայրներից Իվանը։ Սա Սարտրի ու Կամյուի էքզիստենցիալիզմի հիմնակետն է։

Եթե կյանքի իրավունքը զրո է, ուրեմն մենք Հոբսի քննադատած քաղաքական ջունգլիներում ենք ապրում, որտեղ մարդը մարդուն գայլ է։

Եթե Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, ուրեմն սպանությունը լեգիտիմ է դառնում։ Բայց չէ՞ որ դա ջունգլիների օրենքն է։ Ուրեմն պետք է որոշում կայացնել՝ մենք ապրելու ենք հասարակակա՞ն, թե՞ ջունգլիների օրենքներով։

Ոչ մեկին տրված չէ որոշելու, թե ով է մեղավոր և ում է պետք փրկել, եթե այդ փրկությունն այլոց կյանքի գնով է լինելու։ Միայն պետությունը կարող է ներել կամ պատժել հանցագործին, այն էլ՝ մարդու բնական իրավունքները որպես գերակա արժեք ընդունելով։

Սպանել կարելի է Հայաստանի ու Արցախի վրա հարձակված թշնամուն։ Սա՛ լեգիտիմ սպանություն է․ երբ քո վրա հարձակվում են, դու իրավունք ունես պաշտպանվել ցանկացած եղանակով։

Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա բռնության կիրառման լեգիտիմ իրավունքը պետությանն է։ Եթե իշխանությունը կորցնում է հանրային վստահությունը և բռնություն կիրառելու լեգիտիմությունը կամ կամքը, ապա այդպիսով սկիզբ է դնում տձև բռնության։ Իսկ այդ տձև բռնությունը խարխլում է պետականության հիմքերը։

Մեր օրերի Ռասկոլնիկովը՝ Նաիրի Հունանյանը 1999թ․ հոկտեմբերի 27–ին գտավ, որ կա վերին կամք, որը բարձր է օրենքից և մարդկային բանականությունից, ինքն այդ վերին կամքի մարմնավորումն է, և հետևաբար՝ կարելի է անգամ այլոց կյանքերը զոհաբերել՝ հանուն այդ վերին կամքի։ Սրա մեջ կա և՛ ֆանատիկոսություն, և՛ դավադրություն։

Ֆանատիկոսները համոզված են, որ առաքելություն ունեն և իրենք ճիշտ են, իսկ դավադիրները գիտեն, թե ինչի և ում համար են արել։ «Ում համարի» մեջ, ի դեպ, Հայաստանն ու ՀՀ քաղաքացին չեն մտնում, քանզի դավադրությունները միշտ թշնամական երկրների շահերի հետ են համընկնում։

«Հոկտեմբերի 27»–ը հանրային ու քաղաքական օրգանիզմի հիվանդության դրսևորում էր։ «Հոկտեմբերի 27»–ը ձեռնտու էր միայն մեր երկրի թշնամիներին։

Նաիրին քաղաքական շեղված լիդերներին ներհատուկ հիվանդություններ ունի։ Նա էպատաժային է, պոպուլիստ, պարզունակ, հեղափոխական և ճանաչելի դառնալու մոլուցքով տառապող։ Նա ոգեշնչվել է իր նմաններից ու հետո դարձել ոգեշնչման աղբյուր։

Նաիրիները անհատական շփումներում վախկոտ են։ Նրանք առյուծ են կտրում ամբոխի գլխին հայտնվելիս կամ ամբոխին սպասելիս։

Նաիրիների ծրագրերում ամբոխին մեծ դերակատարում է վերապահված։ Եթե ամբոխը կամ ամբոխի ուրվականը չլինի, սրանք կատու են կտրում և ընկնում մյուս ծայրահեղության գիրկը։

Փորձը ցույց է տալիս, որ նաիրիները դրսի ուժերի ձեռքի գործիքն են լինում։ Ինչպես որ բոլշևիկներն օգտագործվեցին Գերմանիայի կողմից Ռուսաստանը ներսից թուլացնելու և ռազմաճակատի արևելյան հատվածը փլուզելու համար, այնպես էլ մեր թշնամիները Նաիրիին օգտագործեցին՝ Հայաստանը թուլացնելու համար։

Ինչպես որ անգլիական կապիտալն էր ֆինանսավորում ֆրանսիական յակոբինյաններին՝ Ֆրանսիան արյան բաղնիք սարքելու, այդ երկիրը ներսից թուլացնելու և տնտեսական մրցակցության մեջ հետ գցելու համար, այնպես էլ Նաիրիին ու նրա նման ծայրահեղականներին օգտագործել և օգտագործում են Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին։

Հիմա մենք Նաիրիի գործը շարունակողներ ունենք։ Նաիրիի «վկաներն» օգտվում են նույն բառապաշարից՝ «թալանեցին», «ծծեցին ժողովրդի արյունը (լավատեսությունը)», ․․․

Նաիրիի ներկայիս «վկաները» նույն ոճի մեջ են՝ փոքր մարդու մեծ կոմպլեքսներով։ Նրանք Նաիրիի պես ատում են Վազգեն Սարգսյանին ու անգամ հետմահու կռիվ տալիս նրա ու նրա գործի դեմ։

Նաիրին սպանեց Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի հերոսին՝ «Հարսանիք լեռներում» կոդի կրողին։ Նրա «վկաները» հանձնեցին Շուշին ու թույլ տվեցին, որ Վազգենի արձանը թուրքերը պղծեն։ Նրա «վկաները» Շուշին հռչակեցին դժբախտ և դժգույն քաղաք ու ադրբեջանապատկան։

Նաիրին հիմա էլ է կրակում Հայաստանի ու Արցախի վրա՝ այլոց շուրթերով հայտարարելով, թե բա վտանգավոր է «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը»։
Նաիրին հիմա էլ է կրակում՝ այլոց շուրթերով քննադատելով դեռևս 90–ականներից շրջանառության մեջ դրված Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով թողնելու գաղափարի ընդդիմախոսներին։

Նաիրի Հունանյանը մեր ներսի աղբն է, որը երբեմն կրակում է, երբեմն էլ՝ «սիրում եմ բոլորիդ» կարգախոսով հարձակվում Հայաստանի ու Արցախի վրա։

Օրակարգային հարցը, հետևաբար, պետք է լինի կանգնեցնել «նոր» Հայաստանի նոր նաիրիներին՝ Հայաստանն ու Արցախը փրկելու համար։

Հայաստանի համար այլընտրանք է պետք»,- գրել է Թևանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:32 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍՇուրջ 10 տարի հոգեմետ դեղորայք օգտագործող Նաիրի Հունանյանը հարցաքննվել է՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով
20:39 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍ«Հոկտեմբերի 27»-ից մաս անջատելը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով. Ջհանգիրյանը՝ դատախազության կոլեգիայի նիստում
20:13 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերի 27-ից դասեր չենք քաղել. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
17:16 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
13:00 27/10/2021  |  ՄեկնաբանությունՄիակ լրագրողը, ում խռովարարները թույլ տվեցին մտնել շենք, ապագա կապիտուլյանտն էր. Էդգար Էլբակյան
12:12 27/10/2021  |  Մեկնաբանություն«Թյուրքական» բացահայտ նկրտումները Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նորից սպառնալիք են դարձել մեր պետության դեմ. Օհանյան
10:16 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը
09:55 27/10/2021  |  ՄամուլԻնչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոխությունից երեք տարի անց. «Ժողովուրդ»
15:02 02/10/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանը վերածվում է Սիրիայի. Թեւանյան
10:00 15/08/2021  |  ՄեկնաբանությունԱլիևը սպառնում է Հայաստանին ու շանտաժ անում Մոսկվային. Թևանյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]