Թեմաներ
Կիրակի 12 / 05 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2021   22:11 Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ՄԻՊ 12/04/2021   22:06 Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն 12/04/2021   22:00 Գերությունից վերադարձած հայ զինծառայողները տեղափոխվել են բժշկական հաստատություններ 12/04/2021   21:54 Զինվորի վիրահատությունը կիսատ են թողել ու նրան որովայնը բաց տեղափոխել Հադրութ՝ վիրահատությունը շարունակելու. Բժշկի հուշերը պատերազմից (տեսանյութ) 12/04/2021   21:43 Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողներից 10-ն արդեն Երեւանում են (տեսանյութ) 12/04/2021   21:34 ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք ենք հայտնել, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել 12/04/2021   21:25 ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ 12/04/2021   21:17 ՀՀ-ն կգնա 92-93 թիվ, երբ հացի համար հերթեր էին գոյացել. Երկրում կարող է առաջանալ մի շարք ապրանքների լուրջ դեֆիցիտ կամ գների զգալի աճ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) 12/04/2021   21:09 ԱՀ Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին․ առկա են գնդակային մահացու վնասվածքներ 12/04/2021   20:31 Հայտնի են Ադրբեջանից վերադարձող գերիների անունները 12/04/2021   20:29 Թուրքիայի Մերսին քաղաքում հազարավոր քաղաքացիներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Էրդողանի հրաժարականը 12/04/2021   20:23 Հայաստանն այլևս որպես ԱՄՆ-ի դաշնակից է հանդես գալու՝ Ռուսաստանի, Չինաստանի դեմ առճակատման ժամանակ. Հայկ Նահապետյան (տեսանյութ) 12/04/2021   20:19 Պարեկը Skoda-ով Տիգրան Մեծի պողոտայի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ Նա տեղում մահացել է 12/04/2021   20:05 Suzuki մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․Վարորդը հասցրել է կնոջն ու 2 երեխաներին դուրս բերել ավտոմեքենայից 12/04/2021   19:55 Պուտինն ու Բայդենը տեսազանգ կանցկացնեն դեկտեմբերի 7-ին 12/04/2021   19:50 «Անավարտ թռիչք»․ հուշակոթող է բացվել` նվիրված հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած օդաչուների հիշատակին 12/04/2021   19:22 Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը դիմել է ԱԱԾ-ին. իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել՝ առանց մարտական տեղանքին ծանոթացնելու, որ ստիպված գերի ընկնեն ու գերիների գործոնի շահարկմամբ ՀՀ-ն տարածքներ զիջի 12/04/2021   19:02 Մուրադովը Բաքվից գերիներ է բերում.ինքնաթիռը մի քանի ժամից վայրէջք կկատարի.Բորիս Ավագյան 12/04/2021   18:56 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ 12/04/2021   18:42 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի 12/04/2021   18:36 Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային ևս 20 «Բայրաքթար» վաճառել 12/04/2021   18:14 Առևանգում և սպանություն՝ ազգային ատելության շարժառիթով․ԱՀ ՔԿ 12/04/2021   17:59 Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը կալանավորվել է 12/04/2021   17:53 Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 12/04/2021   17:49 Սա կատարյալ թալան է.քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ) 12/04/2021   17:45 Անկարան պաշտոնապես ճանաչել է թուրքական հետախուզության մասնակցությունը 44-օրյա պատերազմին 12/04/2021   17:41 Հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում, վայելեք.Արմեն Աշոտյան 12/04/2021   17:36 Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում են քանդված մեքենաների թափքեր 12/04/2021   17:23 Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ Եղանակը Հայաստանում 12/04/2021   17:09 ԱԱԾ-ն արձագանքել է «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկություններին 12/04/2021   16:57 Հայկ Մարությանը պաշտոնական այցով եղել է Սանկտ-Պետերբուգում   12/04/2021   16:24 Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը 12/04/2021   15:58 Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնով անշնորհակալ ու անիրավ արատներն ապրում են այսօր մեզ հետ. Սեյրան Սողոյան 12/04/2021   15:50 Արմեն Գևորգյանի հարցը քննարկելով ոստիկանությունը որոշել է պրակտիկա փոխել 12/04/2021   15:48 Իշխանությունը կարծում է, որ եթե իրադրությունը համեմատության մեջ կայունացել է, ապա կարելի է շարունակել միայն ասֆալտով զբաղվել. Տիգրան Աբրահամյան 12/04/2021   15:36 Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. ԱՀ դատախազություն 12/04/2021   15:16 ԱԳ նախարարը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը 12/04/2021   15:09 Մեզ պետք է ազգային գաղափարախոսություն. Բիչախչյան 12/04/2021   15:05 Երկու տղամարդ ծեծել են օտարերկրացուն, հափշտակել բջջային հեռախոսը և 127.000 դրամ. Նրանք ձերբակալվել են 12/04/2021   15:00 Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական եկեղեցիներին և հալեպահայ համայնքին 12/04/2021   14:57 Ջրականի արծիվներին միացած և անմահացած Արման Զքոյանը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով 12/04/2021   14:43 Հրդեհ Վանաձոր քաղաքում․ բնակարանում հայտնաբերվել է դի 12/04/2021   14:26 Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև ներսում հակահայկական տարրերից ազատվենք. Արթուր Մոսիյան 12/04/2021   14:22 Արցախի ժողովրդի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Առաջնահերթ է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի տարածքների դեօկուպացիան. Բաբայան 12/04/2021   14:16 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը 12/04/2021   14:02 Դավիթ Հարությունյանը և Գևորգ Սաքանյանն ազատ են արձակվել 12/04/2021   13:36 Ասկերանի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին՝ ապահովելու իրենց անվտանգությունը խաղողի այգիներում աշխատանքների ժամանակ 12/04/2021   13:27 Արցախի Ազգային ժողովի փակ նիստում քննարկել են ԱՀ ՊՆ, ոստիկանության, ԱԱԾ և ԱԻՆ ֆինանսավորման հարցերը 12/04/2021   13:08 Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ 12/04/2021   12:50 Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն
12/04/2021   19:22 Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը դիմել է ԱԱԾ-ին. իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել՝ առանց մարտական տեղանքին ծանոթացնելու, որ ստիպված գերի ընկնեն ու գերիների գործոնի շահարկմամբ ՀՀ-ն տարածքներ զիջի 12/04/2021   21:43 Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողներից 10-ն արդեն Երեւանում են (տեսանյութ) 12/03/2021   20:29 ՔՊ-ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի աճեցրած կադրին 12/04/2021   19:02 Մուրադովը Բաքվից գերիներ է բերում.ինքնաթիռը մի քանի ժամից վայրէջք կկատարի.Բորիս Ավագյան 12/03/2021   14:51 Ռուստամ Մուրադովը արձակուրդում է. Գերիների ու անհետ կորածների հարցերով ՌԴ այլ պաշտոնյաներ են բանակցություններ վարում կողմերի հետ 12/04/2021   15:36 Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. ԱՀ դատախազություն 12/04/2021   18:42 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի 12/03/2021   15:23 Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել 12/03/2021   09:47 ՊՆ-ն 44 օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել. «Հրապարակ» 12/03/2021   21:38 ՔՊ-ն ոտք ու ձեռք է ընկել. քպականի երթի համար Աբովյան են տեղափոխել Վայոց ձորի ու Մասիսի բնակիչների (տեսանյութ) 12/03/2021   15:37 Ռոմանոսյան կլանը Կոտայքում գործի է դրել վարչական ռեսուրսը՝ պարտադրելով մասնակցել իշխանական թեկնածուի երթին 12/04/2021   20:31 Հայտնի են Ադրբեջանից վերադարձող գերիների անունները 12/03/2021   18:13 ԱՀ ԱԱԾ-ն հաստատեց. Ադրբեջանցիները բռնություն են գործադրել ու սպանել 65-ամյա ճարտարցուն (տեսանյութ) 12/03/2021   10:17 Իշխանական գիշերային նիստը. հայտնի է՝ ինչ են քննարկել. «Ժողովուրդ» 12/04/2021   22:00 Գերությունից վերադարձած հայ զինծառայողները տեղափոխվել են բժշկական հաստատություններ 12/04/2021   15:58 Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնով անշնորհակալ ու անիրավ արատներն ապրում են այսօր մեզ հետ. Սեյրան Սողոյան 12/04/2021   11:47 Ազգային ժողովը պետք է վավերացնի. «Հրապարակ» 12/03/2021   15:47 Արցախի ԱԱԾ-ն պաշտոնապես չի հաստատում խաղաղ բնակչի սպանությունը. նշում են, որ նա գերեվարվել է 12/04/2021   12:03 Ձերբակալվել է Եղեգնաձորում «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջնորդը 12/04/2021   12:45 Բռնությամբ սպանված 65-ամյա ճարտարցու աճյունը դեռ ադրբեջանական կողմը չի հանձնել. Բանակցություններ են ընթանում՝ նրան հայկական կողմին փոխանցելու համար

ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոն ձեռք է բերել բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը դատարանի կողմից քննարկվելուց ժամեր անց. կողմն անգամ ստացած չի եղել դատարանի որոշումը 10/27/2021   23:13  |  ԼՐԱՀՈՍ

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել՝ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին դատարանի որոշումից անմիջապես հետո՝ ժամեր անց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Միխայիլ Զուրաբովի ղեկավարած «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Իսկ թե արդյո՞ք պատահականություն է, որ դատարանի որոշման մասին կողմը նախապես տեղյակ է եղել, քանի որ գործարքը կնքվել է հենց դատական նիստ օրը՝ հաշվված ժամերի ընթացքում, թե գործ ունենք քաղաքական կոռուպցիայի բացահայտ դրսևորման հետ՝ հարցին ի պատասխան Օրբելյանը զերծ մնաց քաղաքական-իրավական տեսանկյունից մեկնաբանություն տալուց։ Սակայն նրա փոխանցած տեղեկությունները, թե ինչպիսի հրատապությամբ է դատարանը քննել բաժնետոմսերն արգելանքից հանելու միջնորդությունը, ավելի է ամրապնդում դատարանի որոշման վրա կողմնակի ազդեցության հավանականությունը։

Այսպես՝ փաստաբանի փոխանցմամբ, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը դատարան ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով՝ սեպտեմբերի 29-ին, ինչից մի քանի ժամ անց ստացել են հեռախոսագիր, էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ սեպտեմբերի 30-ին դատական նիստի վերաբերյալ, իսկ երբ փորձել են պարզել, թե ինչու է դատական նիստի օր նշանակվել հաջորդ օրը՝ նկատի ունենալով, որ օրենքով 15-օրյա ժամկետ է սահմանված, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ՝ միջնորդությանը ծանոթանալու համար, պատճառաբանություն է բերվել օբյեկտիվ բացակայությունների վերաբերյալ։ Այդուհանդերձ, դատական նիստին ներկայացել են, որը սկսվել է մոտ մեկ ժամ ուշացումով՝ դիմումատուի ուշ ներկայանալու պատճառով։

«Դատական նիստն ավարտվել է ժամը 17.00-ից հետո, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մոտավորապես նշելով, որ պետք է մտքերը հավաքի և այլն։ Դատարանի որոշումը ստացել ենք հաջորդ օրը, բայց դատական նիստը օրը տարածվեց արդեն հաղորդագրությունը, որ բաժնետոմսերի նոր սեփականատերը 15 տոկոսը նվիրաբերել է կառավարությանը»,- ասել է Ա. Օրբելյանը։

Նրա պարզաբանմամբ՝ քաղաքացիական գործերով որոշումներն այժմ չեն հրապարակվում դատական նիստերի դահլիճում, այն տեղի է ունենում «Դատալեքս» համակարգում։

Տվյալ պարագայում, ընդհանրապես որոշումը համակարգում տեղակայվել է հոկտեմբերի 8-ին, իսկ Զուրաբովի ներկայացուցչին որոշումն ուղարկվել է դատական նիստի հաջորդ օրը, սակայն «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, փաստորեն, հենց նույն օրն է իմացել դատարանի որոշման մասին, որ հասցրել են անգամ գործարք կնքել։

«Դատական նիստն ավարտվել է Ժամը 17.10-ի սահմաններում, իսկ ժամը՝ 20.30-21.00-ի սահմաններում տարածվում է հաղորդագրություն, որ 60 տոկոսի սեփականատերը (այսինքն՝ այդ ընթացքում մեկ անձ արդեն պետք է հասցներ դառնալ 60 տոկոսի սեփականատեր) առաջարկել է կառավարությանը նվիրել 15 տոկոս բաժնետոմսերը և կառավարությունն արդեն իսկ համաձայնել է ստանալ »,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ հաջորդ օրվա ամսաթվով առկա է տեղեկանք գործերից մեկով, որով արդեն ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի՝ հանդիսանում է 15 տոկոսի բաժնետեր. «Այստեղ կա կոռուպցիա, թե ոչ, գործընթացն արագ է եղել, թե ոչ՝ չեմ ցանկանում գնահատական տալ, գնահատական կարող է տալ ցանկացած ունկնդիր»։

Օրբելյանն ընդգծեց, որ Հայաստանում նման արագ գործընթաց վերջին ժամանակներում եղել է Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ մեկ օրում փոխել են Սահմանադրությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը նոր հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ին վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։

Օրբելյանը չբացառեց, որ հետագայում կարող է քննարկվել նաև միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հարցը, հետագա գործընթացների հետ կապված հարցերը քննարկում են վստահորդների հետ։ Մեր զրուցակիցը փաստեց, որ ձգտում են ստանալ արդարադատություն՝ հայկական դատական ատյաններում, ինչը չի բացառում միջազգային իրավական պաշտպանության գործիքների կիրառումը։

Հարցին՝ արդյո՞ք ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյին վաճառելու գործարքով խախտվում են Կոմբինատի մյուս բաժնետերերի, այդ թվում՝ Զուրաբովի իրավունքները՝ Օրբելյանը նշեց, որ անձնավորել պետք չէ. «ԶԼՄ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ երկու ռուս ձեռնարկատերերի վեճ է։ Այդպես չէ»։ Այդուհանդերձ, «Զանգեզուր Մայնինգ» ընկերության բաժնետերը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները և դրա համար էլ դիմել է դատարան, խախտվել են առնվազն՝ նախապատվության իրավունքը և կոմբինատի գույքի, տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի վաճառքի կորպորատիվ իրավական կանոնակարգը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:13 23/10/2021  |  ՄամուլԱնհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»
18:36 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍ«Գեոպրոմայնինգ»-ը արձագանքել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումների մասին տեղեկատվությանը
14:00 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին. Գործազուրկ կդառնա 1400 մարդ
13:41 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին ու պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյի վաճառելու գործարքը
16:50 08/10/2021  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիոն ապօրինություններ Վայոց ձորի մարզում. ոստիկանության բացահայտումը
18:56 07/10/2021  |  ՎերլուծություններՈվ է կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում. Ինչ կապ ունի Տրոցենկոն Ալիեւի կողմից պարգեւատրված Սեչինի հետ
17:13 05/10/2021  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզում վերականգնվել է կոռուպցիոն սխեմայով համայնքային հողերը վարձակալության տրված 5 համայնքի խախտված իրավունք, և պատճառված 26մլն դրամի վնաս
16:16 03/10/2021  |  ՄեկնաբանությունԲացահայտ կոռուպցիա. Ավետիք Իշխանյան
11:47 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը
11:37 29/09/2021  |  ՄեկնաբանությունԱյսպես շարունակվելու դեպքում գործարանը ստիպված կդադարեցնի իր գործունեությունը. «Զանգեզուր» կոմբինատի աշխատակից

Արխիվ

[]