ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում. Էլինար Վարդանյան 10/26/2021 18:15 | Վերլուծություններ
ՀՀ Ֆինանսների նախարարը մտահոգություն է հայտնել, որ տարին ավարտվելու է բարձր գնաճով։ Մտահոգություն հայտնելը, մեղմ ասած, ոչինչ չասել է։ Բարձր գնաճը, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, հունվար-սեպտեմբեր կտրվածքով հասել է 8.9 տոկոսի։ Սակայն սպառողի վրա ազդեցությունը անհամեմատ մեծ է։ Հասարակ մարդու ամենօրյա գնումներում հաց է, կարագ, կաթնամթերք, մսամթերք, և այս ապրանքների գները 8.9 տոկոսով չէ, որ բարձրացել են։ Դուրս եկեք փողոց, հարցրեք մարդկանցից, հետևեք խանութների դրամարկղերի մոտ շվարած կտրոնին նայող հաճախորդներին։ Ըստ Վիճակագրության կոմիտեի սննդամթերքի գնաճը միջինը կազմել է 15.4 տոկոս, իսկ առանձին մթերքների գնաճը հասնում է 40-50 տոկոսի։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը .
«Հացը թանկացել է 9.8, ալյուրը և ձավարեղենը 9.2, խոզի միսը 40.2, թռչնամիսը՝ 18.3, ձուկը 31, կարագը ՝ 14.2, սննդային յուղերը՝ 49.6, շաքարը՝ 31.1 տոկոսով։ Տևական ժամանակ է, ինչ իշխանություններն անտարբեր են այս թանկացումների նկատմամբ։
Եթե հարցնում ենք պատճառների մասին, արդարացում միշտ կա՝ սկսած դոլար-դրամ փոխարժեքից մինչև՝ «թանկացումները միայն մեր երկրում չեն, ամբողջ աշխարհում են» ձևակերպումը։ Սակայն դրամը վերջին ամիսներին վերականգնել է իր նախկին մակարդակը, միջազգային շուկայի և ՀՀ -ում դրա արտահայտության տարբերությունն էլ խիստ անհամարժեք է։
Նույնիսկ Փաշինյանի հայտնի «կարագը թանկացել ա, խառը կանաչի կերեք, գառան միսը թանկացել ա, սոխ կերեք» սարկազմը, որով նա քննադատում էր 2017թ. 5.5 տոկոս գնաճը, այսօր կրկնելն անիմաստ է, քանի որ տերևավոր բարջարեղենը թանկացել է 76.9 տոկոսով, գլուխ սոխը՝ գրեթե 52 տոկոսով։ Այնպես որ, նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում:
Թե ինչու են բանջարեղենի գներն այսքան բարձր, ևս խելքը գլխին հիմնավորում չկա։ Սա էլ ոչ փոխարժեքի, ոչ էլ միջազգային գների հետ կապ չունի, սակայն գնաճը հասել է 64.5 տոկոսի։ Կարտոֆիլը մեկ տարի առաջվա համեմատ թանկացել է 66.7, լոլիկը՝ 60, վարունգը՝ 54, կաղամբը՝ 68, կանաչ լոբին՝ 59,5, կանաչ սոխը՝ 70 տոկոսով։
Պարենային ապրանքներից զատ գրեթե 10 տոկոս ոչ պարենային ապրանքների թանկացում է։
Հունվարի 1-ից կթանկանա նաև ջուրը 184 դրամից 200 դրամ։ Թե որքան կլինի գազի գինը, դեռ դժվար է կանխատեսումներ անել, սակայն մի բան ակնհայտ է, որ այս հարցում էլ ինչպես ասում են « մայրամուտները խաղաղ չեն»։ Հաջորդ տարվա համար կառավարութունը կանխատեսում է 5.5 տոկոս գնաճ, մինչդեռ միջին գնաճը 2021-ին կանխատեսվում էր 2.3 տոկոսի մակարդակում, որը 1.1 տոկոսային կետով բարձր էր 2020-ի սպասողականից։ Արդյունքում 2.3-ի փոխարեն մենք ունեցանք 8.9 տոկոս գնաճ։ Իսկ թե ինչ սպասել հաջորդ տարի 5.5 տոկոս կանխատեսման փոխարեն, արդեն կարելի է լուրջ ենթադրություններ անել։
Ակնկալել, որ այս իշխանությունը կարողանալու է զսպել գնաճը, միամտություն կլինի։ Ճիշտ մեխանիզմներ ներդնելու և գործիքակազմեր օգտագործելու համար պետք է իշխանությունը տեղում լինի, իսկ մեր երկրում վաղուց արդեն իշխանություն չկա։ Ամենահեշտ տարբերակը, թերևս, ԿԲ-ի վրա ողջ պատասխանատվությունը թողնելն է, ինչ էլ անում է կառավարությունը։ Մինչդեռ միայն ԿԲ-ի կողմից եռամսյակային վերանայման արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքները 0,25 տոկոսով բարձրացնելը, բավարար չէ։ Անհրաժեշտ են համալիր լուծումներ, գնաճը և դրա ազդեցությունը մարդկանց կյանքում մեղմելու համար։ Սակայն կառավարությունն, օրինակ, բավարարվում է թոշակները 2100 դրամով բարձրացնելով։ Դե թող գնա թոշակառուն այդ 2100-ով բարձրացված սակագնով ջրի վարձը մուծի, կամ փորձի կենսական անհրաժեշտության պարենային ապրանքներ ձեռք բերի։
Նույնիսկ աննշան գնաճը, հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքացիների եկամուտները բարձր չեն, գումարած աղքատության մակարդակը, անմիջապես և շատ ուժեղ անդրադառնում է քաղաքացու վրա: Այսօր գնաճը աննշան չէ, հետևանքները տեսնում է յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ թե ինչ ծանր հարված են այս խելահեղ գները հասարակ մարդու համար, բարձրաստիճան պաշտոնյաները դժվար հասկանան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ