ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան. Որոշումն արդեն կայացվել է (տեսանյութ) 10/25/2021 14:59 | ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը բերման կենթարկվի դատարան՝ Նարեկ Սամսոնյանի գործով ցուցմունք տալու։ «Փաստինֆո »֊ի թղթակցի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացած «Իկրայի» գործով հերթական դատական նիստում։
Նշենք, որ քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում և ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ պետք է հարցաքննվեն գործով անցնող վկաները։ Այսօրվա դատական նիստին հրավիրված էին դատակոչված 4 վկա, այդ թվում՝ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը, որը սակայն կրկին չէր ներկայացել նիստին, թեև պատշաճ ծանուցում էր ստացել։ Նա չէր ներկայացել նաեւ նախորդ նիստերին՝ հորդորելով դատարանին իրեն այլևս հարցաքննության չկանչել։
Նկատի ունենալով, որ վերջինս արդեն որերորդ նիստին չի ներկայանում՝ լինելով պատշաճ ծանուցված, մեղադրող դատախազ Հայկ Հարությունյանը, որն ի դեպ, նոր է ներգրավվել քրեական գործով, միջնորդեց Վարդանյանի նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոց և բերման ենթարկել նրան։ Պաշտպանության կողմը միացավ մեղադրողի միջնորդությանը։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո նախագահող դատավորը որոշեց հարկադրանքի միջոց կիրառել և հաջորդ նիստին Վարդանյանի ներկայությունն ապահովելու համար բերման ենթարկել նրան։ Դատակոչված վկաներից մյուս երեքը ևս չէին ներկայացել, որոնցից մեկի՝ Դավիթ Բերմինսկիի նկատմամբ դատարանը ևս որոշում կայացրեց հարկադրանքի միջոց կիրառելու մասին, իսկ հաջորդ դատական նիստի համար ծանուցումներ ուղարկել դատակոչված ավելի շատ մարդկանց, որպեսզի որևէ անձի բացակայության պարագայում էլ քննությունը շարունակվի։
Մինչ դատարանը կհետաձգեր նիստը, Նարեկ Սամսոնյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ գործը որակելով որպես «վերից վար՝ քաղաքական»։ Քրեական գործը, ըստ Սամսոնյանի, կազմված է մի ցուցմունքի հիման վրա, որն իրականում ինքը չի տվել, ցուցմունքի տակ գրել է, որ ինքը նման բովանդակության ցուցմունք չի տվել, հրաժարվել է ցուցմունքից, իսկ ինչ վերաբերում է նախաքննական մարմնի պնդմանը, թե ինքն իմացել է, որ սուտ տեղեկություն է տրամադրում, Սամսոնյանը նշեց, որ դա նախաքննական մարմինը պարզել է շուրջ 90 մարդու հարցաքննելուց հետո, ինչպես ինքը կարող էր դա իմանալ։ Ավելին՝ Սամսոնյանը գտնում է, որ դատախազը պետք է հրաժարվի մեղադրանքից, քանի որ իրեն հարգող որևէ իրավաբան «նման գործի տակ չի մտնի»։
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11.30-ին։
Նիստի ավարտից հետո Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստեց, որ այս գործը ֆուտուրիստական է, սակայն այսօր դատարանը կարևոր որոշում է կայացրել՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ։ Նման որոշումը կարող է հույս առաջացնել, որ նույնիսկ նման գործերով չեն լինի օրենքից իրենց վեր դասող անձինք։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար:
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:
ՀՔԾ-ի գնահատմամբ՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Ընդ որում՝ նախաքննական մարմինը սուտ մատնություն է որակել ոչ թե Փաշինյանի ընտանիքի կողմից սեւ ձկնկիթ գնելն, այլ «մարդ ուղարկելը»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը