ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է. Զարթոնք 10/25/2021 18:51 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խոսելով նույն գործընթացի մասին, դրան տալիս են սկզբունքորեն տարբեր անվանումներ. Ադրբեջանի իշխանությունը գործընթացն անվանում է պատմական միջանցքի վերականգնում, իսկ Հայաստանի իշխանությունը` կոմունիկացիաների ապաշրջափակում: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք. Կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. ««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակումն այս փուլում վտանգավոր է և հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին, հետևյալ պատճառաբանությամբ.
1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը.
2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը.
3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը.
4. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է հայատյաց և զավթողական քարոզչությունը:
Այս պայմաններում, առնվազն սեփական ժողովրդի շահերի դեմ պետք է գործես, եթե չես ցանկանում տեսնել կամ լսել թշնամի պետության ցանկությունները: Հիշեցնենք, որ դեռևս 2007թ. մարտի 10-ի ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների առաջին համաշխարհային ֆորումի բացման ժամանակ Ի. Ալիևն իր ելույթում ասել է. «Նպատակ ունենալով դուրս մղել ադրբեջանցիներին իրենց պատմական հողերից, այդ տարածքներում առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու համար հայերը տասնամյակներ շարունակ ադրբեջանական և թուրքական ազգերին պարբերաբար ենթարկում էին գաղափարական, ռազմական և մշակութային ագրեսիայի…: 1918թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետությունը, որին զիջել են որպես մայրաքաղաք՝ Իրևանը՝ Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը» (https://www.youtube.com/watch?v=-BcN6vNc6eY ):
Հայաստանի գործող իշխանությունն ի վիճակի չէ Ադրբեջանի հետ հարաբերություններում արդյունավետ ներկայացնել Հայաստանի շահերը: Դրա վառ ապացույց են 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո նույնիսկ այդ փաստաթղթի մեջ եղած հայանպաստ պայմաններին տեր չլինելը: Ի հակասումն 09.11.2020թ. փաստաթղթի Հայաստանի իշխանությունը զիջել է Ադրբեջանին Սյունիքի մարզի հարևանությամբ գտնվող այն տարածքները, որոնք հայկական ուժերի հսկողության ներքո էին և Սյունիքի մարզի համար անվտանգության գոտին էին ապահովում: Ի հակառակ այն պայմանավորվածության, որ յուրաքանչյուրը մնում է իր զբաղեցրած դիրքերում, Հայաստանի իշխանությունը լքել է այդ դիրքերը: Մենք ականատես ենք եղել նաև Շուռնուխ գյուղի, Որոտանի ճանապարհի զիջումների գործընթացներին, ինչի արդյունքում ադրբեջանական ուժերը լկտիաբար վերահսկում են Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը:
Զարթոնք կուսակցությունը վստահ է, որ գործող իշխանության կազմակերպմամբ ապաշրջափակումը կործանարար է լինելու Հայաստանի և Արցախի համար:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորներին, անհատներին, թույլ չտալ այս կործանարար գործարքը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ