ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ հաջորդ անգամ կմեղադրեք ռուսներին, պարսիկներին, ամերիկացիներին կամ այլմոլորակայիններին «դավաճանության»մեջ, հիշե՛ք , որ մեր ազգային ինքնաոչնչացման որոշումը ընդունել ենք հենց մենք․Աբովյան 10/23/2021 17:14 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես արդեն հայտնի է՜՛ «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին, կանխատեսում է ,որ նոյեմբերի սկզբին Մոսկվայում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում հնարավոր է ստորագրվեն ինչ որ փաստաթղթեր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
«Նախ պետք է հստակ նշել, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ շարժվում են դեպի այսպես կոչված «հարաբերությունների վերականգնումը» Ադրբեջանի հետ և այդ կոնտեքստում պատրաստ են ճանապարհ տրամադրել թուրքերին և ադրբեջանցիներին, որ վերջիններս ցամաքով՝ Սյունիքի միջով, միավորվեն ։
Այսինքն՝ ճանապարհը ունենալու է այսպիսի տեսք․ Ադրբեջանը միավորվում է Նախիջևանի հետ, որը իր հերթին կապվում է Թուրքիայի հետ։ Եթե դա լինի, ուրեմն թուրքերի կարևորագույն խնդիրը՝ միավորվել Ադրբեջանի հետ ցամաքով, կիրականանա։
Մի կողմ դնելով հուզականությունը պետք է փաստել, որ եթե այս նախագիծը իրականանա, ապա դա կլինի թուրքերի մեծ տարածաշրջանային հակահայկական ծրագրի իրականացման առաջին փուլը։
Հաջորդ փուլերը նախատեսում են Սյունիքի լիակատար (դե ֆակտո և դե յուրե) տարանջատումը Հայաստանից։ Սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի մասնատումը կիրականանա անմիջապես սյունյաց ճանապարհը տրամադրելով, դա կիրականանա 5֊10 տարվա ընթացքում, սակայն եթե ճանապարհը տրամադրվեց, ապա կարելի է համարել ,որ մեր Հայրենիքի վերջնական մասնատման գործընթացը անխուսափելի է։
Ինչպես արդեն պարզ է՝ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը կաշխատեն ստեղծել այն իրավիճակը, որ գոնե նախնական փուլում ճանապարհը ուղղակի կամ անուղղակի վերահսկվի իրենց կողմից։
Բայց թե՛ ռուսների, թե՛ իրանցիների ցանկությունները հակասում են հենց հայկական կողմի ինքնաոչնչացման տանող, իբր, «խաղաղասիրական» որոշումների տրամաբանությանը։
Նենց ,որ երբ հաջորդ անգամ կմեղադրեք ռուսներին, պարսիկներին, ամերիկացիներին կամ այլմոլորակայիններին "դավաճանության"մեջ, հիշե՛ք ,որ մեր ազգային ինքնաոչնչացման որոշումը ընդունել ենք հենց մենք։
Հարցի հաջորդ երանգը հետևյալն է․ ենթադրենք, որ Հայաստանը համաձայնվում է սկսել դելիմիտացիա և դեմարկացիա օկուպանտ երկրի հետ, որը հավակնություններ ունի մեր ամբողջ երկրի նկատմամբ և գրեթե օկուպացրել է Արցախի տարածքի 75 տոկոսը և Հայաստանի ստրատեգիական տարածքների մի մասը ։
Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Շատ հստակ է, որ եթե այս պայմաններում Հայաստանը համաձայնվի այսպես կոչված դեմարկացիայի, ապա դա մեխանիկորեն նշանակում է որ.
1․ Հայաստանը ընդունում է Արցախի Հանրապետության օկուպացիան որպես բնականոն երևույթ։
2․ Հայաստանը ընդունում է Հայաստանի տարածքների օկուպացիան և մեր երկրի հիմնական ռազմավարական լոգիստիկ հանգույցների վերահսկողությունը տրամադրելու է ադրբեջանցիներին։
3․ Հայաստանը դե յուրե համաձայնվելու է Արցախի հիմնախնդիրը դիտարկել որպես Ադրբեջանի ներքին խնդիր, ինչը նշանակում է, որ Արցախը նույնպես փոխանցվելու է Ադրբեջանին։
4․ Հայաստանը փաստացի չի ընդդիմանում Ադրբեջանի ապագայում մեր երկրի ամբողջ տարածքի զավթման հավակնություններին։
5․ Խաղաղության դարաշրջանի ազգակործան գաղափարի ներքո՝ մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության վերջնական ոչնչացման գործընթացը, որը իհարկե կարող է տևել մի քանի տարի, սակայն կլինի անխուսափելի։
Իմիջայլոց, այս ամենը ոչ մի կապ չունի ընդդիմություն/իշխանություն դիսկուրսի հետ և ընդամենը սպասվող իրադարձությունների հետևանքների չոր ախտորոշում է ։
Այնպես որ, Ապագա Կա՜...վայելե՛ք»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ