Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան 10/23/2021   13:04  |  Վերլուծություններ

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։ Այս մասինվերլուծության մեջ գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ կուսակցության անդամ  Թադևոս Ավետիսյանը.

«Փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունը Հայաստանի հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։

Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։

Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝

- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,

- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,

- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,

- մյուս կողմից՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, իրագործման ենթակա,

- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։

Հավաքական այս գնահատումներն ունեն առարկայական խորը հիմքեր․

1. Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։

2. Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40-45 տոկոսը նավթի և գազի արդյունահանումն է, իսկ տնտեսական համակարգն առավելապես կցված է

Թուրքիայի տնտեսությանը։ Տարեկան շուրջ 18 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով արդյունահանվող ադրբեջանական նավթն ու գազը անփոխարինելի նյութական հիմք են Թուրքիայի տնտեսության կայուն զարգացման համար՝

- էներգետիկ էժան ռեսուրսներ,

- արտահանման աճող պահանջարկ ունեցող մեծ շուկա,

- նավթադոլարային ներդրումներ և այլն։

3. Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական էկսպանսիայի քաղաքականություն։ Առկա են դրա հաջողված բազմաթիվ օրինակներ՝

- էքսպանսիայի ենթարկված երկրներում թուրքական կապիտալի և սեփականության առաջանցիկ աճ և դրանից բխող տնտեսական անորոշություններ,

- տնտեսական մեթոդներով քաղաքական կախվածության խորացում և ռիսկեր,

- տնտեսական անվտանգությանը պատճառված անդառնալի հետևանքներ,

- թուրքական ծագման կապիտալի և գործատուների միջոցով քաղաքական կապիտալի հետևողականորեն ձևավորում ընդունող երկրներում։

4. Անկախ Հայաստանի տնտեսական համակարգը ձևավորվել և զարգացել է հարևան երկու երկրների կողմից տնտեսական լիակատար շրջափակման պայմաններում, իսկ այդ երկրների հետ նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։

5. Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը լինելու է աննշան՝ հաշվի առնելով ներկա փուլում առկա պետական բյուջեի հնարավորությունները, օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը, առաջանցիկ աճող պետական պարտքի և դրա սպասարկման բեռը։ Այսինքն՝ դրանք ձևավորվելու և շահագործվելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտությամբ։

6. Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առավելություններն ու հետաքրքրությունը, աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։

7. Հայաստանի տարածքով հաղորդակցության նոր կոմունիկացիաները ձևավորելու են թուրք-ադրբեջանական տնտեսական փոխսերտաճման նոր մակարդակ՝ բերելով երկարաժամկետ նոր մարտահրավերներ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից։

8. Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ Իրան, ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներ։ Այս երկրների հետ ձևավորված են նաև միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն։

9. Արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական և ադրբեջանական շուկաներում։

Այս երկու երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի անբարենպաստ հիմնական պայմաններն են՝

- արտահանման ճյուղերի բարձր համընկնումը,

- Հայաստանի արտահանող ճյուղերում համամետական բարձր ծախսերն ու տեխնոլոգիական ցածր մակարդակը,

- Հայաստանի համեմատ այդ երկրներում էներգետիկ ռեսուրսների էապես ցածր գները, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական սուբսիդիաների անհամեմատ մեծ ծավալը,

- մասշտաբի էֆեկտը,

- Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը, իսկ երրորդ երկրներից ներմուծման նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականությունը,

- Իրականում Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների գնողունակ մեծ շուկայի հասանելիության անտեսումը և այլն։

10. Մասնագիտական այս գնահատումները հիմնավորվում են նաև պաշտոնական վիճակագրությամբ․

- 2010-2019թթ. Հայաստանը Թուրքիայից ընդհանուր ներմուծել է շուրջ 2,151 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 13,9 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք՝ 155 անգամ պակաս,

- միայն 2019թ․ Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է աճի միտում,

- Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմել 5 տոկոս, իսկ արտահանման կառուցվածքում՝ 0,1 տոկոս՝ տարբերությունը 50 անգամ։

11. Առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու առումով, մասնավորապես․

- տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալները,

- տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայությունը,

- տնտեսության պատասխանատուների անսահման մոլուցքն ամեն գնով, այդ թվում՝ տնտեսական անվտանգության հաշվին ներդրումներ բերելուն ուղղված։

12. Մասնագիտական այս գնահատումները հիմնավորող վիճակագրական համեմատականը բերված է 2019թ․ ցուցանիշներով, երբ դեռ չկային COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Մասնավորապես․

- 2019թ․ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանի ՀՆԱ-ն 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 3,5 անգամ ավել,
- անկախացումից հետո Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր ներդրումների մաքուր պաշարները կազմում են շուրջ 5,9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ճիշտ այնքան, որքան կազմում է Ադրբեջանի մեկ տարվա զուտ արտահանումը (արտաքին առևտրի դրական հաշվեմնացորդը),

- 2019թ․ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ

Ադրբեջանում՝ 15 անգամ ավել, Վրաստանում էլ՝ 5 անգամ ավել։

13. Քաղաքական խորացող անկայունությունը, տնտեսական վերականգնման ոչ բավարար տեմպը, ահագնացող գնաճը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, արտագաղթի նոր ալիքը, անվտանգային բարձր ռիսկերը, անհրաժեշտ սահմանափակումների գործուն համակարգի բացակայությունը, հատկապես՝ այդ երկրների հետ սահմանամերձ բնակավայրերում էապես մեծացնում են ՀՀ տարածքում հողի սեփականության հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար։

14. Պարզ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը իր նավթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ։ Օրինակ՝ մեկ տարում արտահանվող ադրբեջանական նավթի հասույթի մեկ-երրորդով կամ զուտ արտահանման հասույթով կարող են տիրանալ Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ 30 տարիներին կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մաքուր պաշարին։

15. Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով և ադրբեջանականով։ Ի դեպ, գործող իշխանություններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնավորում և պարծենում էին 2020թ․ հոկտեմբերին, երբ օբյեկտիվորեն արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։

Ավելին՝ թուրք-ադրբեջանական ներմուծումով տեղական արտադրանքի փոխարինումը հանգեցնելու է․

- համապատասխան ճյուղերում տեղական արտադրության ծավալների շարունակական նվազման և վերացման,

- ներմուծման ծավալների շարունակական աճի,

- մեր երկրից պահուստային արտարժույթի արտահոսքի,

- ազգային արժույթի արժեզրկման և նոր գնաճային ճնշումներ,

- տնտեսական անվտանգության իրական նոր մարտահրավերների, որոնց մի մասին վաղուց բախվել են թուրքական տնտեսական էկսպանսիայի ենթարկվող երկրները։

16. Առաջնային և կործանարար հարված է լինելու մեր երկրի գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար։

17. Փաստորեն․

- 44-օրյա պատերազմից և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիվ փուլ,

- Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները պատերազմի իրական սպառնալիքը դարձրել են ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք,

- Հայաստանի իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ տնտեսական ռազմավարական շահերի զիջումների դիմաց լավագույն դեպքում ակնկալելով կարճաժամկետ տնտեսական որոշ արդյունքներ։

Որպես ամփոփում․

Մեր երկրի տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, շուկայական ազատ մրցակցության սկզբունքի վրա հիմնված վայրենի մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով։

Տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին։

Մեր երկրում ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմքը դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար։ Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն Հայաստանի ու Արցախի ընդհանուր տարածքի պաշտպանությանը, առկա մարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը:

Սոցիալական պետությունն իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն, ազգային շահերի հիմքով: Դրանք չպետք է զիջի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ իր ազգային շահերին հակասող և այլ պետությունների շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:49 19/10/2021Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը. Թադևոս Ավետիսյան
12:04 12/10/2021  |  ՎերլուծություններԽոսուն թվեր․ 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ․ համար խոստացվողը. Թադևոս Ավետիսյան
18:56 06/10/2021  |  ԼՐԱՀՈՍՍննդամթերքի գներն աճում են, բայց աշխատավարձերն ու թոշակները չեն փոխվում. Պատգամավորը՝ նախարարին
14:45 27/08/2021  |  ՏնտեսությունԿառավարության 2021-2026 թթ․ ծրագրի մասին. տնտեսագետ
10:21 25/08/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանափոխությունից առաջ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, իսկ հիմա արդեն ամեն 3-րդ քաղաքացին. Թադևոս Ավետիսյան
14:48 26/07/2021  |  ՏնտեսությունՏնտեսության իրական անկումը շարունակվում է
13:33 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է. տնտեսագետ
15:50 15/07/2021  |  ՎերլուծություններԻրողությունը բացահայտող հարցեր օրվա իշխանական խմբակին. Թադևոս Ավետիսյան
18:45 24/06/2021  |  ՏնտեսությունԳնաճը շարունակվելու է. Այն ուղղակի խժռում է մարդկանց իրական եկամուտները. տնտեսագետ
15:28 17/06/2021  |  ՎերլուծություններԱնհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ

Արխիվ

[]