Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

«Բարև չտալու համար» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու գործով Վճռանեկ դատարանը որոշում է կայացրել 10/21/2021   13:06  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա.Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը կարևոր որոշում է կայացրել անազատության կամ սահմանափակ ազատության պայմաններում գտնվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրման գործողությունների որակման առումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշված քրեական գործով ՔԿՀ աշխատակցին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճաելու և խոշտանգման դեպքը թաքցնելու համար իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմեու համար:

Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով նրան մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու (որն ավելի մեղմ պատիժ է  նախատեսում), պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը խիստ անհրաժեշտություն չի եղել. տուժողը գտնվել է ՔԿՀ տարածքում, անազատության վիճակում, նրա նկատմամբ բռնություն է կիրառվել անհասցե հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ։

Վճռաբեկ դատարանը ընդունելի չի համարել առաջին ատյանի դատարանի այն պնդումները, թե բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից հակաօրինական արարքի կատարում: Անընդունելի է համարել նաև արարքը վերաորակելու հիմքում դրված այն փաստարկը, թե ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը երկար չի տևել, չի կրկնվել, և այլն: «Նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն կարող բացառել քրեաիրավական իմաստով խոշտանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը, խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել, տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը»,-այդ կապակցությամբ նշել է դատարանը:

Հղում կատարելով «Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» որոշման մեջ ՄԻԵԴ իրավական վերլուծություններին՝ Վճռաբեկ դատարանը հիշեցրել է, որ երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։
Այս իմաստով՝ Դատարանը հիշեցնում է՝ «Իրավապահի կողմից լիովին իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը լուրջ հարձակում է վերջինիս արժանապատվության վրա, ապտակը խորն ազդեցություն է թողնում անձի վրա։ Դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը և հանդիսանում նրա զգայարանների՝ տեսողության, խոսքի և լսողության կենտրոնը, որոնք օգտագործվում են այլոց հետ հաղորդակցվելու համար։

...Դա հատկապես ճիշտ է, երբ ապտակը հասցվել է իրավապահների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց, քանի որ դա ընդգծում է այն առավելությունը և ստորադասությունը, որոնք, ըստ սահմանման, բնորոշում են առաջինի և երկրորդի միջև հարաբերությունները նշված հանգամանքներում։

(…) Բացի այդ, ...ընդհանուր առմամբ բոլոր անձինք, ովքեր գտնվում են ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո, խոցելի իրավիճակում են։ Իշխանությունները, հետևաբար, նրանց պաշտպանելու պարտականություն ունեն (…)։ Ոստիկաններից որևէ մեկի կողմից ապտակելու միջոցով նվաստացում պատճառելով՝ իշխանություններն արհամարհում են այս պարտականությունը...»։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տուժող Ա․Աղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում` պետության վերահսկողության ներքո փակ տարածքում և դրանով իսկ պայմանավորված՝ խոցելի իրավիճակում: «Պետության պոզիտիվ պարտականությունն է հանդիսացել ապահովելու իր վերահսկողության ներքո, փակ տարածքում, առողջական վիճակով պայմանավորված արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող Ա.Աղաջանյանի պաշտպանությունը: Այս առումով կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նշված պարտականության կատարումն ապահովելու համար պետության ներկայացուցիչները` ի դեմս քրեակատարողական հիմնարկի ծառայողների, պետք է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերեն քրեակատարողական հիմնարկ ընդունվող անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի առումով»,-նշել է Վճռաբեկ դատարանը:

Ելնելով այս ամենից և արձանագրելով, որ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնհատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել  Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշմամբ իրավապահ մարմինների ծառայողների գործողությունների, խոշտանգման հանցակազմի վերաբերյալ արված իրավական վերլուծությունները և հետևությունները էական նշանակություն են ունենալու նմանատիպ այլ գործերով անձանց արարքները ճիշտ որակելու հարցում:

Որոշման օրինակը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուրղարկվել է ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար:            

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:53 19/10/2021  |  Քրեական խրոնիկոնՇիրակի մարզի դատախազը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում հսկողությունն ուժեղացնելուն ուղղված միջնորդագիր է հասցեագրել Հայկական կարմիր խաչի նախագահին
12:21 19/10/2021  |  Քրեական խրոնիկոնԴատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները
17:25 18/10/2021  |  Քրեական խրոնիկոնԴատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
16:25 15/10/2021  |  Քրեական խրոնիկոնԱդրբեջանի ԶՈՒ կողմից ԱՀ ՊՀ պահպանության տեղամասի մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել
12:11 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍԻԻՀ գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
16:43 14/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎերականգնվել է Արարատի մարզի մի քանի համայնքներին հողամասերի վարձակալության հետ կապված չարաշահումներով պատճառված 8մլն դրամի վնաս և խախտված իրավունքները
12:17 11/10/2021ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու ԱՀ զինված ուժերի կողմից Մարտակերտի բնակչի սպանության և հրադադարի կոպիտ խախտման դեպքի օբյեկտիվ քննության հարցում
14:54 08/10/2021  |  Քրեական խրոնիկոնՔրեական ենթամշակույթի հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 48 անձ, որոնցից 25-ը դատի է տրվել. ամփոփում
18:21 04/10/2021  |  Քրեական խրոնիկոնՍտեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
15:01 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են ճանապարհատրանսպորտային կանոնների հանցավոր խախտման դեպքերի աճի, դրա դեմ պայքարի խնդիրները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]